Կասկածում եմ, որ Մինսկի խումբը կվերակենդանանա․ բրիտանացի վերլուծաբան

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հիմա ամեն ինչ հնարավոր է, սակայն ես կասկածում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կվերակենդանանա: Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ պատասխանելով հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ մոտ 30 տարի ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղված ձևաչափը վերսկսի աշխատանքները։

«Չեմ կարծում, որ Մինսկի խումբը կարևոր դերակատարություն ունի այս գործընթացում։ Այն շատ սահմանափակ իրավասություններ ունի՝ զուտ պաշտոններ են, ոչ թե լիարժեք անդամակցություն»,- ասաց նա։

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում որևէ փոփոխության կարիք կա՞, բրիտանացի վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ տեսականորեն կարելի է փոփոխություններ առաջարկել՝ հաշվի առնելով ՄԽ-ի՝ 1992 թվականից ի վեր որևէ էական փոփոխություն կատարելու անկարողությունը, բայց կասկածում է, որ հիմնական խաղացողների կողմից կա կամք՝ անհրաժեշտ փոփոխություն կատարելու համար։

«Սա շարունակվում է գրեթե 30 տարի: Հակամարտության կարգավորման հարցում խմբի արդյունավետության վերաբերյալ որևէ ապացույց չկա: Դա պայմանավորված է նրանով, որ հակամարտությունը լուծելի չէ, հնարավոր չէ խնդիրներն առանձնացնել, ուստի դրսի ուժերի համար հեշտ չէ իրական փոփոխություն կատարել: Բացի այդ՝ դրսի հիմնական խաղացողներից շատերն ունեն իրենց սեփական շահերը, և նրանք այս օրերին դժվարանում են «իրար հետ լեզու գտնել»: Այնպես որ՝ քիչ հավանական է, որ նրանք կարողանան համախմբվել կողմերին կարգավորում պարտադրելու շուրջ»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան