Եթե նկատի չունեք թուրք-ադրբեջանական կապիտալը, ապա կառավարության ծրագիրը չի կարող իրականանալ․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
Բոլորը

«Մեր այսօրվա քննարկման լարվածությունը գալիս է նրանից, որ մենք տեղի ունեցած աղետի վերաբերյալ չունենք տրված գնահատական։ Որպեսզի պարզենք  ճշմարտությունը, պետք է քաղաքական, սոցիալ-տնտեսական և իրավական հստակ գնահատականներ տրվեն»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը հիշեցրեց Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի մասին երեկ խորհրդարանում հիշատակել էր իր կուսակից Արամ Վարդևանյանը։ Միանսյանը դիմելով վաչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց. «Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Հանրապետության նախագահը, մեղադրում է Ձեզ մի արարքի մեջ, որը պետական դավաճանության հատկանիշ է։ Դա մենք չենք ասում, դա ասում է Արցախի Հանրապետության նախագահը»։

Այնուհետև Արծվիկ Մինասյանը Փաշինյանին առաջարկեց. «Վկայակոչեք այն իրավական նորմը, որով դուք Գերագյուն, գլխավոր հրամանատար եք, և այն իրավասությունները, որով մտել եք բանակցությունների մեջ և ստորագրել նոյեմբերի 9-ի համաձայնությունը, ու կորցրել ենք Արցախի 75 տոկոսը»:

Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ Մինասյանը նշեց. «Քանի դեռ չեն գնահատվել այն կորուստները, որ ունեցել ենք, այն տնտեսական, սոցիալական բեռը, որ մեր ուսերին է, ինչպե՞ս եք խոսում սոցիալ-տնտեսական այս ծրագրի, 7 տոկոս տնտեսական աճի մասին… Այսքան կորուստներից հետո շարունակում եք պնդել, որ 7 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու: Ներդրումային ի՞նչ քաղաքականության մասին եք խոսում… Ներդրումներ են պետք: Եթե նկատի չունեք թուրք-ադրբեջանական կապիտալը, ապա կառավարության ծրագիրը չի կարող իրականանալ, եթե նկատի ունեք թուրք-ադրբեջանական կապիտալը, դա նշանակում է Հայաստանի վերջնական կործանում: Հույս ունեմ, այնուամենայնիվ, որ այս վերջինը նկատի չեք ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութում: