Թիմում առաջվա ջերմությունը էլ չկա. ինչպե՞ս են շնորհավորել ՀՀԿ-ականները Հրայր Թովմասյանին. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ-ում վաղուց արդեն նման ավանդույթները չեն աշխատում, դրա համար էլ թիմում առաջվա ջերմությունը չկա»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը` հարցին ի պատասխան, թե ինչու Արա Բաբլոյանի կամ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի սենյակում չնշեցին ՍԴ նոր նախագահի ընտրվելու փաստը՝ կոնյակով, ինչը բարի ավանդույթ է եղել ՀՀԿ-ում դեռ Անդրանիկ Մարգարյանի օրերից, երբ թիմից որևէ մեկը կարևոր պաշտոնի էր գնում:

Կարո՞ղ ենք կարծել, որ «ջերմության» պակաս կա թիմում, մանավանդ «դեմ» քվեների քանակը՝ 27-ը փոքր թիվ չէ 93-ի մեջ: «Բացարձակապես` ոչ։ Մի բան է ավանդույթը, մեկ այլ բան` կուսակցության երկաթյա որոշումը»:

Երեկ Սամվել Ֆարմանյանի սենյակում հավաքվել են ընդամենը 3 հոգի` Գևորգ Կոստանյանը, Միհրան Հակոբյանը` սուրճի շուրջ, շնորհավորել ու բարի ճանապարհ մաղթել Հրայր Թովմասյանին:

Գոնե կոնյակով շնորհավորեիք։ «Մեզ թույլ չեն տալիս կոնյակ ներս մտցնել»: Բա ո՞նց էին Գալուստ Գրիգորիչի, Ավշարի Արայիկի սենյակում պարբերաբար սեղաններ դրվում, կոնյակն էլ ջրի պես հորդում էր։ «Գալուստ Գրիգորիչն էն ժամանակ ֆրակցիայի ղեկավար էր, նրա մեքենան մտնում էր ԱԺ բակ, ինքն էլ ինչքան կոնյակ կարողանում, ներս էր մտցնում։ Բայց մի մտածեք` ԱԺ-ից դուրս, շատ ջերմ միջավայրում մենք անպայման կնշենք մեր ընկեր Հրայրի պաշտոնի նորամուտը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: