Ղարաբաղյան պատերազմից հետո արտաքին ներդրողները չափազանց զգուշավոր են դարձել Ադրբեջանում ներդրումների հարցում

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Տնտեսական լարված իրավիճակը՝  կապված կորոնավիրուսային վարակի շարունակվող համաճարակի, ինչպես նաև 2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի հետ, ստիպել է ներդրողներին ավելի զուսպ ներդնել իրենց կապիտալն Ադրբեջանում: Այս մասին «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների աջակցության հասարակական միության նախագահ Էյուբ Քարիմլին:

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի օտարերկրյա ձեռնարկություններն ու կազմակերպությունները 2 մլրդ 924 մլն մանաթ (1,721 մլրդ դոլար) ներդրում են կատարել հիմնական միջոցներում: Դա 12,1% -ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Ներդրումների անկման մի քանի կարևոր պատճառ կա: Առաջին հերթին, համաճարակի պատճառով ստեղծված լարված տնտեսական իրավիճակը ստիպել է ներդրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել ներդրումային պորտֆելներին: Համաճարակի տնտեսական ազդեցությունը աննկատ չի մնացել եվրոպական երկրներում: Մյուս կողմից, 44-օրյա պատերազմը նույնպես անդրադարձել է ներդրումների վրա: Ինչպես գիտեք, հակամարտող իրավիճակներում հայտնված երկրները ներդրողների համար համարվում են ռիսկային գոտի: Սա կարող է ազդել օտարերկրյա ներդրումների ծավալի վրա: Բայց ես կարծում եմ, որ այդ կրճատումը ժամանակավոր բնույթ է կրում, և շուտով ներդրումային հնարավորությունները կընդլայնվեն մեր «ազատագրված տարածքներում»»,- ընդգծել է ադրբեջանցի տնտեսագետը։

 

Տաթև Ֆռանգյան