ՊՆ-ի պարզաբանումը՝ Եռաբլուրում զինծառայողի շիրմաքարի ապամոնտաժման վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է այսօր տարածված տեղեկատվությունը` Եռաբլուրում կատարված դեպքի մասին։
«Զինուժ մեդիա»–ի տարածած տեսանյութում պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը հայտնում է, որ 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանի վրա կառուցված շինությունն ապամոնտաժվել է պետական ծրագրի շրջանակներում` սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով։

«Ծնողը` Ռոման Գևորգյանը, չանսալով մեր հորդորներին, մեր խնդրանքներին, շարունակել է աճյունատեղում կառուցել երկու հսկա սյուն–կոթողներով դամբարանատիպ շիրիմ, որը, բնականաբար, ստվեր է ձգել կողքի շիրիմներին։ Իսկ հետևի շիրիմներն ամբողջովին ծածկել է»,– նշում է նախարարի խորհրդականը` հավելելով, որ դա բողոք է առաջացրել մյուս զոհված զինծառայողների ծնողների մոտ:

Նախարարի խորհրդականի խոսքով՝ որոշվել է կառուցել գերեզման, որը կհամապատասխանի մյուս գերեզմանների չափորոշիչներին. «Բոլոր ծնողներն ընդունում են Պաշտպանության նախարարության սահմանած չափորոշիչները»:

Մանրամասները՝ տեսանյութում: