Այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը․ Փաշինյանը՝ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի հետ գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման բանակցությունների մասին: Փաշինյանն այդ մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանի հարցին:

Բագրատյանը հիշեցրեց, որ օրերս «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը հայտարարել է հանքարդյունաբերության մեջ 2 մլրդ ներդնելու մասին, նաև 1.5 մլրդի ներդրման մասին՝ նոր պղնձաձուլարան կառուցելու համար

«Արձանագրենք մի բան, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է: Ես հույս ունեմ, որ այդ մասնաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերի, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ նկատեց, որ երբ հայտարարվեց, որ կառավարությունը դառնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր, հնչել են կարծիքներ, թե այդտեղ կա մութ և կասկածելի գործարք: «Եթե այդ 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե կառավարությունը, այլ մի օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային սեփականատերը լիներ վարչապետի կամ որևէ նախարարի ընտանիքի անդամ, այդ դեպքում կլիներ մութ գործարք»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ դահլիճի ոչ իշխանական հատվածում նստող մարդիկ կան, որոնք իրենց գործունեության ընթացքում այդպիսի գործարքներ արել են, և կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ գործարքներով՝ պարզելու դրանց պատճառահետևանքային կապը՝ այդ թվում պոտենցիալ դավաճանական գործարքների հետ:

«Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին: Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի ու ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ՝ այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանում պետք է թողարկվի հենց պղինձ: Երկրորդը՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, ու այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են, և արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»,-ասաց ՀՀ վարչապետն ու հավելեց, որ կառավարության մասնակցությունն այդ գործընթացին հենց նրանով է կարևոր, որ ատոմակայանը լիարժեք մասնավոր նախաձեռնություն չի կարող լինել, կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա:

Փաշինյանը նշեց, որ հիմա կառավարության խնդիրն է, որ մինչև 2025 թվականի հունիսը նոր պղնձաձուլարանի շինարարությունը սկսվի: «Իսկ ատոմակայանի շինարարությունը պետք է փորձենք այնպես անել, որ զուգահեռ տեղի ունենա: Պղնձաձուլարանի և ատոմակայանի շահագործումը գործնականում լավ կլինի, որ համընկնի»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: