Վրաստանը չի ցանկանում ՀՀ-ից էլեկտրաէներգիա գնել՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման տակ․ Արա Մարջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի էներգետիկ կարողությունների, ատոմակայանի և ոլորտի նոր ներդրումների մասին Factor.TV-ն զրուցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ։

— Պարոն Մարջանյան, ատոմակայանը շուտով կվերագործարկվի հերթական նորոգումից հետո։ Որքանո՞վ էր սա հերթական նորոգում, և ի՞նչ նշանակություն կունենա։

— Ուրախ եմ փաստելու, որ այս աշխատանքները կարծես թե հաջողությամբ ավարտվում են, և օրերս, կարծում եմ, կհայտարարվի այդ աշխատանքների ավարտի մասին, և մենք կարող ենք հուսալ, որ աշխատող 2-րդ բլոկը անվտանգ և հուսալի կերպով կշահագործենք մինչև 2026 թվական։ Այնպես որ՝ սա մի փոքր ավելին էր, քան հերթական նորոգումը։

— Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը ենթադրում է նաև էներգետիկայի ոլորտում փոփոխություններ։ Ո՞ւր ենք հասել այս ծրագրում։

— CEPA-ի 42-րդ հոդվածը ասում է, որ Հայաստանը պարտավոր է փակել իր ատոմակայանը, բայց փոխարինող հզորությունների մուտքից հետո։ Ողջ խնդիրը այստեղ այն է, թե ինչ հասկանալ ատոմակայանին փոխարինող հզորություն հասկացության տակ։

Ատոմակայանի մեր աշխատող բլոկի հզորությունն է 420 ՄՎտ։ Ատոմակայանին փոխարինող հզորությունը չի կարող լինել ցանկացած այլ 420 ՄՎտ։ Նա պետք է ունենա ատոմակայանի ամենակարևոր ունակությունը, որը մասնագետները անվանում են երաշխավորված հզորության կարողություն։

Որոտանի կասկադը և ատոմակայանը․ այս երկու օբյեկտն են, որ երաշխավորում են Հայաստանի էներգետիկ անկախությունը և անվտանգությունը։ Ասածս այն է, որ փակվող ատոմակայանին համարժեք փոխարինող հզորություն, ըստ իս, կարող է դիտարկվել միայն նոր ատոմակայանը։

— Ինչպե՞ս է ստացվում, որ երբեմն մենք ստիպված ենք ներկրել էլեկտրաէներգիա։

— Ստացվում է պարզ տրամաբանությամբ․ երբ Վրաստանից ներկրված էլեկտրական էներգիան լինում է ավելի էժան, քան Հրազդանի 5-րդ բլոկում արտադրված էլեկտրաէներգիան, մենք ներկրում ենք Վրաստանից։

Բայց այստեղ շատ ավելի կարևոր է, որ մենք իրականում կարող ենք վաճառե՛լ էլեկտրաէներգիա Վրաստանին, մոտավորապես 10 անգամ ավելի, քան գնում ենք Վրաստանից։ Պրոբլեմը այն է, որ Վրաստանն այնքան էլ մեծ պատրաստակամությամբ չի գնում դրան, որովհետև Վրաստանի էներգետիկ ոլորտը և որոշակի քաղաքական ասպարեզներ գտնվում են թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման տակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան