Ալիևը՝ Արցախի կարգավիճակի մասին․ «Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ չկա»

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհեռանկարային է համարում Հայաստանի կողմից Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը։

«Ցավոք, մինչև հիմա բարձրացվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը բացարձակ անհեռանկարային է։ Կարծում եմ՝ դա վնասակար ու վտանգավոր է Հայաստանի համար ներկա իրավիճակում։ Նրանք չպետք է մոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը: Եթե Հայաստանը շարունակի Ադրբեջանին տարածքային պահանջներ առաջադրել, ապա մեզ համար էլ դժվար կլինի ձեռնպահ մնալ Հայաստանի նկատմամբ տարածքային փոխադարձ պահանջներից։ Մենք դրա համար ավելի շատ հիմքեր ունենք՝ ելնելով պատմական պատկանելիությունից՝ նույն Զանգեզուրի, այդ թվում՝ Գյոչա լճի (նկատի ունի Սևանա լիճը) տարածքի նկատմամբ։ Բայց մենք դրանք չեն ներկայացնում»,- ասել է Ալիևը ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում՝ մոռանալով նշել ՀՀ-ին ուղղված իր տարածքային պահանջների մասին։

Ալիևը նաև զարմանք է հայտնել, որ պատերազմում պարտված Հայաստանն իրեն «իրավունք է վերապահում» խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։

«Չկա կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղ չկա։ Կա Ղարաբաղյան տնտեսական գոտի, կա Արևելազանգեզուրյան տնտեսական շրջան։ Դա մեր տարածքն է, և միայն մենք ենք որոշում՝ ինչ վարչատարածքային միավորներ կարող են լինել մեզ մոտ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ Հայաստանին սպառնալով՝ «չբարկացնել» իրենց։

Բացի այդ, Ալիևը ևս մեկ անգամ ադրբեջանական թեզերն է հնչեցրել, որ, իբր, Լեռնային Ղարաբաղի համամարտությունն ավարտվել է և ընդմիշտ մնացել պատմության մեջ։

Էմմա Չոբանյան