Մեր թիկունքում «դիվերսիոն առաջապահ խմբակներ» են գործում․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ազգային ժողովի նիստում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության գործողություններին, նախորդ օրորին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերին:

«Ես ուզում եմ անդրադառնալ պարոն Կոնջորյանի ելույթին՝ դիրքավորվելու ու խրամատավորվելու մասին։ Պարո՛ն Կոնջորյան, ոչ մի անակնկալ չկա, որովհետև այն ժամանակ, երբ Հայաստան դաշինքի ղեկավարը հայտարարում էր, որ իրենք խորհրդարանում մանդատները վերցնելու են, հայտարարել է բառացիորեն հետևյալը՝ «Սեյրան Օհանյանը մի այսպիսի հետաքրքիր օրինակ բերեց՝ մարտական գործողությունների ժամանակ, երբ խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես խրամատներ, այդ խրամատները ոչ թե պետք է պահես, այլ ամրացնես՝ հետագա գրոհի համար»։ Բայց ես կարծում եմ, որ էն մարդիկ, ովքեր գրոհի մտադրություններ ունեն, բանախոսներից մեկի այլաբանությամբ, երբ ստանում են քաղաքական հակահարվածներ, պիտի հասկանան, որ գրոհի երազանքն իրենց մտքերից պետք է դուրս բերեն։ Սա կարծում եմ՝ բոլորի համար տեսանելի ու հստակ իրողություն է»,- ասաց Փաշինյանը։

Վարջապետը նշեց, որ ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, մենք ներքին խնդիր չենք էլ ունեցել և չենք էլ ունենալու։ «Եվ էն մարդիկ, ովքեր շահարկում են՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, թե ոչ, նրանք արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին, ինչպես ճիշտ նկատվեց, փորձեն ներքաղաքական գրոհներ կազմակերպվեն։ Այնպիսի գրոհ, ինչպիսին փորձ են արել կազմակերպել նոյեմբերի 9-ին, 10-ին։ Մի անգամ հիշում ենք, մեկն ասում էր՝ ես լինեի Ալիևի տեղը, կհարձակվեի, հետո ոչ բարով բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործել ադրբեջանական զինուժը, հետո էլ էլի ոչ բարով, Իմ քայլի ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը ուրիշ տեղից էր դրոշ ցույց տալիս, թե էլ որտեղ Հայաստանը խոցելի տեղեր ունի։

Ես կարծում եմ, որ մենք սա պետք է շատ հստակ արձանագրենք։ Եթե ռազմական այս տերմինաբանությամբ են ոմանք հարաբերվում, եթե իրենց համար սա խրամատ է, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում։ Եվ անհրաժեշտության դեպքում, այո, պետք է այդ գործողությունները կասեցվեն»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց՝ «Մեկը եկել ասում է՝ չգիտենք՝ Սյունիքը կտրված է, թե ոչ։ Բա ձեզ ներկայացնում էիք որպես Սյունիքի ամենավառ ներկայացուցիչներ, դժվա՞ր է նիստի գալուց առաջ մի հատ զանգել, տեղեկանալ։ Տեսնո՞ւմ եք, որ դուք կապ չունեք, որ մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություն տալու և ստանալու աղբյուրը։ Դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես Սյունիքի ժողովրդի հետ, որ ուզում էիք ներկայանալ որպես Սյունիքի «Դոն Կոռլեոնեներ»։ Հիմա մեկը փախել է Անտարկտիդա, ինչու Անտարկտիդա, որովհետև այնտեղ Ինտերպոլի գրասենյակ չկա, մյուսն էլ, որ իրեն փորձում էր ներկայացնել որպես նորօրյա Մուհամեդ Ալի, ես սպասում էի, որ նա այսօր գոնե ԱԺ կգար «Ваша киска купила бы Whiskas» գրությամբ շապիկով»։

Մանրամասները՝ տեսանյութում: