Ինչու Փաշինյանը ՄԱԿ-ում լռեց Թուրքիայի ռազմական հանցագործությունների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթը քննադատությունների թիրախում է հայտնվել: Քաղաքական հակառակորդներն ու որոշ փորձագետներ Հայաստանի վարչապետին մեղադրում են՝ պնդելով, որ ելույթը թույլ էր և ոչ հայանպաստ: Փաշինյանն իր խոսքը կառուցել էր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու թեզերի շուրջ:

Տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատելու համար վարչապետն առաջարկում է իրականացնել ռազմագերիների, պատանդների, այլ պահվող բոլոր անձանց վերադարձ, ինչպես նաև վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Ուշագրավ է, որ Փաշինյանն իր ելույթում Ադրբեջանին մեղադրելով Արցախի դեմ ագրեսիայի համար՝ շրջանցեց Թուրքիայի մասնակցության գործոնը: Պաշտոնական Անկարայի հասցեին չհնչեց որևէ քննադատություն, թեև պատերազմի օրերին հենց վարչապետն էր պարբերաբար տարբեր հարթակներից բարձրաձայնում պատերազմին Թուրքիայի ուղղակի և անթաքույց մասնակցության մասին։

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթում Թուրքիայի անունը հնչեցրեց միայն մեկ անգամ՝ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղու և հաղորդակցության այլ ուղիների բացման մասին խոսելիս:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է՝ Փաշինյանի ելույթն ընկալելի կլիներ, եթե չհաջորդեր Ալիևի և Էրդողանի՝ Հայաստանի առաջ նախապայմաններ դնող ելույթներին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը մինչ Փաշինյանն ունեցած ելույթում հայտարարել էր՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև» և առաջ քաշել իրենց կողմից շրջանառության մեջ դրած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Էրդողանն իր հերթին Հայաստանին մեղադրել էր Ադրբեջանի տարածքներն «օկուպացնելու» համար:

Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է բոլոր հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին, այդ թվում՝ այն, թե ինչու ՄԱԿ-ի ամբիոնից չի հայտարարվել, որ նախկին ԼՂԻՄ մաս կազմող Շուշին և Հադրութն օկուպացված են Ադրբեջանի կողմից:

Մինչ Փաշինյանը կպատասխանի այս և այլ հարցերի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը 44-օրյա պատերազմի մեկնարկից մեկ տարի անց հայտարարեց՝ տեղին չէր լինի ՄԱԿ-ի ամբիոնից խոսել Շուշիի և Հադրութի օկուպացիայի մասին:

Արծվիկ Մինասյանը Փաշինյանին մեղադրում է թուրք-ադրբեջանական շահերն սպասարկող ելույթ ունենալու համար, իսկ Անդրանիկ Քոչարյանը Մինասյանի գնահատականը ընդդիմադիր գործչի քննադատություն չի համարում:

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանն էլ նշում է՝ Հայաստանն իր առջև խնդիր է դրել տարանջատել մոտեցումները Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ նրանց չդնելով նույն հարթության մեջ:

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Երևանը խոսել է 44-օրյա պատերազմում պարտությունից հետո: Անկարայից ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ քննարկումներ կարող են լինել, եթե Հայաստանը տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հարցում նոր զիջումների գնա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան