Հաջորդ ամիս Թուրքիայում սպասվում է գազի ու էլեկտրաէներգիայի սակագների 15% բարձրացում

Լուրեր

11.11.2026 | 17:35
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
Բոլորը

Թուրքիայում բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագները հաջորդ ամիս 15 տոկոսով բարձրանալու են։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է արդյունաբերության չորս աղբյուր, գրում է Duvar-ը։

Նշվում է, որ ավելի թանկ գազն ու էլեկտրաէներգիան կարող են ավելի վատ ազդել Թուրքիայում կյանքի ու գնաճի վրա, որն արդեն գտնվում է 2․5 տարվա առավելագույն մակարդակի վրա՝ 19 տոկոսից ավելի։

Լրատվամիջոցի աղբյուները, որոնք ցանկացել են մնալ անանուն, ասել են, որ ակնկալում են հոկտեմբերի 1-ից գազի սակագնի բարձրացում 15 տոկոսով, ևս 8-15-ի չափով էլ՝ էնեկտրաէներգիայի։

Կառավարությունը պատրաստվում է վերջնական որոշում կայացնել, իսկ Էներգետիկայի նախարարությունից լրատվամիջոցին որևէ մեկնաբանություն չեն տվել թեմայի շուրջ։

Եվրոպայում բնական գազի սակագներն այս տարի աճել են շուրջ 280 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում՝ ավելի քան 100 տոկոսով, ինչը բարձրացրել է վառելիքի համար նախատեսված ձմեռային վճարները:

Փորձագետները կարծում են, որ գները բարձր կմնան մինչև 2022, նույնիսկ մինչև 2023 թվականը։

«Արդյունաբերությունն ակնկալում է գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում։ Իշխանությունները դրանից լավ տեղյակ են»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Էմմա Չոբանյան