Թալիբներն արգելել են աֆղան կանանց դուրս գալ տնից

Լուրեր

13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
Բոլորը

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման զինյալներն արգելել են կանանց տնից դուրս գալ աշխատանքի, քանի դեռ «նրանց անվտանգության ապահովման համակարգը չի հաստատվել»։ Այս մասին, DW-ի հաղորդմամբ, հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը։

Մուջահիդը հրամանը ժամանակավոր միջոց է անվանել ՝ բացատրելով, որ թալիբների անվտանգության ուժերը դեռ «չեն սովորել, թե ինչպես վարվել կանանց հետ, ինչպես խոսել նրանց հետ»:

«Մինչև ամբողջական անվտանգության ապահովումը, մենք խնդրում ենք կանանց մնալ տանը», – ասել է նա:

«Թալիբանի» ներկայացուցիչները, Աֆղանստանի տարածքում լիակատար վերահսկողություն հաստատելուց գրեթե անմիջապես հետո, ասացին, որ թույլ կտան կանանց վարել ակտիվ ապրելակերպ, բայց շարիաթի օրենքներին համապատասխան: Օրինակ՝ կանանց այլևս թույլ չեն տալիս փողոց դուրս գալ առանց տղամարդ ազգականի և առանց ամբողջ մարմինը ծածկող հագուստի: Բացի այդ, կանայք դուրս են մնում որոշակի տեսակի աշխատանքներից, այդ թվում`ԶԼՄ-ներում:

Օգոստոսի 18-ին հայտնի դարձավ կանանց նկատմամբ հաշվեհարդարի երկու դեպքի մասին. թալիբները սպանել են չորս երեխաների մորը ՝ իրենց համար ուտելիք պատրաստելուց հրաժարվելու համար, ինչպես նաև գնդակահարել մի կնոջ ՝ առանց փարանջայի փողոց դուրս գալու համար։

Այս ամենից մեկ օր առաջ Քաբուլում մի խումբ կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել ՝ պահանջելով կանանց տեղեր հատկացնել Աֆղանստանի ապագա կառավարությունում:

Տաթև Ֆռանգյան