ՀՀ-ն ռուսական թելադրանքով դառնում է արևմտյան արժեքների հակառակորդ․ ՌԴ-ի հետ ընդհանուր ԿԳԲ եք ստեղծելո՞ւ․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
29.06.2026 | 20:24
Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին
29.06.2026 | 20:18
Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում համոզված եմ՝ կլինի․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:10
ՆԳՆ-ում 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
29.06.2026 | 20:00
ՍԴ-ն պետք է ամբողջ ՀՀ-ում վերաքվեարկություն նշանակի՝ համատարած ընտրակաշառքով են ստացվել բազում քվեներ․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:59
Թափանցիկություն ասելով ինչ եք հասկանում․ Սաֆարյանը՝ Օրբելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:54
Արձագանքի կարիք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
29.06.2026 | 19:28
ՔՊ նիստն ավարտվեց. Փաշինյանը մանրամասներ է հայտնում փակ նիստից. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 19:26
Դուբրովնիկի ֆորումում ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մոտեցումները
29.06.2026 | 19:15
ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է․

արո՛ն Հարությունյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Պուտինը և ՀՀ-ի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակները քննարկել են «ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերի համատեքստում»։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս փաստը։

-Սա իհարկե՝ տխրեցնող, բայց ոչ զարմացնող հանգամանք է։ Մեզ այս հանգամանքը կզարմացներ 2018-ից մինչև 2020 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, գուցե զարմանայինք, որ ՀՀ-ն մասնակցում է այս կարգի խորհրդակցության, բայց արդեն հետո դեպքերն այնպես զարգացան, որ այլևս զարմանալի չէ։

Ըստ էության, մենք կարող ենք պնդել, որ Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին հեղափոխություն տեղի չի ունեցել, և այդ «հեղափոխություն» բառն օգտագործելը սխալ է։ Դա եղել է սովորական իշխանափոխություն և իշխանության են եկել նույն տեսակի գործիչները, այսինքն՝ նույն աշխարհընկալման գործիչներն իրենց տեղը զիջել են իրենց նմանին։

-Ինչո՞վ են նմանվում իրար ՀՀ ներկա և նախկին իշխանությունները։

-«Հեղափոխություն» ի՞նչ է նշանակում, որ բոլորովին նոր, հեղափոխված երկիր ունենայինք, բայց Հայաստանի և՛ արտաքին, և՛ ներքին առաջնահերթությունները շարունակեցին մնալ նույնը։ Ոչինչ չփոխվեց՝ ինչպիսի կամակատար Պառլամենտ ունեինք, հիմա էլ ունենք, Սահմանադրությունը մնաց անփոփոխ, խոստումներից որևէ մեկը, ըստ էության, չկատարվեց՝ չհաշված առանձին դեպքեր՝ նախկին իշխանություններից այս կամ այն մեկին թիրախավորելը։ Ամենակարևորը՝ երկրի արտաքին առաջնահերթությունները փոփոխության չենթարկվեցին։

ՀՀ-ն, ինչպես եղել էր ՌԴ-ի գրպանում, այնպես էլ շարունակվեց մնալ այնտեղ և ավելի խորը տեղավորվեց այդ գրպանում։ Այս վերջին խորհրդակցությունը դրա վառ օրինակն է։ Ըստ էության՝ մենք իրականացրեցինք հեղափոխություն, որը մեզ, մեր ժողովրդին բերելու է ժողովրդավարություն, կտրվելու ենք մեր արատավոր անցյալից, թեթեևորեն շարժվելու ենք առաջ, բայց այսօր փաստորեն՝ Հայաստանը մասնակցում է խորհրդակցության, որտեղ ժողովրդավարությունը թիրախավորվում է, ժողովրդավարությունը համարվում է վտանգ՝ հասարակության և պետության համար, և որ այդ ժողովրդավարության դեմ պետք է պայքարել, դրա դեմն առնել։

Մենք, ըստ էության՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակներից տեղավորված ենք այդ ասիական ակումբում՝ ՌԴ-ի հովանու ներքո, որտեղից դուրս գալու հույս արթնացավ 2018 թվականին, բայց այդ հույսերը շատ արագ ոչնչացվեցին հենց հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերի կողմից։

-Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հատուկ գերատեսչությունների ղեկավարները հանգել են այն միասնական կարծիքին, որ այդ գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, և համակարգված ու նպատակասլաց բնույթ են կրում․  «Դրանում ներգրավված ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների համակարգողները արևմտյան հատուկ ծառայություններն են: Այս առումով պայմանավորվել են այդ գործընթացներին հակազդելու համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին»,- նշված է հաղորդագրությունում: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ ՀՀ ԱԱԾ-ի կողմից առաջիկայում տեսնելու ենք կոնկրետ գործողություններ ժողովրդավարական արժեքները տարածողների դեմ։ Ի՞նչ սպասել։

-Կարող են անել այն, ինչ արդեն մի քանի տարի արվում է Մոսկվայում, հայտարարել՝ օտարերկրյա գործակալներ և այլն, ամեն ինչ կարող է լինել, և իհարկե՝ կարող է ոչինչ էլ չլինել։ Բայց որ Հայաստանը առաջին անգամ ամբողջությամբ տրվում է ռուսական թելադրանքներին, ամբոջղությամբ է տրվում այդ համակարգի մեջ և իրենք հայտարարում է ի թիվս մյուսների, արևմտյան արժեքների և արևմտյան գաղափարների հակառակորդ և դրանց դեմ պայքարող, դա այո, նշանակալի է։

Արժի այս օրը հայտարարել օր, որը պետք է մնա մեր հիշողության մեջ, որպեսզի այսօրվանից սկսենք հաշվել՝ ինչ և ինչպես են անելու։ Եվ որ ավելի կարևոր է՝ ովքեր են անելու, անելու են իրե՞նք, անելու են ռուսնե՞րը, անելու են բոլորը համատե՞ղ, միգուցե ստեղծելու են մի ընդհանուր ԿԳԲ, որը պետք է ղեկավարի տեղական ԱԱԾ-ները և թելադրի՝ ով ի՞նչ է անելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան