«Մարտի 1»-ի գործով սենսացիոն հայտարարություն. տեսագրությունը կա, որ ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են. «ՀԺ»

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի «Մարտի 1»-ի գործով հարցաքննեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատախազությունից Փաշինյանին պատասխանել էին, որ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան:

Եթե Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու հիմքեր չկան, ապա ո՞վ է տալու այն հարցի պատասխանը, որ ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակել են ոստիկանների ուղղությամբ: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀԺ-ի այս հարցին պատասխանելով, նշել է, որ այդ հարցի պատասխանը նախաքննական մարմինն է տալու:

«Նախագահը, եթե անում է հայտարարություն, ուրեմն ինքը հիմք է ընդունում կոնկրետ տեսաձայնագրություններ: Ես ասել եմ, որ բոլոր տեսաձայնագրությունները, որոնց մասին ընդհանրապես խոսվում է, որի հիման վրա հայտարարություններ են արվում, դրանք գտնվել եւ գտնվում են նախաքննության մարմնի տրամադրության տակ: Հետեւաբար, եթե մի հետեւություն արվում է տեսաձայնագրության հիման վրա, այդ հետեւությունը կարող է անել նախաքննության մարմինը առանց այդ տեսագրությունը դիտած տարբեր մարդկանց հարցաքննելու»,-մեկնաբանեց Կոստանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: