Facebook-ը ներողություն է խնդրել սոցցանցի աշխատանքներում արձանագրված խափանումների համար
Հասարակություն
04.10.2021 | 23:20Facebook ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել սոցցանցի աշխատանքներում արձանագրված խափանումների համար։
«Մենք գիտենք, որ որոշ մարդիկ խնդիրներ ունեն մեր ծրագրերի և արտադրանքի հասանելիության հետ կապված: Մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ ամեն ինչ վերադարձնենք նորմալ հուն և ներողություն ենք խնդրում անհարմարության համար»,- մասնավորապես ասվում է Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։
Նշենք, որ արդեն երկար ժամանակ է՝ խափանումներ են արձանագրվել Facebook-ի աշխատանքում։