Դավիթ Գալստյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Օրեր առաջ երկու ամսով կալանավորված Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում պնդեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը՝ քրեական գործում առկա չեն եղել կալանավորման հիմքեր, սակայն դատարանը որոշել է, որ ազատության մեջ գտնվելով մեղադրյալը կարող է փախուստի դիմել կամ խոչընդոտել քրեական գործի քննությանը․

«Այս քրեական գործը հարուցվել է դեռևս ապրիլին, սեպտեմբերին ևս մեկը հարուցվեց, որոնք միացան իրար և դարձան մեկ ընդհանուր գործ։ Վեց ամսից ավելի է՝ նախաքննություն է և այդ ընթացքում պարոն Գալստյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել, ոչ փախուստի փորձ է կատարել, ոչ խոչընդոտման որևէ օրինակ կա, նա ամենայն պատասխանատվությամբ պարբերաբար ներկայացել է հարցաքննության։ Այսինքն՝ դատարանն այդ որոշման համար պետք է հիմք ունենա, որ կանխատեսման սկզբունքով առաջնորդվի»,- նշում է Անդրիկյանը։

Ըստ պաշտպանի՝ Դավիթ Գալստյանը նաև առողջական խնդիրներ ունի։ Թեև այս պահի դրությամբ պաշտպանական կողմը չի բարձրաձայնում, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, այնուամենայնիվ, շեշտում է՝ Գալստյանի տարիներ առաջ լուրջ հետազոտության է ենթարկվել․

«Վերաքննիչ բողոքում այս պահին չենք շեշտել առողջական վիճակը, սակայն հարկ եղած դեպքում՝ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ ևս կներկայացնենք դատարանին, իսկ հետազոտությունից հետո պարզ կլինի՝ հիվանդությունը համատեղելի՞ է խափանման միջոցի հետ, թե՞ ոչ»։

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:

Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։

Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ավելին՝ նշում է, որ երբևէ Պաշտպանության նախարարությանն անորակ զենք չի մատակարարել։ Պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է որակում։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին ԱԱԾ-ի միջնորդությամբ Դավիթ Գալստյանին կալանավորվել էր։ Ըստ ԱԱԾ-ի, նրա ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։ Սակայն չորս ամիս անց, Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի՝ նրան կալանավորելու որոշումն ու ազատ արձակել Գալստյանին։

Ռոզա Վարդանյան