ՔՊ-ական որոշ պատգամավորների բնակարանի վարձը կվճարի ԱԺ-ն

Լուրեր

23.09.2026 | 23:23
Վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը
23.09.2026 | 23:13
Միրզոյանն ու Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը
23.09.2026 | 22:58
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 
23.09.2026 | 22:45
Հայտնի է՝ վաղը որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
23.09.2026 | 22:43
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
23.09.2026 | 22:33
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
23.09.2026 | 22:04
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին
23.09.2026 | 21:52
2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ
23.09.2026 | 21:38
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:16
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23.09.2026 | 21:09
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների Երևանում վարձակալած բնակարանի վարձավճարը կփոխհատուցի Ազգային ժողովը: Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԺ աշխատակազմից փոխանցում են, որ բնակարանի վարձի փոխհատուցում ստանում են ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփի Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը:

Յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100,000-ական ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թվականի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման:

Նշենք, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններով էլ յուրաքանչյուր ամիս պատգամավորներին նաև 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի գումար է փոխանցվում:

Նշենք, որ ըստ ԱԺ տրամադրած տեղեկության՝ ընդդիմադիր խմբակցություններից բնակարանի վարձի համար դեռ չեն դիմել ԱԺ աշխատակազմին:

Նարեկ Կիրակոսյան