Լոռու մարզի համայնքներում մատչելի գներով պարարտանյութերի և սերմացուի տրամադրման գործընթացում հափշտակությունների և պաշտոնեական կեղծիքի դեպքեր են բացահայտվել

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաև տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա , Ձյունաշող համայնքների (ներկայումս մաս են կազմում Մեծավան խոշորացված համայնքի) իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող փաստական տվյալներ:

 

Պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի և ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները 2018 թվականի մարտի 16-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի  բաժին` ՀՀ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Լոռու մարզի Միխայլովկա համայնքի իրավասու պաշտոնատար անձինք պարարտանյութերի բաշխման գործընթացում, մեկ միասնական դիտավորությամբ 2014-2016 թվականների  ընթացքում պարարտանյութերի վաճառքից համայնքի թվով 8 բնակիչներից ստացել են խոշոր չափերի գումար, որից հետո, շահադիտական դրդումներով, պարարտանյութի դիմաց համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները  մատակարար կազմակերպության բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:

 

 Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր կողմից փաստացի վաճառված պարարտանյութի համար հավաքագրված գումարի  հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Միխայլովկա համայնքում յուրաքանչյուր պարարտանյութի դիմաց վճարում կատարած ցուցակներում չի արտացոլել հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարի իրական չափի վերաբերյալ տեղեկություններ և շրջանառության մեջ դնելով բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը՝ ներկայացրել է Լոռու մարզպետարան:

 

Միաժամանակ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարը, աշնանացան ցորենի բաշխման գործընթացում, նպատակ ունենալով հափշտակել համայնքի  բնակիչներին հասանելիք սերմացուն, 2014-2016 թվականների ընթացքում նույն համայնքի շահառու 4 բնակիչների տվյալները ձևականորեն ներառել է  պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում և նրանց անվամբ դուրս գրված սերմացուն  վերջիններիս չի հատկացրել, այլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է: Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր կողմից ցորենի սերմացուի  հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել է Լոռու մարզպետարանին:

 

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով գույքի հափշտակության, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. մարտի 21-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ  կետերով և  314-րդ  հոդվածի 1-ին մասով հարուցվել են երկու առանձին քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: