Էրդողանը սպառնալիքներ ստացավ ԱՄՆ-ից․ նրա խաղաղարար վիճակը մեր սիրուն աչքերով չի պայմանավորված․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ իրադրություն ունենք այսօր տարածաշրջանում՝ բանակցությունների բացակայություն, ագրեսիվացող Ադրբեջան՝ Հայաստանից միջանցք ու Արցախից հրաժարում պահանջող Ալիևի գլխավորությամբ։ Եվ այս ամենի ֆոնին Թուրքիայից նոր օրակարգ են առաջ քաշում՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորում։ Արդյո՞ք տարածաշրջանի երկրները դեպի նոր պատերազմ են գնում, թե՞, այդուհանդերձ, հաղթելու է խաղաղության օրակարգը։

-Սեպտեմբեր է, և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բացմանն ընդառաջ Թուրքիան պետք է, բնականաբար, հանդես գա հայտարարությամբ, որ պատրաստ է Հայաստանի հետ սահմանը բացել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Դա նաև պայմանավորված է այն ծանր վիճակով, որում Թուրքիան հայտնվեց 44-օրյա պատերազմից հետո, և Թուրքիան այսօր հանդես է գալիս որպես պետություն, որը պատրաստ է Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, և, այնուամենայնիվ, դա կապում է Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած հարաբերությունների հետ։ Ես անձամբ չեմ կարծում, որ այդ հայտարարությունները կարող են որևէ այլ հեռանկար ունենալ, քան այն, ինչ եղել է մինչ օրս։

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ադրբեջանը չեն կարող դուրս գալ այն խճճված իրավիճակից, որ ստեղծվել է պատերազմից հետո։ Կարևոր հանգամանքն այն է, որ չկա հաստատված մանդատ՝ ռուսական, այսպես կոչված, խաղաղարար ուժերը շարունակում են մնալ ինտերվենտ ուժերի կարգավիճակով։ Այստեղ Արևմուտքի ազդեցությունն է ի հայտ եկել՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան օգտագործել են իրենց լծակները, որպեսզի կասեցնեն այդ գործառույթը։ Մանդատի հարցում մերժողն Ադրբեջանն է՝ Ալիևը խոցելի է միջազգային հարաբերություններում։ Նրա վրա ազդելով՝ Արևմուտքն արգելափակեց ՌԴ-ին մանդատի տրամադրումը։ ՀՀ-ն պատրաստ էր մանդատը ստորագրել, սակայն Ադրբեջանը մերժեց։ ԵԱՀԿ-ի ցանկացած պետություն կարող է ՌԴ-ին նոտա ուղարկել և պահանջել, որ զորքերը դուրս բերի Արցախից։

-ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, քանի որ լուծված չէ կարգավիճակի հարցը։ Ֆրանսիայի դիրքորոշումն էլ գրեթե այդպիսին է։ Մինսկի խումբը կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցությունների, բայց եթե հարցին նայենք Ալիևի տեսանկյունից՝ բանակցություններին վերադարձը կնշանակի կասկածի տակ դնել պատերազմում հաղթանակը։ Ինչպե՞ս է հաջողվում Ալիևին չնստել բանակցության սեղանին։

-Ալիևը կինոյի տղա՞ն է․․․ ո՞ր կինոյի։

-Իսկ ինչո՞ւ է նրան հաջողվում չվերադառնալ բանակցությունների սեղանին՝ չնայած համանախագահների կոչերին։ Չի երևում՝ ուր է գնալու պրոցեսը։

–Իհարկե՝ երևում է, թե ուր է գնալու պրոցեսը։

-Ե՞վ, Ալիևը վերադառնալո՞ւ է բանակցությունների սեղան և Արցախի կարգավիճակի հարցը քննարկելո՞ւ է։

-Անպայմա՛ն։

-Ի՞նչ պայմաններում, ինչի՞ց հետո։

-Ճնշումն Ալիևի նկատմամբ աստիճանաբար ավելանալու է։ Եկեք նայենք իրադրությանը։ Ագրեսիվ պատերազմ է սանձազերծվել Արցախում, ինչն առնչվում է չորս մարդու՝ Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Էրդողան, Իլհամ Ալիև և Նիկոլ Փաշինյան, որոնցից ամենաազդեցիկը Վլադիմիր Պուտինն է։ Նա այսօր գտնվում է ԱՄՆ-ի ճնշման տակ։ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ հունիսի 2-ին ԱՄՆ-ն վերջնագիր ներկայացրեց ՌԴ-ին՝ պահանջներ, որոնց ժամկետը լրանում է դեկտեմբերի 2-ին, և ՌԴ-ն կընդունի՞ այդ պահանջները, թե՞ չի ընդունի, կախված է ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերություններից։ Էրդողանն իր բաժին սպառնալիքները ստացավ ԱՄՆ-ից, և իր խաղաղարար վիճակը մեր գեղեցիկ աչքերով պայմանավորված չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան