Գազի արտահոսք, բալոնի պայթյուն․․․ կփոխի՞ վկայագրման նոր կարգը ցավալի վիճակագրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ողբերգական պատահարների վիճակագրությունը չհամալրելու նկատառումով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է տրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և պարբերաբար վկայագրելու միասնական համակարգ ձևավորել։ Գազաբալոններ տեղադրող բոլոր ընկերություններն ու անհատները, որոնք ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը, պետք է ունենան լիցենզիա: Տեղադրված գազաբալոններն էլ պետք է վկայագրվեն, իսկ տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան։  

Յուրաքանչյուր գազաբալոն ունի արտադրողի կողմից սահմանված շահագործման ժամկետ և օրենսդրական պահանջ՝ տեղադրումից հետո երկու տարին մեկ անգամ անցնել փորձաքննություն՝ ներառյալ սնման համակարգը, որից հետո միայն կվերատեղադրվի մեքենայում։ Լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները փորձաքնություն կանցնեն երեք տարին մեկ անգամ։ Էլեկտրոնային շտեմարանի ձևավորումից հետո գազալցակայաններում տվյալ բալոնը պետք է լիցքավորվի միայն այդ շտեմարանում առկա տվյալները նույնականացնելուց հետո․ 

«Արգելվում է լցավորել այն գազաբալոնները, որոնք օրենքով սահմանված կարգով տեղադրված չեն կամ վկայագրված չեն, իսկ շահագործման ժամկետը լրացած բալոնները կենթարկվեն խոտանման»,- ասում է ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը։

Վարչական պատասխանատվության կենթարկվեն այն ընկերությունները, որոնք գազաբալոնային սարքավորում կտեղադրեն կամ հերթական վկայագրում կիրականացնեն կարգի խախտմամբ։ Կտուգանվեն նաև այն գազալցակայանների պաշտոնատար անձինք, որոնք կիրականացնեն  գազաբալոնի լցավորում առանց նույնականացնելու էլեկտրոնային շտեմարանում առկա տվյալների հետ։

Վարորդը պետք է լիցենզավորված կազմակերպություններին վճարի հերթական վկայագրման համար, սակայն թե որքան,  դեռևս պարզ չէ։ Ընկերությունն է որոշելու վկայագրման գինը, նախնական տարբերակով՝ վարորդներն իրենց գրպանից կվճարեն 10․000 դրամի չափով։ 

Այս պահին Հայաստանում  գազաբալոնային սարքավորում տեղադրող ու փորձարկող 3-4 ընկերություններ կան, որոնք լիցենզավորված են։ Այդ ընկերություններից մեկի տնօրենը սպասվող փոփոխությունները դրական է գնահատում, սակայն նշում է՝ այս քայլը վաղուց էր պետք անել․

Մատնանշելով օրեր առաջ տեղի ունեցած դեպքը՝ Ստեփանյանը նշում է, որ հենց  այդպիսի դեպքերն են  օրենսդրական   փոփոխություններ կատարելու  պատճառը։

Կառավարության որոշման  նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, սակայն այն պետք է հաստատաի Կառավարությունը․ միայն դրանից հետո կմեկնարկի  լիցենզավորման և վկայագրման գործընթացը։

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման և տեղակայման  ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը նկատում է՝ կառավարությունը չի շտապում հաստատել փոփոխությունները։

Նոր կարգով ավտոմեքենաներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոն պետք է ունենա փական, որը կապահովի անջատումը գազավառելիքային սնման համակարգից:

Մինչ կարգի փոփոխությունները կընդունվեն ու կյանքի կկոչվեն, ցավալի վիճակագրությունը շարունակում է համալրվել։ 

ԱԻՆ տվյալներով 2016-ին և 17-ին հանրապետությունում գազաբալոնի 3-ական պայթյունի դեպք է արձանագրվել՝ մեկական զոհով և 3-ական տուժածով: 2018-ին կրկին 3 դեպք է գրանցվել, բարեբախտաբար առանց զոհերի: 2019-ին պայթյունի 1 դեպք է գրանցվել, 2020-ին 2՝ որի  հետևանքով 1 մարդ զոհվել է: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան