Խփելու և Սյունիքը պոկելու թուրք-ադրբեջանական ծրագիրը կանխում են Իրանը և ՌԴ-ն․ Ադրբեջանը դա կանի, եթե բարենպաստ պահ լինի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
11.12.2024 | 17:03
Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ
11.12.2024 | 16:46
Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ

ատ հաճախ արհամարհում և ծաղրում ենք Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, լուրջ չենք ընդունում, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ մարդն ինչ ասում է, մի օր դրա հետևից գնում է։ Հիմա էլ հերթական սպառնալիքն է հնչում Հայաստանի հասցեին, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի. «Մենք դեռևս համբերություն ենք դրսևորում, չնայած մեր համբերությունն էլ սահմաններ ունի։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ մեր համբերությունը սպառվում է»։ Դուք ունե՞ք կասկած, որ Ադրբեջանը և Թուրքիան փորձելու են ուժով բացել այդ միջանցքը։ Կոնկրետ այս հարցը ձեր հանձնաժողովի կողմից փորձաքննության ենթարկվո՞ւմ է, տալի՞ս եք պատասխաններ մեր անելիքների մասին՝ լուծումների տեսքով:

-Լուծումների համար կա մի քանի հարթություն, այդ լուծումները պետք է նախ ընդունվեն գործող իշխանության կողմից, ընդ որում՝ դրանք որևէ ներքաղաքական շահ չհետապնդող լուծումներ են: Ինքս տարբեր առիթներով առաջադրել եմ լուծումներ: Կա երկրորդ խնդիրը՝ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, որի հետ կապված մենք արդեն տեսել ենք, որ մեկ տարի առաջ անհրաժեշտ գնահատականներ չեն ներկայացվել, որովհետև Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարում է, որ այն կառույցները, որոնք իրեն պետք է ապահովեին համապատասխան տեղեկությամբ, հակված են եղել նրան, որ պատերազմ չի սկսվելու։ Հիմա այս իրավիճակում վստահել այս իշխանությանը, համարել, որ նրանք տալու են իրավիճակի գնահատականներ և շարժվելու են դրան համահունչ, բնական է, որ տրամաբանական չէ։

Ինչ վերաբերում է թշնամուն թերագնահատելուն, բնականաբար, դա անընդունելի է, ես կարծում եմ, որ դա նախորդ պատերազմի ժամանակ բարոյահոգեբանական առումով որոշակի ազդեցություն ունեցել է մեր հասարակության վրա, ազդել է նաև այն հանգամանքը, որ մեր հասարակությանը 2018 թվականից հետո նախապատրաստել են խաղաղության՝ համոզելով, հավաստիացնելով, որ պատերազմ չի լինելու, և մենք հնարավորություն ունենք քաղաքական գործիքներով իրավիճակը ձգձգելու կամ հասնելու մեզ համար որոշակի ընդունելի լուծման։ Սրանից հետո իշխանությունը ուզի թե չուզի, հարգի թե չհարգի, պետք է վերլուծի այն ազդակները, որոնք գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից։

Խոր գիտահետազոտական վերլուծությունների անհրաժեշություն չկա՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը սպառնում է երկու նպատակով․ առաջինը՝ ազդեցություն ունենալու քաղաքական գործընթացների և բանակցությունների վրա՝ ստանալու Հայաստանից պահանջածը, տվյալ դեպքում՝ միջանցքը, և երկրորդ՝ Թուրքիան ու Ադրբեջանը բաց հայտարարում են, որ եթե չկարողանան այս խնդրի լուծմանը հասնել խաղաղ ճանապարհով, ապա պատրաստ են գնալ ռազմական ուղիով: Թուրքիան այդ մասին ասում է տողատակերով, իսկ Ադրբեջանը՝ շատ ավելի պարզ։ Հիմա խնդիրը հետևյալն է․ ի՞նչ ռեսուրսներով է Հայաստանի իշխանությունը դիմագրավելու այս մարտահրավերին, միայն Թուրքիայի հետ ազդակներ փոխանակելով խնդիրը չի լուծվելու։ Երկրորդ՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում արտաքին ճակատում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում անվտանգության ոլորտում, ի՞նչ քայլեր են ձեռնարվում ընդհանրապես երկրի ներսում: Եթե որևէ մեկը կգա ու կասի՝ գիտեք, այս ուղղությամբ այսպիսի լուրջ աշխատանք է տարվում, միգուցե ներողություն կխնդրեմ, բայց այս իրավիճակի ընդհանուր գնահատականը և իմ վերլուծությունը, որը բխում է վերջին մեկ տարվա իրադարձություններից, ցույց են տալիս, որ մենք այսօր շատ ավելի վատ իրավիճակում ենք, քան նույնիսկ պատերազմի ամենածանր պահերին. երկիրը դիմադրողականության առումով այսօր ունի մեծ խնդիրներ, և այս իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում՝ այս իրավիճակի մասով գոնե լուծումներ գտնելու հարցում։                

-Միջանցքի շուրջ ռազմական սպառնալիքները շատ կարող են լինել։ Դիվանագիտական, քաղաքական գործիքներո՞վ պետք է միջանցքի պահանջի և հավանական ռազմական սցենարի սպառնալիքը չեզոքացվի, թե՞ կա այլ սցենար՝ ԶՈՒ-ում ունենալ ուժեր, որոնք եթե ոչ լայնածավալ, ապա գոնե իրավիճակային խնդիրներ կլուծեն, «հրդեհներ» կմարեն. ո՞րն է Ձեր բանաձևը:

-Երկու ուղղությամբ էլ անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել: Արտաքին ճակատում ունենք երկու խնդիր՝ նվազեցնել ռազմական գործողությունների հավանականությունը, երկրորդ՝ մեր քայլերը միջազգային հանրության համար դարձնենք ընկալելի: Երրորդ ճակատն անվտանգությունն է… Խոսքը միայն Պաշտպանության նախարարության գործունեության մասին չէ, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհին ունենք հատվածներ, որտեղ ծառայություն են իրականացնում նաև ԱԱԾ սահմանապահ զորքերը: Պետք է հասկանալ՝ այդ ուժերը միայն պայմանական խաղաղ ժամանակ մարտական հերթապահություն, սահմանապահ ծառայություն իրականացնելու հնարավորություն ունե՞ն, թե՞ ի վիճակի են նաև լուծելու այլ խնդիրներ։ Իշխանության կողմից որևէ ձևով հավաստիացումներ չեն ներկայացվում:

Հասարակության գոնե նեղ փորձագիտական խմբերը, սահմանափակ թվով մարդիկ պետք է տեսնեն, որ հակառակորդին զսպելուն ուղղված աշխատանքներ են լրջորեն իրականացվում: Ցավալիորեն, միակ գործոնը, որով այսօր կանխվում է թուրք-ադրբեջանական ագրեսիան, այս տարածաշրջանի մյուս խաղացողների՝ Իրանի և Ռուսաստանի կենսական շահերն են, որոնք որևէ ձևով չեն ենթադրում Ադրբեջանին, Թուրքիային Սյունիքի միջոցով ճանապարհի հատկացում: Եթե տարածաշրջանում բարենպաստ պայմաններ ստեղծվեին Թուրքիայի և Ադրբեջանի համար, նրանք առանց բանակցությունների, միանգամից խփելու էին և Սյունիքը պոկելու էին: Բարեբախտաբար, սա տեղի չի ունենում, որովհետև կան ռուս-իրանական շահեր Սյունիքում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան