«Այդա» ծովամրրիկի հասցրած ավերածություններից հետո ԱՄՆ-ում սկսվել են մաքրման աշխատանքներ

Լուրեր

11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
Բոլորը

Անցյալ շաբաթ Այդա ծովամրրիկը հարվածել էր Լուիզիանա նահանգին, ինչի արդյունքում միլիոնավոր մարդիկ զրկվել էին էլեկտրականությունից: Որոշ շրջաններում հոսանքազրկումը կարող է շարունակվել մի քանի շաբաթ:

Ամերիկայի ձայնը հայտնում է՝ նահանգի կառավարիչն ասել է, թե 16 տարի առաջ Կատրինա ծովամրրկից հետո 14,5 միլիարդ դոլար դաշնային բյուջեից կատարված հատկացումների արդյունքում կառուցված պաշտպանիչ պատնեշների համակարգն այսօր այս նահանգը փրկել է ավելի խոշորմասշտաբ ավերածություններից:

Նախագահ Բայդենն անցած ուրբաթ օրն էր ժամանել այս նահանգ ու հայտարարել, որ տուժած ընտանիքներին փոխհատուցելու համար արդեն իսկ փոխանցվել է 100 միլիոն դոլար: Որպես առաջին օգնություն առաջին 500-ական դոլարները կփոխանցվեն մարդկանց բանկային հաշիվներին:

Իսկ կլիմայական հարցերով գիտնականները նախազգուշացնում են, որ համաշխարհային օվկիանոսի ջրի ջերմաստիճանի շարունակվող բարձրացման արդյունքում տեղի կունենան նոր ու ավելի ավերիչ փոթորիկներ: Նախագահի ավագ խորհրդական Սեդրիկ Ռիչմոնդն էլ կոչ է անում չուշացնել կլիմայական փոփոխության դեմ գործողությունները: Նրա խոսքերով, նման փոթորիկները, որոնք անցյալում տեղի էին ունենում հարյուր տարին մեկ անգամ, այսօր ավերածություններ են պատճառում ամեն տարի: ‘’Դրանք տարեց-տարի ավելի են ուժգնանում’’, ասել է նա ու ավելացրել, որ հարկավոր է ընդունել համապատասխան օրենքներ այդ պայքարը ծավալելու համար:

Հիշեցնենք, որ Այդա ծովարմրրիկը դարձել է առնվազն 50 մարդկանց մահվան պատճառ, կան անհետ կորածներ: Զոհերի մեծ մասն արձանագրվել է Նյու Յորք, Նյու Ջերզի եւ Փենսիլվանիա նահանգներում: