Պատերազմի ժամանակ Առուշանյանը եղել է մեր ջոկատում, ինձ համար սև ու սպիտակ չկա. Սյունիքի մարզպետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Բոլորն էլ իրենց քարոզարշավը տանում են, ժողովուրդը կորոշի՝ իր ձայնն ում տա։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ խոսելով այն մասին, թե որ ուժն ավելի մեծ շանսեր ունի՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին հաղթելու համար։

«21-րդ դարն է, եթե մեկին ստիպես այս կամ այն ուժին ընտրել, ինքը քեզնից կնեղանա։ Մարդիկ իրենք գիտեն՝ ով ում ձայն տա։ Ես այդ հարցերին չեմ խառնվում, որ իմանամ՝ ժողովուրդն ինչ կարծիքի է»,-մանրամասնեց մարզպետը։

Նշենք, որ գլխավոր ինտրիգը, թերևս, Գորիս համայնքում նախանշված ընտրության արդյունքն է։ Այստեղ իշխող ուժի թեկնածուն Վլադիմիր Աբունցն է, որի գլխավոր մրցակիցն, ըստ էության, կալանքի տակ գտնվող գործող համայնքապետն է՝ Առուշ Առուշանյանը։ Իշխանական թևից պարբերաբար պնդումներ են արվում, որ նա պատերազմի ընթացքում առանձնապես մեծ մասնակցություն չի ունեցել։ Օրեր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել էր, թե Առուշանյանը որևէ մարտական գործողության չի մասնակցել։

Այս առնչությամբ մարզպետ Պողոսյանը մանրամասներ չներկայացրեց՝ միաժամանակ նշելով. «Պատերազմի ժամանակ ես Երկրապահի կազմով եմ մասնակցել գործողություններին, Առուշն էլ է մտել այդ կազմի մեջ, բոլորի անուն-ազգանունները կան։ Առուշն իմ տղայի ընկերն է, եկել են, ամբողջ մարզով գնացել ենք Ջաբրայիլի հատված։ Մի խոսքով, կարող եմ ասել, որ Առուշանյանը եղել է այդ ջոկատում։ Գաղտնիության ռեժիմ գոյություն ունի, դրա համար շատ մանրամասներ չեմ կարող ասել։ Մինչև այսօր ինձ համար սև ու սպիտակ չկա. համայնքի ղեկավարը պետական մտածելակերպ պիտի ունենա, պետության կողքին կանգնի, որպեսզի ժողովուրդը չտուժի։ Մենք պիտի համագործակցենք։ Նոր սերունդը մեզնից պետք է լավ բան սովորի, ոչ թե թշնամություն։ Եթե կարող ես երկրի նկատմամբ քո առաքելությունը կատարիր սրբորեն, թող ժողովուրդը քո կողքին կանգնի, ո՞վ է խանգարում, բայց ոչ ոքի դեմ մի գնա, դու ծառայի, քո պարտականությունը կատարի»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի չորս՝ Գորիս, Մեղրի, Տեղ և Տաթև համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ։

Մերի Մարտիրոսյան