Եկամտահարկի վերադարձը կսահմանափակվի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
Բոլորը

Կառավարությունը վերանայում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգն, այն Երևանում աստիճանաբար կսահմանափակվի և կհանվի: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Նախագծի կարգավորման առարկան բնակարան ձեռք բերելու, անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով ներգրավված հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսներն աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վճարված եկամտային հարկից հետ վերադարձնելու համակարգի վերանայումն է»,-ասաց Պողոսյանը:

Նա վստահեցրեց՝ կառավարությունը հետևյալ նպատակն է հետապնդում՝ վերանայել համակարգի տրամաբանությունն այնպես, որ դրան հաղորդվի կառուցապատման, քաղաքաշինական կամ բնակարանաշինական ծրագրերի առումով տարածքների համաչափ զարգացման տրամաբանություն: Եվ երկրորդ նպատակն է՝ համակարգին հաղորդել լրացուցիչ սոցիալական նշանակություն:

Համակարգը ներդրվել է 2014-ի նոյեմբերի 1-ից:  Փոխնախարարի խոսքով՝ անցած տարիներին համակարգի կիրառության շրջանակները՝ շահառուների, ըստ այդմ՝ նաև վերադարձվող եկամտային հարկի գումարների առումով պրոգրեսիվորեն են աճել: Եթե համակարգի ներդրման սկզբնական տարիներին շահառուների թիվն ավելանում էր 800-1000-ով, ապա 2017-2018-ին այդ աճը կազմել է շուրջ 2000, այնուհետև՝ մինչև 5000 և ավել շահառու: Ըստ այդմ՝ նաև վերադարձվող եկամտային հարկի գումարներն են պրոգրեսիվ աճել:

«Եթե առաջին տարիներին վերադարձվում էր 1 մլրդ դրամ եկամտային հարկ, ապա հաջորդ տարիներին այդ աճը պրոգրեսիվ բնույթ է ունեցել, և 2020-ին կազմել է ավելի քան 5 մլրդ դրամ»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ շարունակվում է այդ համակարգին սոցիալականություն հաղորդելու քաղաքականությունը և տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը:

«Եվ, ըստ այդմ, առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, անհրաժեշտ է, հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ երկրորդ գոտու համար ՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը:  Այնուհետև, 1.5 տարի դադար է առաջարկվում: Իսկ Երևան քաղաքի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը»,-ասաց Պողոսյանը:

Զուգահեռաբար, որպեսզի ընթացքում գտնվող շինարարական նախագծերի շարունակականությունն ապահովվի, առաջարկվում է կարգավորել նաև անցումային հարաբերությունները, որ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների: