Moderna-ն աշխարհի հետ չի կիսվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի իր բանաձևով․ Աֆեյան

Լուրեր

22.09.2026 | 19:56
Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից՝ Փաշինյանին ու Ալիևին հիշելով․ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:50
Խոստումները կուտակվում են, ջուրը՝ ոչ․ ինչու ջրամբարները չեն կառուցվում
22.09.2026 | 19:39
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սև ծովում նավերի վրա հարձակումների դադարեցման հարցը․ Կրեմլ
22.09.2026 | 19:30
Բաքուն դիմել է Ինտերպոլին․ հայերին մեղադրում է Դադիվանքից խաչքարեր ու որմնանկարներ «գողանալու մեջ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:14
Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը բաց է ՄԱԿ-ում Իրանի հետ հանդիպման համար
22.09.2026 | 19:00
Կա առաջարկ՝ եկեղեցին հարկվի, ծախսերը տեսնենք, բայց պետությունը ՀԱԵ-ին վերադարձնի հարկերը․ օրենք է մշակվում․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 18:44
Վաղարշապատի կինոթատրոնի շենքը 55 հազար դոլարով օտարելու գործարքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
22.09.2026 | 18:29
«Խաղաշապիկ ամբողջ կյանքի համար». Մեսին ցուցադրել է հրաժեշտի հանդիպման համազգեստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 18:19
Իրանը պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի շրջափակումը
22.09.2026 | 18:10
Քրիստիննե Գրիգորյանը Բաքու է մեկնել // Թրամփը՝ ԱՄՆ-ում զինամթերքի պակասի պնդումների մասին․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 18:02
Թուրքիայի դպրոցում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի
22.09.2026 | 17:51
Հայաստանի ու Մեքսիկայի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստը հրավիրվել է ԱՄՆ-ի Մ-17 հավաքական
22.09.2026 | 17:36
Արեգնազ Մանուկյանը տուն կգնա․ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը
22.09.2026 | 17:34
Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար
22.09.2026 | 17:25
ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնները
Բոլորը

Moderna- ն աշխարհի հետ չի կիսվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի իր բանաձևով, այլ փոխարենը կավելացնի դեղամիջոցի արտադրությունը: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը, գրում է Associated Press- ը:

Նա տեղեկացրել է, որ ընկերության ղեկավարությունը որոշել է ընդլայնել սեփական պատվաստանյութի արտադրությունը` բանաձևով կիսվելու փոխարեն:
Աֆեյանը նշել է, որ Moderna-ն մեկ տարուց պակաս ժամանակահատվածում զրոյական արտադրությունից անցել է 1 միլիարդ դեղաչափի, ուստի արտադրության աճը ընկերության հնարավորությունների սահմաններում է:

«Մենք կարծում ենք, որ կկարողանանք 2022 թվականին 1 միլիարդից 3 միլիարդ դեղաչափի հասցնել պատվաստանյութի արտադրությունը»,- ասել է Աֆեյանը։

Նա հիշեցրել է, որ ընկերությունն արդեն զգալի քանակությամբ պատվաստանյութ է տրամադրել ավելի աղքատ երկրներին ՝ հիմնականում ԱՄՆ կառավարության հետ աշխատանքի շնորհիվ: Moderna- ն այժմ նաև աշխատում է մի քանի երկրների կառավարությունների հետ «օգնելու նրանց դեղամիջոցներ մատակարարել ցածր եկամուտ ունեցող երկրներին»:

Ըստ Աֆեյանի՝ ամենայն հավանականությամբ, այս տարվա վերջին երեք ամիսներին կսկսվի 40 միլիոն դեղաչափի առաքումը, մնացածը կուղարկվի հաջորդ տարի:

 

Տաթև Ֆռանգյան