«Էստի համեցեք ուսանողներ և պաշտոնյաներ»․ ուրիշի համար գիտական աշխատանքներ գրողներին օրենքը չի պատժում

Լուրեր

05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
05.07.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Էժան գներով գրում եմ ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ, թեզեր, ատենախոսություններ. նման հայտարարություններ փակցված են հայաստանյան բոլոր բուհերի շրջակայքում, օնլայն տիրույթում էլ դրանց կարելի է հանդիպել ցանկացած քայլափոխի:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը տարբեր ընկերությունների և անհատների կողմից գիտական աշխատանքներ գրելն ու տարածելը հանցավոր արարք է համարում: «Սա նման է հասարակաց տան մատուցած ծառայություններին, երբ ապօրինի գործունեություն վարողները կարող են ասել «էստի համեցեք» և չպատժվել»,- նկատում է նա։

Իսկ ստվերային տնտեսություն վարող ընկերություններն ու անհատները, որոնք, փաստորեն, խրախուսում են ակադեմիական անբարեխղճությունը, արդյոք պատասխանատո՞ւ են օրենքի առաջ: Փաստաբան Սիմոն Բաբայանը վկայում է՝ մեր իրավական ակտերում չունենք մի դրույթ, ըստ որի կարգելվի կամ կսահմանափակվի գիտական աշխատանքներ գրող և տարածող ընկերությունների ու անհատների գործունեությունը։

ԵՊՀ դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը շեշտում է՝ Հայաստանում նման ծառայություններ մատուցվում են գիտությունից շատ հեռու մարդկանց կողմից, դա հուսադրող հանգամանք է․ նրանց դեմ պայքարելն ավելի հեշտ է: Ակադեմիական կեղծիքի, սակայն, դիմում են ոչ միայն ուսանողները, գիտնականները, այլև պաշտոնյաները: Հայաստանի դեպքում խոշոր պաշտոնյաների մասով նման կեղծիքներ դեռևս չեն հայտնաբերվել, սակայն գիտական հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ, օրինակ, Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 2004 թ. պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով և արժանացավ սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման: Շատերը տարակուսեցին՝ արդյոք Բեգլարյանն ի՞նքն է հեղինակել այդ աշխատանքը:

Գիտական որոշ շրջանակների համար տարակուսելի է Սյունիքի նախկին մարզպետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սուրիկ Խաչատրյանի դոկտորական ատենախոսությունը: Տարիներ առաջ աղմուկ բարձրացավ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուականի պաշտպանության ժամանակ, երբ «սաքուլիկներ» պիտակավորումը ստացած մի խումբ երիտասարդներ խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նրանց մասնակցել թեկնածուականի պաշտպանությանը։

Ի դեպ, գիտական աշխատանքներ կեղծելու միտումը տարածված է ամբողջ աշխարհում՝ երբեմն նույնիսկ նախագահների մակարդակով: Այս տարվա մարտին, օրինակ, Սանկտ Պետերբուրգի ընդերքաբանության համալսարանի ռեկտոր Վլադիմիր Լիտվինենկոյի դուստրը՝ Օլգա Լիտվինենկոն, «Ազատության» ռուսական ծառայության եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտական թեզը կեղծ է, և որ այն իր հայրն է գրել։ Բացի այդ, դեռևս 2006-ին Վաշինգտոնի Բրուքինգս հաստատության մասնագետները Պուտինի թեզում գրագողություն էին հայտնաբերել։ Սա, իհարկե, բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան