Դավիթ Հարությունյանը թմրանյութ արտադրած քիմիկին ազատելու խնդրանքով դիմել է Սերժ Սարգսյանի՞ն. «Ժողովուրդ» 

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դիմել է Սերժ Սարգսյանին «Քիմիկների գործով» դատապարտվածներից Սամվել Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով: «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար:

Ըստ մեզ հասած լուրերի` Սամվել Խաչատրյանի ընտանիքը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ, եւ չի բացառվում, որ Քոչարյանի ընտանիքն է դիմել Հարությունյանին, որ միջնորդի Ս. Սարգսյանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Դավիթ Հարությունյանը հերքել է այս լուրերը: «Որեւէ մեկի հետ կապված ներման հարցով չեմ դիմել,- ասել է նա՝ հավելելով,-ես Սամվել Խաչատրյան բարեկամ ունեմ, որը երբեւէ դատապարտված չի եղել եւ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Կրկնում եմ` չեմ հիշում նման մարդ, չեմ հիշում նման քրեական գործ եւ որեւէ մեկ անգամ որեւէ մեկին չեմ դիմել նման հարցով»: Առավել մանրամասը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում