Երբ և ինչպես կավարտվի կորոնավիրուսային համաճարակը․ 4 սցենար․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Բոլորը

Հաշվի առնելով, թե COVID-19-ի դեմ պատվաստումներն ինչ թափ են ստանում զարգացած երկրներում, ավելի ու ավելի արդիական է դառնում հարցը, թե վերջապես ե՞րբ կբացվեն բոլոր սահմանները և որքանո՞վ կարող է դրան խանգարել կորոնավիրուսի նոր շտամների հայտնվելը: Հեռո՞ւ է, արդյոք, մարդկությունը կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելուց և արդյո՞ք աշխարհը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին՝ նախքան կորոնավիրուսի արդյունավետ բուժման հայտնաբերումը։ BBC-ի ռուսական ծառայությունը պատմել է համաճարակից դուրս գալու հիմնական հնարավոր սցենարների մասին, և թե դրանցից որն է այսօր ամենահավանականը թվում գիտնականներին:

Հուլիսի վերջին Lancet ամսագիրը հրապարակել էր մի հոդված, որի հեղինակները՝ եվրոպական երեք տասնյակ առաջատար բժշկական գիտնականներ, անդրադառնում են այն ուղղությանը, որով կարող է զարգանալ COVID-19 համաճարակն առաջիկա ամիսներին և տարիներին: Իսկ հոդվածի հեղինակների հիմնական հարցն է՝ արդյո՞ք համաճարակը կավարտվի երեքից հինգ տարվա ընթացքում:

Սա, ըստ եվրոպացի փորձագետների, կախված կլինի երեք հիմնական գործոններից՝ որքան արագ հնարավոր կլինի պատվաստել՝ ինչպես առանձին երկրներում, այնպես էլ գլոբալ մասշտաբով, ինչպես վիրուսը մուտացիայի կենթարկվի, այլ կերպ ասած՝ որքան վտանգավոր կլինեն նոր (դեռ չբացահայտված) տարբերակները, որքան խստորեն բոլորը՝ և՛ պատվաստվածները, և՛ չպատվաստվածները, կհետևեն իշխանությունների խորհուրդներին և անհրաժեշտ սահմանափակող միջոցառումներին:

Այսօր, ըստ հեղինակների, այս բոլոր ոլորտներում իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ: Մոլորակի վրա միայն յուրաքանչյուր չորրորդ չափահաս բնակիչն է ստացել պատվաստանյութի՝ երկու սահմանված դեղաչափերը, և խնդիրը ոչ միայն դեղերի անհասանելիությունն է, այլև դրանց նկատմամբ անվստահությունը:

Առանձնապես վարակիչ «դելտա» շտամն արդեն ներթափանցել է գրեթե բոլոր երկրներ և այնտեղից աստիճանաբար դուրս է մղում իր ոչ այնքան վտանգավոր «գործընկերներին» և, ինչն ամենատհաճն է, հաճախ վարակում է նրանց, որոնք արդեն հիվանդացել կամ ամբողջությամբ պատվաստվել են COVID-19-ի դեմ: Միևնույն ժամանակ, ըստ հոդվածի հեղինակների, ամբողջ աշխարհում նկատվում է սահմանափակող միջոցներին ավելի վատ հետևելու միտում:

Զարմանալի չէ, որ այս պայմաններում նոր վարակակիրների թիվը շարունակում է աճել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհը գտնվում է համաճարակի երրորդ ալիքի գագաթնակետին. հուլիսի կեսերից հաստատված դեպքերի թիվն աճել է ավելի քան մեկուկես անգամ (օրական 350-ից 655 հազար):

Հակիրճ նկարագրելով համաճարակի ավարտի հնարավոր տարբերակները՝ հոդվածի հեղինակները դժվարանում են վստահությամբ ասել՝ արդյո՞ք COVID-19-ը երկարաժամկետ կտրվածքով լուրջ սպառնալիք կլինի առողջության համար:

Մի կողմից՝ նրանք ընդունում են՝ քիչ հավանական է, որ հնարավոր լինի ամբողջությամբ ազատվել վիրուսից. նույնիսկ եթե կորոնավիրուսով հիվանդներից յուրաքանչյուրն ապաքինվի, վարակը կշարունակի շրջել կենդանիների շրջանում և կարող է մուտացիայի ենթարկվել անսպասելի եղանակներով:

Մյուս կողմից՝ շատ բան կախված է նրանից, թե որքան արագ արդյունավետ դեղամիջոց կգտնվի՝ ոչ միայն բուն հիվանդության, այլև վարակի երկարատև ձևի դեմ պայքարելու համար, որն ավելի հայտնի է որպես «երկարատև կորոնավիրուս»:

Առաջին սցենարը վիրուսն ամբողջությամբ արմատախիլ անելն է: Այն նախատեսում է, որ բժիշկները կկարողանան վերջնականապես ջնջել COVID-19-ը Երկրի երեսից, ինչպես դա գրեթե կես դար առաջ տեղի ունեցավ բնական ջրծաղիկի վիրուսի հետ:

Հեղինակները «կարճաժամկետ հեռանկարում ավելի իրատեսական առաջադրանք» են կոչում «վիրուսի արտաքսումը», այսինքն՝ զանգվածային պատվաստումների և սահմանափակող միջոցների խիստ պահպանմամբ, ընդհուպ մինչև աշխարհից մեկուսանալու շնորհիվ որոշ երկրներում վարակակիրների թվի նվազեցումը մինչև զրոյի։

Երրորդ սցենարը՝ կյանքն է վիրուսի հետ, որը հիմնված է այն ենթադրության վրա, որ մշակված պատվաստանյութերը (ավելի ճիշտ՝ դրանց հետագա փոփոխությունները) կշարունակեն պաշտպանել միայն COVID-19-ի ծանր ընթացքից և մահից: Նման պայմաններում, երբ պատվաստվածները շատ են, վիրուսը կդադարի մահացու վտանգ ներկայացնել և, փաստորեն, COVID-19-ը կվերածվի սեզոնային մրսածության։

Վերջապես, չորրորդ սցենարը լայնածավալ բռնկումն է: Այս տարբերակն ամենահավանականն է, եթե աշխարհի բնակչության զգալի մասը մնա չպատվաստված՝ պատվաստանյութի առկայության խնդրի, բժշկական հակացուցումների կամ պարզապես անձնական դժկամության պատճառով: Այս դեպքում վիրուսը կշարունակի արագ տարածվել, հետևաբար՝ մուտացիայի ենթարկվել:

Տաթև Ֆռանգյան