Մարիա Զախարովան՝ Մարտակերտում ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցից խաղաղ բնակչի զոհվելու մասին

Լուրեր

28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում ՝ Ադրբեջանի կողմից իրականացրած կրակոցների հետևանքով Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան կապակցությամբ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցների հետևանքով մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ։ Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածի բոլոր հարազատներին ու մտերիմներին»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր թույլ չտալու համար ռուս խաղաղապահները մշտական կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների հետ։ Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ սույն ողբերգական միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների խիստ պահպանման անհրաժեշտությունը։

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին և փոխանակվել ականապատ դաշտերի քարտեզներով», – ընդգծել է Զախարովան:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից արձակված կրակոցներից զոհվել է քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Նա վիրավորվում է ստացել կրծքավանդակի հատվածում ու տեղում մահացել է։

 

Տաթև Ֆռանգյան