Վիժեցնե՞լ Արցախի խնդրով զբաղվող ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքները, թե հաշտեցնել հարևաններին. ինչ սպասել 3+3 ֆորմատից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երեկ հայտարարեցին բանակցային նոր՝ 3+3-ի ձևաչափի քննարկման մասին, որն այս երկու երկրներից զատ՝ ներառելու է Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց՝ այս ձևաչափի շրջանակում քննարկվելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը՝ հավելելով, որ իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել գաղափարի վերաբերյալ:

Ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով հայտնում է, որ Բաքուն և Անկարան համագործակցությունն առաջ մղելու իրավունքը տվել են Մոսկվային՝ հավելելով, որ եթե նախաձեռնողները լինեն Անկարան և Բաքուն, ապա Հայաստանը չի կարող մասնակցել այս ձևաչափին։

Լավրովն ասել է, որ հայ գործընկերների հետ դեռ աշխատում են այս ուղղությամբ։ Թե որն է խնդիրը և կա՞, արդյոք, այս հարցին հայկական կողմից դիմադրություն՝ Լավրովը չի հստակեցրել։ Երևանը, սակայն, անուղղակի հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ նման համագործակցությանը: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքելով 3+3 ձևաչափի շրջանակում համագործակցությանը՝ նշել էր, որ այն հնարավոր կլինի երկու կարևոր պայմանների առկայության դեպքում:

Վրացական կողմը Լավրովի հայտարարությունից հետո պաշտոնապես չի արձագանքել Մոսկվայի և Թեհրանի առաջարկին, սակայն միջազգային լրատվամիջոցերը հիշեցնում են՝ Թբիլիսիի դիրքորոշումն այս հարցում դեռևս մարտին հայտնել էր այդ երկրի ԱԳ նախարարը՝ նշելով, որ ոչ մի հարթակ Ռուսաստանի հետ, որն «օկուպացրել է իրենց տարածքները», չեն դիտարկում։

«3+3» հարթակի գործարկման մասին Մոսկվան հայտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին Երևանի և Արևմուտքի հայտարարություններից կարճ ժամանակ անց:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ Հայաստանը եթե չշահի, ապա ոչինչ չի կորցնի, եթե ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում քննարկվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, իսկ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման խնդիրը տեղափոխվի «3+3»-ի հարթություն:

Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, մինչդեռ, պնդում է, որ այս ձևաչափի նպատակն է՝ խափանել ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքները:

«3+3» ձևաչափի ստեղծմանը կոշտ արձագանքել են Վաշինգտոնից: «Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի աջակցությամբ, առաջ են մղել, այսպես կոչված, «3+3» նախաձեռնությունը, որը զգալիորեն տարբերվում է Միացյալ Նահանգների և արևմտյան այլ գործընկերների՝ վերջին երեք տասնամյակում որդեգրած տեսլականից»,- հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:

Արա Պապյանը նշում է՝ Հայաստանը պետք է հարևանների հետ դրական հարաբերություններ պահպանելով՝ փորձի համագործակցությունն ամրապնդել Արևմուտքի հետ, քանի որ «3+3» ձևաչափի համագործակցությունը, որն ի սկզբանե շրջանառվել է Անկարայի կողմից, ձեռնտու է միայն Թուրքիային և Ռուսաստանին:

Փորձագիտական շրջանակները նշում են՝ Արևմուտքը թույլ չի տա, որ այս նոր ձևաչափը դուրս գա իր վերահսկողությունից։

Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ խոսելով «3+3» ձևաչափի մասին և անդրադառնալով տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ ՌԴ արտգործնախարարը կրկին չի օգտագործել «միջանցք» բառը: Պատերազմից հետո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» թեզը շրջանառվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան