Այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել․ հայրենիքի դավաճաններ են․ Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին կրկին միջադեպ գրանցվեց, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից և հակափաստարկներ բերում ընդդիմության քննադատություններին:

«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արձագանքեց` ասելով. «Ռազբորկա՞ ես անում»։

«Ռազբորկա չեմ անում, պարո՛ն Օհանյան…,- պատասխանեց Սարգսյանը և հայտարարեց, որ բանակի քանդվելուց նախկին ղեկավարներն իրավունք չունեն խոսելու: «Պաշտոնապես հայտարարում եմ․ բոլոր այն պաշտպանության նախկին նախարարները, ում օրոք բանակից փողով կամ զանգով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են: Դա բոլոր ժամանակների մասին է»,- նշեց Սարգսյանը:

Սեյրան Օհանյանն այդ խոսքից հետո շիշ շպրտեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

«Ես քե՞զ եմ ասում, արա՛»,- վրդովվեց Սարգսյանն ու շիշը հետ շպրտեց: Նրա ուղղությամբ կրկին մեկ շիշ նետվեց ընդդիմադիրների կողմից։ Սարգսյանը ամբիոնի վրա գտնվող ևս մեկ շիշ շպրտեց ընդդիմադիրների ուղղությամբ:

Այս ամենին զուգահեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրում անվտանգության աշխատակիցներին։

Մանրամասները՝ տեսանյութում: