Հայ կինն այցելել է Վանի՝ բուլդոզերով ավերված հայկական գերեզմանոց ու թաղել ոսկորները

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Հայուհի Գայանե Գևորգյանն այցելել է Վանի Տուշպա շրջանի հայկական գերեզմանոց, որը բուլդոզերով ավերվել է, և իր ձեռքերով թաղել գերեզմաններից դուրս եկած ոսկորները։

Նշենք, որ Վանի Քելեջիկ թաղամասի հայկական գերեզմանոցն ավերվել է վերջերս։ Ըստ հրապարակումների՝ տարածքի սեփականատերը բուլդոզերներ է բերել և քանդել գերեզմանները։ Գերեզմանաքարերն ոչնչացել են, ոսկորները՝ դուրս եկել հողից։

GazeteFersude-ն գրում է, որ Գայանե Գևորգյանը, որի ընտանիքը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Գևաշ շրջանից Հայաստան է գաղթել, հիմա ապրում է Վանում, որտեղ ժամանակին ապրել է իր ընտանիքը։

Կինը նշել է, որ 6 տարի է, ինչ ապրում է Վանում, սակայն նման դեպք չի եղել։ Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթած հայերի գերեզմանները հիմա քանդում են։

«Շատ հայեր դեռ փնտրում են իրենց պապերի գերեզմանները: Մի կին, որը երեկ ինձ զանգահարել էր Նիդերլանդներից, ասաց այն գյուղի անունը, որտեղ ապրել է իր պապը: Ես ուսումնասիրեցի, այն Էրջիշում է։ Այդ կնոջ հայրը խնդրել է դստերը՝ գտնել պապի գերեզմանը: Նրանք, ովքեր մի օր գալու են այստեղ, կասեն՝ «այստեղ մեր պապերի գերեզմաններն են» ու կբախվեն այս տեսարանին»,- ասել է Գայանե Գևորգյանը՝ նշելով, որ մահացածներին գոնե պետք է հարգանքով վերաբերվել։

Գայանե Գևորգյանը նշել է, որ հայկական գերեզմանների հետ նույնկերպ են վարվում նաև Ադրբեջանում։ Կինը խնդրել է Վանի բնակիչներին՝ այլևս չփորել գերեզմաններն ու եկեղեցիները։

Նշենք, որ հայկական գերեզմանոցի ավերման հարցը խորհրդարանում բարձրացրել էր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Վանից պատգամավոր Մուրատ Սարըսաչը։

Էմմա Չոբանյան