Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ասե՞ր` Շուշին ու Հադրութն օկուպացված են. Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.05.2024 | 15:38
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքական շարժում է առաջնորդում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:30
Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել
07.05.2024 | 15:23
Պուտինից երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ, ոնց որ, չեմ ստացել, Էրդողանից ստացել էի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:19
Ի՞նչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ, սահմանազատման աշխատանքները հասնում են Կիրանց․ ԼՈՒՐԵՐ
07.05.2024 | 15:13
Ես կողմ եմ Ալիևի գաղափարին, որ մինչև նոյեմբեր ստորագրվի պայմանագիրը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:02
Քրեական վարույթ է նախաձեռնվել Արթուր Խաչատրյանին ոստիկանության տանելու օրինականության հարցով
07.05.2024 | 14:56
Էդ ի՞նչ եք ասում` տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 14:45
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
07.05.2024 | 14:42
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ
07.05.2024 | 14:33
Ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքը
07.05.2024 | 14:28
ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին տեղեկություններ ունեմ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 14:21
Վաշինգտոնը Թուրքիային և Իսրայելին կոչ է անում լուծել տարաձայնությունները
07.05.2024 | 14:10
Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 103 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված
07.05.2024 | 14:00
Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է ՌԴ-ում մասնակցեմ շքերթին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 13:55
Պուտինը երդվել և 5-րդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը
Բոլորը

«Ոչ միայն իշխանությունը, այլև մենք, ամբողջ ժողովուրդը, ասե՛ք,  ի՞նչ դասեր է քաղել։ Մենք հասկացանք, որ պետք է լինենք միասնական, որպեսզի նման բաներ չկրկնվեն, ուժեղացնենք մեր բանակը», – ասաց Մելքոնյանն ու վստահեցրեց, որ արդեն փոփոխություններ են կատարվում բանակում, իսկ արդյունքների մասին բարձրաձայնելը ճիշտ չէ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց այսօր՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ դասեր է քաղել իշխանությունը պատերազմից հետո։

Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքները վերադարձնելու մասին հարցին ի պատասխան՝ Մելքոնյանը նշեց,որ այդ տարածքները պետք է հետ բերել, բայց դա այսօրվա հարց չէ։ «Ոչ թե հիմիկվանից պիտի գոռանք, թե հետ բերենք, այլ սուս ու փուս, ոնց որ իրենք 1994 թվականին պարտվեցին, անցավ 25 տարի, հետ վերցրին, հիմա էլ մենք պետք է հետ բերենք, դրա համար մեզ պետք է համբերություն և համախմբվել»

Նա պնդեց, որ Արցախի տարածքները Ադրբեջանի կողմից օկուպացնելու մասին իշխանություններն էլ են աշխարհին ասում: Դիտարկմանը, թե օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստին Փաշինյանն իր ելույթում այդ մասին չասաց, Մելքոնյանն արձագանքեց. «Այսինքն, մտածում եք, որ պիտի ասեր, հա՞: Չէ՛, չպետք է ասվեր: Պիտի սուսուփուս քո գործն անես»:

«Մենք խոսումենք այն մասին, թե տարիներ հետո ինչ ենք անել, Էսօր չգնացինք ու Ծուշին գրավեցինք,պիտի գա ժամանակը,մենք պիտի կարողանանք զինվել,պրոֆեսիոնալ բանակ ստեղծել: Էդ ժամանակ արդեն, հետագայի խնդիր է, թե ինչ կարղ ենք անել»,- նշեց Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: