Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ասել են՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունեն․ ով ունի, թող հստակ ասի․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ․

-Պարո՛ն Եղոյան, վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին կարգավորել հարաբերությունները։ Գաղտնիք չէ՝ արցախյան ճակատում տարածքային, ռազմական ուժի կորուստները թուլացրել են ՀՀ-ի դիրքերը։ Եվ մտահոգություն է հնչում՝ ինչքանով ենք պատրաստ իրավահավասար հարաբերություններ կառուցել, այսինքն՝ Հայաստանին պարտադրվող պրոցեսներ չլինեն, օրինակ՝ Էրդողանը տարածքային ամբողջականության մասին է խոսում։ Դրա տակ ի՞նչ եք հասկանում։

-Դա կարելի է երկակի հասկանալ։ Մի կողմից կարելի է հասկանալ, որ ինքը նկատի ունի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ կարելի է հասկանալ, որ մենք և միջազգային հանրությունը կարող ենք նկատի ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հաճախ մենք անկախության համար պայքարող ժողովրդի լեզվով ենք խոսում՝ լրիվ մոռանալով, որ տարածքային ամբողջականության սկզբունքը մեր պետությանն էլ է վերաբերում։ Այնպես չի, որ մենք պետություն չունենք, նոր պիտի ստեղծենք և պաշտպանենք դա։ Երբ ասում են՝ տարածքային ամբողջականություն, դա վերաբերում է բոլորին։

-Դուք պատմական գիտելիքներ եք կրում և կարող եք այս հարցին պատասխանել՝ արդյոք Հայաստանն ու Թուրքիան ճանաչե՞լ են միմյանց սահմանները, տարածքային ամբողջականությունը՝ Կարսի պայմանագրով, Ցյուրիխյան արձանագրություններով։ Դրանք կարելի՞ է համարել սահմանների ճանաչում Հայաստանի և Թուրքիայի միջև։

-Չէ՛, չէր կարելի, այլ հարց է, որ Սովետական միությունը և Թուրքիան ունեն դեմարկացված և դելիմիտացված սահման։ Այստեղ ուղղակի այլ հարց է գալիս, եթե կա որևէ մեկը, որ ուզում է վիճարկել Կարսի պայմանագիրը, էդտեղ պետք է հիշենք, թե ովքեր են Կարսի և Մոսկվայի պայմանագրի կողմերը։ Դա՝ այդ խոսակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության թեմային են նմանվում, բոլորը խոսում են, բայց ասում են՝ մենք բան չենք փոխելու։ Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը՝ 2003-ին, թե 2004-ին, եթե չեմ սխալվում, համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մենք Թուրքիայից տարածքային պահանջներ չունենք։ Եվ Սերժ Սարգսյանը, եթե չեմ սխալվում, ԵԽԽՎ-ի նիստերից մեկի ժամանակ էլի նույն բանն ասեց, որ մենք մեր հարևաններից տարածքային պահանջներ չունենք։ Ճիշտ է, այնտեղ ադրբեջանցի պատգամավորը Վրաստանի մասին էր հարցնում, բայց, կարծեմ, Թուրքիային էլ անդրադարձավ։

Այսինքն, հարցրեց՝ բոլոր հարևաններից ինչ-որ տարածքներ եք ուզում, ասաց՝ ո՛չ նրա հետ ունենք խնդիր, ո՛չ նրա հետ ունենք խնդիր, ո՛չ նրանից ենք ուզում և ո՛չ էլ նրանից, Արցախի հարցն էլ տարածքային հարց չէ, ինքնորոշման հարց է։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին էլ չեմ ասում՝ իր տեսակետները հայտնի են։ Բոլորն էլ, ինչպես հարաբերություններ հաստատելու հետ կապված, այնպես էլ տարածքային պահանջներ լինել-չլինելու, ասել են, որ մենք տարածքային պահանջ չունենք։ Մենք պետք է հասկանանք՝ ոնց ենք մեր հարաբերությունները կառուցելու և եթե որևէ մեկը տարածքային պահանջներից է խոսում, թող խոսի այդ մասին, գիծը գծի, որ լուրջ խոսակցություն լինի, դա կլինի Առաջին Հանրապետության կամ Սևրի պայմանագրի, թող հստակեցնի, թող ասի՝ ես այս պահանջներն ունեմ, և այդ պահանջներով գնա պետություններից մեկի հետ, չեմ ասում՝ Թուրքիայի հետ, թող գնա փորձի Մոսկվայում նման հարց բարձրացնել, Փարիզում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ Կարծում եմ՝ դա իրենց պետք է միայն ներքաղաքական շահարկման համար։

-Ի՞նչ է փոխվել 2010-ից ի վեր՝ ՀՀ-ն վստա՞հ է, որ այս անգամ հայ-թուրքական կարգավորման պրոցեսը կրկին չի տապալվի՝ հատկապես, երբ Թուրքիայի նախագահը հղում է Ալիևին, որը ՀՀ-ին խաղաղության համաձայնագիր կնքելու առաջարկ է արել՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու դիմաց։ 

–Այդպիսի բան չի կարող լինել, որովհետև Արցախի հարցը փակված չէ, Արցախի հարցը կարգավորված չէ։ Ցանկացած հարցից խոսելիս մենք պետք է հասկանանք՝ քանի դաշնակից կունենանք կամ գոնե չխանգարող։

-Ավելի պարզ ձևակերպեմ հարցը՝ կարո՞ղ է հայ-թուրքական հարաբերության հաստատում տեղի ունենալ՝ Արցախից հրաժարվելու գնով։

-Նախ՝ Թուրքիայի կողմից նման պահանջ չկա։ Նկատի ունեք՝ արդյոք դա ընդունելի գին կլինի՞։

-Այո՛։

-Ո՛չ իհարկե, բա արցախահայությունը, բա Արցախի հարցը, էդ հարցում՝ ո՛չ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան