Էրդողանը կարող է սրել իրավիճակն Արևելյան Միջերկրականում ու Էգեյան ծովում՝ Հունաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմական համաձայնագրի կնքումից հետո

Լուրեր

11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
Բոլորը

Հունաստանը մտահոգված է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է սրել իրավիճակն Արևելյան Միջերկրականում ու Էգեյան ծովում՝ Աթենքի ու Փարիզի միջև կնքված ռազմանավերի գնման գործարքից հետո։ Գրում է Ահվալ գործակալությունը՝ վկայակոչելով հունական  Kathimerini ամսագրին։

Նշվում է, որ Թուրքիայի կողմից նոր  միջազգային ծովային զեկույցի հրապարակումը, որում հայտարարվում է Կիպրոսի հյուսիսում հետախուզական աշխատանքների մասին, «Թուրքիայի նման մտադրությունների վկայությունն է»։

Նշենք, որ Հունաստանն ու Ֆրանսիան նախորդ ամիս պայմանագիր կնքեցին  3  ֆրեգատների գնման մասին հունական նավատորմի համար 2․9 մլրդ դոլարով, բացի այդ, Ֆրանսիան նաև 6 Rafael կործանիչ է վաճառել Հունաստանին։

Լրատվամիջոցը գրում է, որ Ֆրանսիայի հետ նման պայմանագրերի կնքումից ու Հունաստանի բանակի ուժեղացումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է դժվարին իրավիճակում։ Աթենքն անհանգստանում է, որ Թուրքիայի նախագահը կարող է լարվածությունը մեծացնել «ոչ թե հունական ինքնիշխանությունը հարցականի տակ դնելու, այլ ցույց տալու հունաֆրանսիական գործարքի անգործունակությունը։

Ամենավտանգավորն  այն է, որ Թուրքիան կարող է հորատման սարք տեղադրել այն հատվածներում, որտեղ ժամանակին անում էր, նաև կարող է ձկնորսական նավեր ուղարկել  Հունաստանի ջրային տարածքներ։

Նշենք, որ Հունաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հասան վերջին տասնամյակներում ամենացածր կետին անցյալ կետին, երբ Անկարան փորձում էր գազի հորատում իրականացնել Հունաստանի ջրերում։ Այժմ կողմերը տարբեր շփումներ են անցկացնում՝ ծովային սահմանների շուրջ տարաձայնությունների հարթման համար։

Էմմա Չոբանյան