Վանի հայկական գերեզմանոցը բուլդոզերով ավերել են

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Վանի Տուշպա շրջանի հայակական գերեզմանոցը բուլդոզերով ավերվել է, գրում է Bianet-ը։ Վանդալիզմը տեղի է ունեցել քաղաքի Քելեջիկ թաղամասում, որը հայաբնակ է եղել մինչև 1915-ի Հայոց ցեղասպանությունը։ Ըստ հրապարակման՝ տարածքի սեփանականտեր հանդես եկող անձը բուլդոզերներ է բերել և գերեզմանները վնասել։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Վանի պատգամավոր Մուրատ Սարըսաչն այս մասին խորհրդարանում հարց է բարձրացրել։ «Լուսանկարներում երևում է, որ գերեզմանաքարերը վնասված են և գերեզմաններից տասնյակ ոսկորներ ցրվել են շուրջբոլորը»,- ասել է նա։

Պատգամավորը նաև նշել է, որ նման դեպքեր հաճախ են լինում Վանում, որը վկայում է, որ պատմական վանքերը, եկեղեցիները, գերեզմանոցները պաշտպանելու համար միջոցներ չեն ձեռնարկվում։

«2017-ին զուգարան, հանդերձարան ու ավտոկայանատեղի կառուցեցին Թումուլուսի ու Ջանի հայկական գերեզմանոցի վրա։ Գանձագողության ու իշխանությունների անփութության պատճառով պատմական, մշակութային կառույցները Վանում ու հարակից տարածքներում վնասվում են»,- ասել է Սարըսաչը։

Նա հարցրել է մեջլիսի փոխնախագահ Ֆուաթ Օքթային արդյո՞ք հետաքննություն սկսվել է այս դեպքի առնչությամբ, և ինչո՞ւ իշխանությունները չեն պաշտպանում հայկական գերեզմանոցները, մշակութային ու կրոնական ժառանգությունը։

 

Էմմա Չոբանյան