Արևելաչինական ծովում իրավիճակը սրվել է Չինաստանի ու Ճապոնիայի միջև

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

Չինաստանի ծովային ոստիկանության չորս պարեկային նավ օգոստոսի 30-ին մուտք է գործել Արևելաչինական ծովում վիճելի Սենկակու կղզիների (Դյաոյույդաո կղզիներ) մոտ գտնվող գոտի, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը: Այս մասին գրում է EADaily-ն՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին:

Ճապոնական առափնյա պահպանության նավերի անձնակազմը բարձրախոսով պահանջել է չինական պարեկային նավերից անհապաղ հեռանալ տարածքից: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՉԺՀ նավերը փորձել են մոտենալ ճապոնական ձկնորսական նավերին, որոնք տեղակայված են եղել նշված տարածքում: Որևէ միջադեպի մասին չի հաղորդվում։

Այս կղզիների շուրջ վեճը սրվեց այն բանից հետո, երբ 2012 թվականի սեպտեմբերին Տոկիոն հայտարարեց, որ այդ կղզիները գնել է մասնավոր սեփականատերերից, որոնք հանդիսանում են Ճապոնիայի քաղաքացիներ: Դրանից հետո ՉԺՀ-ում տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվեցին ճապոնական ռեստորանների և ձեռնարկությունների դեմ հարձակումներով:

Այդ ժամանակից ի վեր չինական նավերը մշտապես նավարկում են վիճելի արշիպելագի մոտ և ցուցադրական մուտքեր կատարում դեպի ափամերձ գոտիներ:

Տաթև Ֆռանգյան