Ռուսաստանն արգելափակել է Սիրիայում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ ԱԽ նիստը

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ռուսաստանն արգելափակել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը. հաղորդում է svoboda.org-ն՝ հղում անելով Reuters-ին:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը հայտարարել է, որ Մոսկվան որևէ հիմք չի տեսնում այդ նիստի անցկացման համար, քանի որ մարդու իրավունքները Անվտանգության խորհրդի օրակարգի առարկա չեն: «Դրա համար Ժնևում գործում է Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը»,- ասել է ռուս դիվանագետը:

Նիստը փորձել են նախաձեռնելել Ֆրանսիան և Անվտանգության խորհրդի ևս վեց անդամները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան, Լեհաստանը, Քուվեյթը և Պերուն:

Վերջին շաբաթներին սիրիական կառավարական զորքերը խոշոր հարձակումներ են իրականացրել 2012 թվականից ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Արևելյան Գուտայում: Իրավապաշտպան կազմակերպությունների իրականացված մոնիթորինգի տվյալներով՝ նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը այժմ վերահսկում է քաղաքի շուրջ 80 տոկոսը: Արևմտյան երկրներն ու ՄԱԿ-ը կոչ են արել Սիրիային և նրա դաշնակիցներին՝ այդ թվում Ռուսաստանին, դադարեցնել հարձակումները, որոնց զոհ են դարձել ավելի քան հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 215 երեխա: