Անվտանգության ծառայություններում խախտումներ են հայտնաբերվել. ոստիկանությունը մրցակցում է մասնավորի հետ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարին հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններում: ՊԵԿ մեր աղբյուրը հայտնում է, որ ստուգումները հրահանգավորված են «վերևից» և դրանց միջոցով կառավարությունը փորձում է ավելի վերահսկելի դարձնել անվտանգության ծառայությունների շուկան, որտեղ մեծ գումարներ են շրջանառվում:

Factor.am-ը հարցում էր ուղարկել պետեկամուտների կոմիտե, փորձելով պարզել, թե որ ընկերություններում են ստուգումներ իրականացվել և արդյունքում ինչ խախտումներ են հայտնաբերվել: Ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրեց 2017-2018 թթ. ընթացքում պահանորդական ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված ստուգումների վերաբերյալ տվյալներ: Դրանց համաձայն, նշված ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել «Ար- Մոբիլ», «Սիլեր» և «Ֆիլյոր» ընկերություններում: Ամենամեծ խախտումը հայտնաբերվել է «Ար-Մոբիլ»-ում: Այս ընկերությունը շահութահարկի գծով 4 մլն 299 հազար դրամ քիչ է մուտքագրել պետբյուջե: Մյուս 2 տնտեսվարողների մոտ փետրվարի 20-ին իրականացված ստուգումների արդյունքում չգրանցված աշխատողներ են բացահայտել: «Սիլերում»՝ մեկ չգրանցված են գտել, իսկ «Ֆիլյոր» ընկերությունում՝ երկու հոգի:

Խախտման արդյունքում արձանագրված գումարը կազմել է 120 հազար դրամ: ՊԵԿ մեր աղբյուրը վստահեցնում է, որ ստուգումներն իրականում ավելի շատ ընկերությունների են ընդգրկել, պարզապես մի մասի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Դրանց ղեկավարները և տանիքը հիմնականում այլ պետական կառույցների նախկին և ներկա աշխատակիցներ են: Պահնորդական ընկերությունների հետ են կապվում ՊՆ նախկին պաշտոնյա, գեներալ մայոր Վարդան Ավետիսյանի, ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի անունները:

Պահնորդական ծառայությունների շուկայում ոստիկանությունը, որը պայմանագրային հիմունքներով անվտանգության ծառայություններ է մատուցում բանկերին, խանութներին, այլ հաստատությունների, փոփոխական հաջողությամբ մրցակցում է մասնավոր ընկերությունների հետ: Անվտանգության աշխատողների շրջանում կարծիք կա, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը ավելի արդյունավետ է իրականացնում տարբեր հաստատությունների հսկողությունը, քան մասնավոր ընկերությունները: Մանավանդ, որ ոստիկանության պահնորդները օբյեկտները հսկելիս, ի տարբերություն այլոց, մարտական զենք են կրում:

Կարծիքներ կան նաև, որ հարկային «հարձակումները» նպատակ ունեն վերաբաշխում կատարել այս շուկայում՝ ոստիկանության օգտին: Հայաստանում մոտ 4 տասնյակ պահնորդական և թիկնապահական ընկերություններ են գրանցված, որոնցից մի քանիսը՝ «Բերկուտ», «Պանտերա», «Սպեցնազ», «Լեգիոն», «Գրիֆ», «Արմոբիլ», առավել լայն ճանաչում ունեն: Պետք է ընդունել, որ այս շուկայում մենաշնորհներ առայժմ չկան:

Սյուզան Սիմոնյան