ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Պատերազմից մեկ տարի անցավ, իսկ մենք դեռ իրար ենք ուտում, փոխանակ երկիրը ոտքի կանգնեցնենք. Սամվել Սևադա

Լուրեր

29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
Բոլորը

«Հայաստանում տարօրինակ իրավիճակ է. մի մասը սգի մեջ է, մյուս մասը` ռեստորաններում, ոմանց ուրախությանը չափ ու սահման չկա: Նայում ու զարմանում ես. կարծես Հայաստանում չլինեն: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ կյանքը շարունակվում է»,- նման տեսակետ է հայտնում գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան Factor.am-ի հետ զրույցում:

Նա անդրադառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սեպտեմբերի 21-ին Անկախության 30-րդ տարեդարձը պետք է նշել պատշաճ ձևով, կազմակերպել գունագեղ և մասշտաբային տոնակատարություն.

«Երեսուն տարի մենք երգեցինք հաղթական երգեր, իսկ թշնամին զինվեց, եկավ, ռևանշի հասավ: Մենք պարտվեցինք այս պատերազմում, բայց արդեն մեկ տարի անցել է… Իհարկե, շքեղ տոնակատարություն պետք չէ կազմակերպել, հարկավոր է հարգել զոհվածների հիշատակը, բայց Անկախության 30-ամյակը պետք է ինչ-որ կերպ նշանավորել, պետք է շարունակել ապրել, կառուցել և զինվել»:

Սամվել Սևադայի համոզմամբ` մենք, մեր փորձից ելնելով, պետք է ազգովի «խելք հավաքենք», քանի որ հայտնվել ենք փոսում, և եթե իրար չօգնենք` այնտեղից դուրս չենք գա: Նկարչի կարծիքով` մտավորականությունն այդ հարցում մեծ անելիք ունի. չպետք է խուսափի ասել այն, ինչ մտածում է և չպետք է վախենա ոչ ոքից.

«Ի՞նչ է կատարվում մեր Ազգային ժողովում. անհարմար եմ զգում բոլորի փոխարեն: Ներողամտություն, հանդուրժողականություն գոյություն չունի. քաղաքականությունը դա՞ է: Պատերազմից մեկ տարի անցավ, իսկ մենք դեռ իրար ենք ուտում, փոխանակ երկիրը ոտքի կանգնեցնենք: Հարկավոր է կուլ տալ ներքին թշնամանքը, նայել միմյանց աչքերի մեջ և խոսել մեր երկրի մասին. փակուղում ենք, ուրիշ ճանապարհ չունենք»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան