Ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել. վարչապետի հանձնարարականը

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետը տեղեկացրեց, որ Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։

Կարապետյանի փոխանցմամբ՝ քննարկվել են նաև ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները։ «Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման, ջրամատակարարման տեսանկյունից, հանձնարարում եմ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ 7-օրյա ժամկետում՝ շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ներկայացնել Ֆինանսների նախարարություն՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Բացի այդ, Կարապետյանը ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարներին ևս հանձնարարեց նախատեսված փաթեթը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը ևդրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը, միաժամանակ ապահովելով օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։

Վարչապետը հանձնարարեց նաև գուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին՝ 3-ամսյա ժամկետում ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնել Կառավարության աշխատակազմ։ Ինչպես նաև, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում: