Թեհրանն անընդունելի է համարում վրաց սահմանապահների վերաբերմունքը Իրանի քաղաքացիների նկատմամբ և պահանջում է անհապաղ լուծել հարցը

Լուրեր

27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անընդունելի է համարել Վրաստանի սահմանապահների կողմից խտրական և անպատշաճ պահվածքը Իրանի քաղաքացիների նկատմամբ և հորդորել Թբիլիսիին՝ հնարավորինս շուտ լուծել հարցը, գրում է Tasnim գործակալությունը։

Ի պատասխան Վրաստանում բնակվող իրանցիներից ստացված բողոքների՝ այդ երկրի սահմանապահների կողմից երկիր մուտք գործելու հարցում խտրական և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ, Խաթիբզադեն հայտարարել է, որ խնդրին համակ ուշադրությամբ հետևում է Թբիլիսիում Իրանի դեսպանությունը, ինչպես նաև տեղեկացվել է Թեհրանում Վրաստանի դեսպանությունը։

Խաթիբզադեն շեշտել է, որ Վրաստանի նման վարքագիծը բացարձակապես անընդունելի է: Նա հավելել է, որ ակնկալվում է, որ Վրաստանի իշխանությունները հնարավորինս արագ կլուծեն այդ խնդիրները:

Նշենք, որ վերջերս վրաց սահմանապահներն արգելել են իրանցիների մուտքը Վրաստան, նույնիսկ նրանց, որոնք վրացական կացության մշտական քարտ ունեն:

Տաթև Ֆռանգյան