Եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից սադրանքներն աճել են. Ստյոտա Սաֆարյանը զեկույց ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.03.2026 | 19:42
Իսրայելը հայտնել է Իրանի հրթիռային հարձակման հետևանքով երեք վայրում 12 վիրավորի մասին 
03.03.2026 | 19:39
Միրզոյանը և Կալասն ընդգծել են ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավվածությունը
03.03.2026 | 19:31
Պետությունը զավթված է օտար հատուկ ծառայության գործակալական ցանցի օգնությամբ․ Աննա Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 19:30
Եթե Քոչարյանին լսեինք՝ ՀՀ-ն Իրանին դաշնակից դառնար, պիտի պատերազմի մեջ մտնեինք ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ․ կեղծիք է, թե Թրիփփը սպառնալիք է․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 19:21
Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածել են Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրելու համար նախատեսված մարմնի շենքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 19:10
Հայտնի է՝ երբ Արման Ծառուկյանը կարող է չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում
03.03.2026 | 19:01
Ամաչե՛ք․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 18:50
Միակ ելքը Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալն է․ Հակոբ Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 18:46
Պարոն Դանիելյան, ի՞նչ երեսով եք Ոսկեպար վերադարձել․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 18:40
«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցումը կարող է տևել 57-81 ամիս
03.03.2026 | 18:34
Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
03.03.2026 | 18:30
Եթե օգոստոսի 8-ը չլիներ, Ադրբեջանը ՀՀ-ի դեմ պատերազմի կգնար՝ օգտվելով Իրանում պատերազմական վիճակից․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 18:24
Ալիևը հայտարարել է՝ հայերը միշտ պետք է վախենան․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 18:20
15 քաղաքացի է վերադարձել է Օմանից չվերթով // Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի լավագույն մարմնամարզիկ․ ԼՈՒՐԵՐ
03.03.2026 | 18:12
Հայ հրաձիգները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել երևանյան ԵԱ-ում
Բոլորը

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» կազմակերպած՝ «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով ֆորումի ժամանակ այսօր զեկույցի տեսքով ներկայացվեցին Արցախի հարցով 2020թ․-ի նոյեմբերյան հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, ուժի կիրառման սպառնալիքները, ՀՀ սահմանների վրա հարձակումները և հրադադարի ռեժիմի խախտումները։

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակում է մնալ որպես հրադադարի հաստատման փաստաթուղթ, և ոչ ավելին։ Այն չի հանդիսանում հակամարտության կարգավորման փաստաթուղթ և չի ներառում հակամարտության կարգավորման առանցքային հարցի՝ Արցախի կարգավիճակի խնդիրը»,- ՄԱՀՀԻ-ի կազմակերպած՝ «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով ֆորումի ժամանակ այս մասին հայտարարեց ՄԱՀՀԻ ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Նա ժամանակագրությամբ ներկայացրեց, որ նշյալ հայտարարությունից հետո իրականացված Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները կրել են ծանր տեսք՝ ՀՀ սահմաններին և Արցախի շփման գծում զինատեսակների գործադրմամբ, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմամբ, ՀՀ տարածքում հայ զինվորների սպանությամբ և գերեվարմամբ, քաղաքացիական անձանց ահաբեկմամբ, հայ ռազմագերիների հարցի շահարկմամբ, նրանց շինծու մեղադրանքներով բանտարկմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ:

«Այս ամենն ուղեկցվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ՀՀ-ի և հայ ժողովրդի հանդեպ սպառնալիքների խոսքերով, ՀՀ տարածքի հանդեպ հավակնություններով»,- նշեց քաղքագետը: Նրա դիտարկմամբ՝ եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից սադրանքներն աճել են:

Սաֆարյանը հիշեցրեց՝ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ դեռևս 2020թ․ դեկտեմբերին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Ալիևի հայտարարություններում բացահայտ տարածքային հավակնություններ դրսևորվեցին Սյունիքի մարզի, Սևանա լճի և Երևանի հանդեպ․ «Այս բոլոր տարածաշրջանների հանդեպ հավակնությունները ոչ միայն արտացոլվել են քաղաքական հայտարարություններում, այլև իրականում։ Այդ օրը Ալիևը նշեց, որ իր ժողովուրդը դարերով ապրել է այդ հողերի վրա։ Իսկ ապրիլին ասաց՝ երբ ժամանակը գա, մենք վերադառնալու ենք Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուր։ Նման հայտարարություններով ի ցույց դրվեցին Բաքվի ուղիղ նկրտումները ՀՀ Սյունիքի մարզի հանդեպ։ Ուժի սպառնալիքի միջոցով «Զանգեզուրի միջանցքը» իրագործելու հայտարարություններ են հնչել նոյեմբերյան հայտարարությունից հետո։ Փորձել են պատմականորեն հիմնավորել այդ «միջանցքի»՝ ադրբեջանական լինելը։ Ադրբեջանը փորձում է միջանցքի թեզն օրակարգ դարձնել, մինչդեռ այն ամրագրված չէ որևէ փաստաթղթով։ Իսկ մայիսին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ռազմական ներխուժումը հենց Ադրբեջանի բարձր քաղաքական ղեկավարության կողմից ներկայացվել է որպես սահմանազատման-սահմանագծման գործընթացի մաս՝ ըստ էության արձանագրելով, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա ուժի սպառնալիքի կամ դրա կիրառության ներքո։ Ավելին՝ Ալիևը հայտարարել է, որ Սև լճի տարածքն իրենց է պատկանում»։

Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ Ալիևը ոչ թե չի ուզում սահմաններ ունենալ, այլ ուզում է այն սահմանները, որոնք կարող է գծել ուժի, ուժի սպառնալիքի միջոցով։

«Ադրբեջանը չի պատասխանում նման առաջարկներին, ուստի շահագրգռված չէ հարցը միջազգային չափանիշներով լուծել։ Ակնհայտ է, որ նման խնդիրների լուծման ուղղություններից մեկը ԵԱՀԿ ՄԽ համախագահության ներքո բանակցային գործընթացի անհապաղ վերականգնումն է։ Խնդիր է մնում այն, որ Ադրբեջանին միասնական ջանքերով պետք է միջազգային իրավունքի դաշտ բերել»,- նշեց քաղքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: