Դիպլոմ ունեցող գործազուրկներ ու որակյալ մասնագետների պակաս․ որո՞նք են ՀՀ բուհական կրթության խնդիրները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Այս տարվա հունիսին պաշտոնապես գրանցված գործազուրկ քաղաքացիներից շուրջ 8200-ը բարձրագույն կրթություն ունի, 10․500-ը՝ թերի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։ Սրան զուգահեռ, գործատուները հաճախ  նշում են՝ չեն կարողանում որակյալ մասնագետներ գտնել։

«Ցավոք սրտի, այն վիճակն է ստացվել, որ գործատուները էդ պարտականությւոնը վերցրել են իրենց վրա,կրթելու։ Բուհերից բոլորս հույսներս կտրել ենք, ու գործատուն կրթելու պարտականույթւոնը վերցրել է իր վրա․․․Մեր տնտեսությունում այս պահի դրությամբ ամենապահանջված մասնագետներից մեկը վաճառքի մասնագետներն են։ Ցույց տվեք որևէ բուհ, որտեղ պատրաստումեն վաճառքի մասնագտեներ, չկա որևէ տեղ։ Էն էլ որ կա, ենթադրենք մենեջմենթը, ամենակարևոր ուղղություններից է, մենեջմենթն էլ չի բավարարում տնտեսության պահանջներին, այսինքն՝ գիտելիքն իրականությունից կտրված է»,- նշում է «Մանթաշով» գործարարների միության հիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը։ 

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում նշվում է բարձրագույն կրթության ոլորտում համապատասխանեցման և համակարգված բարեփոխումների գործընթացի խթանման մասին։ Ըստ համաձայնագրի՝ կողմերը պետք է համագործակցեն մշտական կրթության խթանման հարցում, ինչն աճի և աշխատատեղեր ստեղծելու բանալին է, և քաղաքացիներին կարող է ընձեռել հասարակության մեջ լիարժեք կերպով ներգրավվելու հնարավորություն։ 

Որո՞նք են բուհական կրթության խնդիրները, ինչո՞ւ Հայաստանյան բուհերը չեն կարողանում ապահովել աշխատաշուկայի պահանջներն ու որակյալ կադրեր ապահովել գործատուների համար և Բոլոնիայի գործընթացի շրջանակում իրականացվող բարեփոխումների ո՞ր փուլում ենք գտնվում։ 

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանի կարծիքով՝ Հայաստանը պարբերաբար փորձում է օրինակներով առաջնորդվել, բայց չի կարողանում ձևակերպել՝ ո՞րն է մեր բարձրագույն կրթության տեսլականը, գործանականում ո՞վ է մեր շրջանավարտը և ի՞նչ դեր է ունենալու մեր տնտեսության մեջ։ 

Իսկ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ, ԵՊՀ ուսանող Յուրի Ավագյանի կարծիքով էլ՝ բարձրագույն կրթության հիմնական խնդիրներից մեկը բուհերի կառավարման համակարգն է։ 

Այնուամենայնիվ, Ավագյանի խոսքով՝ բուհական համակարգի առաջին խնդիրը ֆինանսավորման հարցն է․ որակյալ կրթությունը թանկ արժե, անհրաժեշտ են համապատասխան միջոցներ՝ որակյալ մասնագետների ներգրավելու համար։ 

«Հիմա, երբ համալսարանը բյուջե ավելացնելու խնդիր ունի ու առհասարակ իր գոյությունը պաշտպանելու, էս պարագայում արդեն ինքը ստիպված է շատ ուսանողներ պահել, ովքեր որ չեն կարող փոխադվել ուրիշ կուրս, կամ ավարտել, էնպես են անում, որ իրենք ավարտեն, ինչի համար, որ էդ վարձը տան։Երբ կա էսպիսի մթնոլորտ, արդեն մնացած ամեն ինչը խաթարվոիմ է»,- նշում է Ավագյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանն այս հարցում այլ տեսակետ ունի։ Ասում է՝ համալսարաններին տրված է ինքնավարություն, և իրենք կարող են կառավարել ֆինանսական միջոցները։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան