Ադրբեջանը գործողություններ է իրականացնում երկրի ներսում իրանամետ տարրերի դեմ․ Israel Hayom

Լուրեր

06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
Բոլորը

Կիպրոսում իսրայելցի գործարարները Իրանի պատվերով ադրբեջանցի մարդասպանի կողմից թիրախավորվելուց, ինչպես նաև Իրանի կողմից Ադրբեջանի սահմանին անցկացվող «Խեյբարի նվաճողները» զորավարժությունների շուրջ աճող լարվածության ֆոնին, ադրբեջանական անվտանգության ուժերը երկրում իրանամետ տարրերի դեմ լայնածավալ գործողություններ են սկսել։ Այս մասին գրում է Israel Hayom-ը։

Ըստ հրապաևակման՝ մինչ այս գործողությունները ներառում էին ակտիվիստների ձերբակալությունները, որոնք փորձում էին առաջ տանել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի մոտեցումներն Ադրբեջանում։ Լրատվամիջոցը գրում է, որ տեղեկություններ են տարածվել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է փակել Խամենեիի առաքելության գրասենյակը:

Հավելենք, որ Բաքվում գրասենյակը նախօրեին փակվել է՝ համավարակի դեպքերի աճի պատրվակով։

Բացի այդ, պարբերականը գրում է, որ Հարավային Կովկասում լարվածության աճի ֆոնին Ադրբեջանը դիտարկում է իսրայելական Arrow3 պաշտպանական համակարգը գնելու հնարավորությունը։ Այս մասին Israel Hayom-ին պաշտոնյա է հայտնել՝ անանունության սկզբունքով։

Եթե գործարքը կայանա, ապա այս համակարգը կլինի պաշտպանական ոլորտում Իսրայելից Ադրբեջանի վերջին գնումը։ Փաստը, որ Բաքուն նախընտրում է նման համակարգ, կարող է լինել տարածաշրջանային փոփոխությունների ցուցիչ, որը ենթադրում է հարձակումից անցում բարելավված պաշտպանական կարողությունների։

Նշվում է նաև, որ Arrow3 պաշտպանական համակարգը գործարկելը թանկ է․ նրա յուրաքանչյուր հրթիռն արժե 2․2 մլն դոլար։

Էմմա Չոբանյան