Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ բարեփոխումների իրականացման գործընթացում. դեսպանը՝ նախարարին

Լուրեր

04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և ավելացրել, որ մեծ ներուժ է տեսնում առևտրի ծավալները մեծացնելու համար։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական հատվածն իր առաջնահերթություններով։ Նշելով, որ նոր ծրագրում կառավարությունը հատկապես մեծ տեղ է հատկացնում տնտեսության թվայնացմանը, մոդեռնիզացմանը և աշխատանքային հմտությունների զարգացմանը, Վահան Քերոբյանը հավելել է, որ դրանք միտված են տնտեսության բոլոր ճյուղերում արդյունավետության և արտադրողականության բարձրացմանը։

Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Նա հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում։

Զրույցի ընթացքում Վահան Քերոբյանը շեշտադրել է գիտելիքահենք տնտեսության ձևավորման անհրաժեշտությունը և տեղեկացրել, որ կառավարությունը նախատեսում է ներդրումներ հատկացնել հետազոտական աշխատանքների կազմակերպման համար։ Նա ընդգծել է, որ կարևորում է հետազոտական աշխատանքների ֆինանսավորման գործում մասնավոր հատվածի ներգրավվածությունը։ Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի հարուստ փորձը և նշված բնագավառում բարձրակարգ խորհրդատվական ծառայությունների մատուցումը կարող են նպաստել Հայաստանում այս համակարգի ներդրմանն ու կայացմանը։ Նա նաև կարևորել է Մեծ Բրիտանիայի ֆինանսական կառույցների, մասնավոր ներդրումային, վենչուրային, հրեշտակային ֆոնդերի՝ Հայաստանում ներկայացված լինելը։

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է դեսպանին, որ Հայաստանում նախատեսվում է երեք ինդուստրիալ պարկի գործարկում, ինչը կարող է հետաքրքրել բրիտանական ընկերություններին, և առաջարկել է դիտարկել այստեղ վերջիններիս գործունեության հնարավորությունները։ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի քանի ոլորտ, որտեղ տեսնում է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության մեծ ներուժ․ դրանք են՝ արևային պանելների արտադրությունը, մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը և դեղագործությունը։

Դեսպան Գալագերը պատրաստակամություն է հայտնել դիտարկել Հայաստանում գիտելիքահենք տնտեսության կայացմանն աջակցելու, ինչպես նաև տնտեսության մեջ արտադրողականության բարձրացման և մի շարք այլ կարևոր աշխատանքներում անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու հնարավորությունները։ Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարևորում է կանաչ տնտեսության զարգացումը և կարող է առաջարկել ֆինանսական մեխանիզմներ, որոնց միջոցով Հայաստանին ևս աջակցություն կցուցաբերվի դեպի կանաչ տնտեսություն անցում կատարելու համար։

Զրուցակիցները քննարկել են մտավոր սեփականության ոլորտում, մասնավորապես, մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Ջոն Գալագերը տեղեկացրել է, որ այս բնագավառում բարեփոխումներին աջակցությունն առաջնային տեղ ունի իրենց օրակարգում, քանի որ դա կնպաստի Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը։ Նա հավելել է, որ իրենց կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային և գործարար միջավայրի բարելավմամբ, որպեսզի բրիտանական ընկերությունները ներդրումներ կատարեն նաև այս տարածաշրջանում և ավելի մեծ ծավալի արտահանում իրականացնեն։

Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը ևս մեծ ուշադրություն է դարձնում մտավոր սեփականության պաշտպանությանը, և տեղեկացրել դեսպանին, որ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, և ստարտափները հնարավորություն են ստացել Հայաստանում արտոնագրել համակարգչային ծրագրերը, ինչի շնորհիվ Հայաստանը դարձել է աշխարհում երկրորդ երկիրը, որը կատարում է նմանատիպ արտոնագրում։