Քոչարյանը պատրա՞ստ է ՀՀ անկախության հաշվին քննարկել ՌԴ-ի հետ միութենական պետություն ստեղծելու հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:35
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
Բոլորը

Փողոցային պայքարի ճանապարհով իշխանությունը վերցնելու հավակնություն ներկայացնող Ռոբերտ Քոչարյանի համար Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու հարցը քննարկման ենթակա գաղափար է: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Քոչարյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, ըստ էության, չբացառեց Հայաստանի անկախության հաշվին արտաքին համագործակցության որևէ ձևաչափի հնարավորությունը:

Ռոբերտ Քոչարյանը թեև ուղղակիորեն չնշեց, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծի, սակայն ակնարկեց, որ նման համագործակցությունն անհրաժեշտություն է:

Նշենք, որ հետխորհրդային պետություններից Ռուսաստանն ու Բելառուսը շուրջ մեկ ամիս առաջ համաձայնեցրին ինտեգրման, այսպես կոչված, բոլոր 28 ճանապարհային քարտեզները: Ենթադրվում է, որ այս համագործակցության հանգուցալուծումը պետք է լինի միութենական պետության ստեղծումը, թեև պաշտոնական Մոսկվան և Մինսկը բարձր մակարդակով դեռ համաձայնություն չեն հայտնել:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու հեռանկարը Հայաստանի համար ոչ բարենպաստ է համարում: Նա հիշեցնում է, որ Քոչարյանի իշխանության հենց առաջին տարիներից Հայաստանի անկախության հիմքերը թուլացել են: 2002 թվականին շուրջ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց 5 խոշոր ընկերություններ՝ «Մարս» գործարանը, «Հրազդանի» ՋԷԿ-ը և նախկին խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրի մեջ մտած 3 գիտահետազոտական ինստիտուտները՝ այսպիսով էականորեն մեծացնելով տնտեսական կախվածությունը Ռուսաստանից:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշում է՝ միութենական պետություն ստեղծելու գաղափարը շրջանառվում է, քանի որ Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ քաղաքացիներն իրենց անվտանգ չեն զգում:

Արամ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը, միութենական պետության մաս դառնալու փոխարեն, պետք է տարածաշրջանում Թուրքիայի գործոնը ինչ-որ չափով չեզոքացնող պետությունների մասնակցությամբ կոալիցիա ստեղծի, որտեղ, սակայն, գերիշխողը կրկին ՌԴ-ն է:

Նշենք, որ Մոսկվայի կողմից Երևանին միութենական պետություն ստեղծելու ակնարկներ չեն արվել: Սակայն իշխանությունները, Արցախի և ՀՀ-ի անվտանգային և այլ առանցքային հարցերի խնդիրների մասին խոսելիս, մշտապես կարևորում են Ռուսաստանի դերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան