Ադրբեջանը մեդալներով է պարգևատրել Արցախյան պատերազմին մասնակցած մի խումբ թուրք օդաչուների և զինծառայողների

Լուրեր

11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
Բոլորը

Թուրքիայի Ամասիա նահանգի Մերզիֆոն քաղաքի 5-րդ կործանիչ ավիացիայի բազայի մի խումբ օդաչուներ և զինծառայողներ պարգևատրվել են Ադրբեջանի Հանրապետության մեդալներով, ըստ երևույթին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում մասնակցության համար։

Ադրբեջանական իշխանությունների խոսափող haqqin.az-ը գրում է, որ պարգևատրման արարողության ժամանակ Ամասիայի նահանգապետ Մուսթաֆա Մասատլին նշել է, որ Թուրքիան «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով շարժվելով՝ աջակցություն է ցուցաբերել «Ղարաբաղի հողերը օկուպացիայից ազատագրելուն»։

Նա նաև ասել է, որ թուրքական ռազմաօդային ուժերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս ահաբեկչության դեմ պայքարում ցուցադրելով իրենց առավելությունը՝ վստահություն են ներշնչում իրենց ընկերներին, իսկ թշնամիներին՝ վախ։

Նշվում է, որ միջոցառումից հետո թուրքական օդուժի 11 հոգանոց անձնակազմին, որից 3-ը օդաչուներ են, հանձնվել են պարգևները։ Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է հայկական կողմի՝ դեռ ռազմական գործողությունների ընթացքում արված պնդումները պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցության մասին։ Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցը նաև գրում է, որ Թուրքիան ռազմաօդային ուժերի մի քանի F-16 կործանիչներ 44-օրյա պատերազմի ընթացքում գտնվել են Ադրբեջանում՝ արտաքին ագրեսիայից խուսափելու համար։

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն առաջին անգամ են բացահայտ ներկայացնում այս տեղեկությունը։ Դեռևս պատերազմի ընթացքում պաշտոնական Բաքուն պարբերաբար հերքում էր թուրքական F-16-երի մասնակցությունը ռազմական գործողություններին և, ընդհանրապես, դրանց առկայությունը Ադրբեջանում։

Հայկական կողմի պնդումների ու տարբեր լրատվամիջոցներում Գանձակի օդանավակայանի՝ F-16-ով արբանյակային լուսանկարների հրապարակումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN-ին տված հարցազրույցում թեև խոստովանել էր դրանց առկայությունը, սակայն հերքել մարտական գործողություններում ներգրավման փաստը։

Էմմա Չոբանյան