Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզերին և Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ

Լուրեր

13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
Բոլորը

Օգոստոսի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ մարզերին և Երևան քաղաքին առնչվող հարցերի վերաբերյալ: Քննարկվել են համայնքների միավորմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Փոխվարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է առավել ճկուն դարձնել համայնքային բյուջեների հաստատման մեխանիզմները՝ ելակետ ունենալով համայնքների միջև արդյունավետ համագործակցությունը. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Օրակարգում ընդգրկված էին պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող դպրոցաշինական ծրագրերի, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրում ներգրավված համայնքների համաֆինանսավորման վերաբերյալ հարցերը:

Երևանի քաղաքապետի տեղակալները ներկայացրել են գույքահարկի և հողի հարկի գծով հաշվարկված հարկային պարտավորությունների վերահաշվարկի, աղբահանության վճարի և հողի վարձակալության հաշվառումների համակարգի, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների, թափառող կենդանիների վնասազերծման նոր մեթոդաբանությունը ՀՀ բոլոր համայնքներում պարտադիր ներդնելու և կիրառելու վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սակավաջրության հարցին՝ կարևորելով դրա հետևանքների վերացումն ու մեղմումը, հնարավոր խնդիրների բացահայտումը և օպերատիվ արձագանքման միջոցառումների իրականացումը:

Հոկտեմբերի 17-ին նախատեսվում է 9 համայնքներում անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Այդ համատեքստում քննարկվել են ընտրությունների և համայնքների միավորման ծրագրերի հետ կապված կազմակերպչական հարցերը:

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ մարզպետները, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն ու Երևանի քաղաքապետի տեղակալները: Խորհրդակցության ավարտին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: