Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում՝ ամբողջությամբ

Լուրեր

13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Նախագահի տեղակալներ,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Սիրելի ժողովուրդ,

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի՝ դեռեւս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում եւ Հայաստանում ստեղծված ոչ սովորական եւ բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետեւանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները եւ դրա հետեւանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը:

Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլեւ դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին եւ, ամենակարեւորը, պիտի լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաեւ ռազմավարական հեռանկարի առումով, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության եւ պետականության համար: Եւ ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունը, դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինեն այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է մեր երկիրը: Համենայնդեպս, մեր քաղաքական թիմը տրամադրված է այսպիսի քննարկման, որտեղ բացակա են վիրավորանքն ու հայհոյանքը, հնարավորինս քիչ է աղմուկը, եւ հնարավորինս շատ է փաստարկը, վերլուծությունը, այո՛, քննադատությունը, որը, սակայն, բանավեճ է ենթադրում եւ ոչ թե վիճաբանություն:
Ու վերը նկարագրածի ֆոնին, հանուն լավատեսական նոտայով սկսելու անհրաժեշտության, պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մենք կարեւոր ձեռքբերում ենք ունեցել մեր պետության եւ ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով, եւ բազմամյա չլուծված օրակարգեր, ի վերջո, անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով:

Դեռ ավելին, ընտրությունների ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում նորովի դրսեւորվեց 2021 թվականին: Երրորդ հանրապետության պատմության «միջին վիճակագրական ընտրական ստանդարտը» հետեւյալն էր. ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետեւում էին իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր, այդ ամենը զուգորդվում էր հանրային, քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս, կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը:

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեցան ուղիղ հակառակ ազդեցություն: Ընտրությունների արդյունքներով հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, հաղթահարվեց՝ ներքաղաքական ճգնաժամը:

Ընդ որում, սա ընտրությունների՝ թերեւս ամենաանսպասելի արդյունքն է, որովհետեւ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչեւ քարոզարշավի ավարտը ներքաղաքական դիսկուրսը կառուցվում էր գործող իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես, վարչապետին, նրա եւ իշխանության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամներին դավաճանության, հողեր հանձնելու, հողեր վաճառելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու եւ, հետեւաբար, նրանց պատժելու, հաշվեհարդարի ենթարկելու, ընդհուպ՝ հրապարակային գնդակահարելու տրամաբանության վրա , ինչի գործնական դրսեւորումը տեսանք Ազգային ժողովի նախագահ, ներկայում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, կառավարական շենքերի վրա տեղի ունեցած հարձակումների տեսքով:

Պատմական շատ նախադեպեր կան, երբ նման իրավիճակներում կառավարությունները կամ փախչում են պատասխանատվությունից, կամ դիմում միջնորդների, կամ դիմում ուժի:

Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ էլ ուժի: Մենք դիմեցինք մեր ժողովրդին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելով եւ ասելով, որ հլու
ենթարկվելու ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշման:

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ միջազգային դիտորդական առաքելությունների միահամուռ գնահատմամբ՝ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։

Սա ասում եմ՝ ի ցույց դնելու համար, որ մեզ համար սկզբունքային է եղել ոչ միայն հայտարարել ժողովրդի կամքին ենթարկվելու մեր պատրաստակամության մասին, այլեւ ապահովել քաղաքացու կամքի ազատ արտահայտման իրական հնարավորություն:

Հաջորդ բացառիկ հանգամանքը, որ ուզում եմ նշել ընտրությունների համատեքստում, հետեւյալն է. ներքաղաքական ճգնաժամի եւ նախընտրական շրջանում հեռուստատեսային եթերում, ըստ էության, չի եղել ոչ մի իշխանամետ հեռուստատեսային ալիք, սրա փոխարեն գործել են ընդդիմադիր շրջանակներին պատկանող առնվազն հինգ հեռուստաալիքներ:

Սա այն դեպքում, երբ հեռուստահաճախականությունների մրցույթը տեղի էր ունեցել ընդամենը ամիսներ առաջ, ինչը նշանակում է, որ այստեղ էլ քաղաքական իշխանությունն ապահովել է ազատ եւ մրցակցային պայմաններ եւ վերահսկելի եթեր ունենալու խնդիր չի դրել, նման փորձ չի էլ արել:

Եւ ուրեմն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս չափազանց բարդ ու շրջադարձային հանգրվանում որպես սահմանադիր, որպես երկրի բարձրագույն իշխանություն ստանձնեց եւ կատարեց արբիտրի, դատավորի, հանգուցալուծողի դերը, եւ սա մեր Սահմանադրության ոչ փոփոխելի՝ երկրորդ հոդվածում ամրագրված՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» թեզի ամենապերճախոս առարկայացումն է:

Ինչո՞ւ է կարեւոր այս ամենի մասին խոսել այսօր՝ Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից, կառավարության ծրագրի ներկայացման չափազանց կարեւոր առիթով:

Որովհետեւ վերը նկարագրվածն ի ցույց է դնում, որ չնայած նորահայտ, բարդ եւ կենսական մարտահրավերներին, որոնք լինելու են մեր այսօրվա քննարկման առանցքային թեմաների շարքում, պիտի նաեւ արձանագրվի, որ ետպատերազմյան այս ժամանակաշրջանում ինստիտուցիոնալ կարեւոր վերափոխումներ են տեղի ունեցել, որոնք ի ցույց են դնում բոլորովին նոր որակի պետություն ունենալու մեր հնարավորությունը, ու մենք պարտավոր ենք նկատել եւ իրացնել այն:

Կառավարության ծրագրի ներկայացումը սկսելով վերջին ենթաբաժիններից մեկից՝ պիտի ընդգծեմ, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո հանրային-քաղաքական կյանքում էականորեն ակտիվացել եւ ակտուալ է դարձել սահմանադրական փոփոխությունների, ավելի ճիշտ՝ կառավարման համակարգի փոփոխության դիսկուրսը: Շատերն են եզրակացրել, որ պատերազմը եւ նրա արդյունքները ի ցույց դրեցին կառավարման խորհրդարանական համակարգի անպատեհությունը անվտանգային նմանօրինակ միջավայրում գտնվող երկրի համար, եւ ըստ այդ եզրակացության՝ պետք է վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգի:

Նման պնդումները մերկապարանոց համարել չի կարելի, իհարկե, բայց վերը նկարագրվածի ֆոնին հարց է ծագում. իսկ արդյոք հանրային-քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրությունների միջոցով հաղթահարելու մեխանիզմը նույն կերպ կաշխատե՞ր կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգերի պարագայում:

Ճիշտ է, պատմության մասին «եթե»-ներով չեն խոսում, բայց պիտի համարձակվեմ ենթադրել, որ Երրորդ հանրապետության պատմությունը գուցե թե այլ սցենարով զարգանար, եթե 1998 թվականին 2021 թվականի սցենարով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն լիներ:

1998 թվականին, երբ գործող նախագահը հրաժարական տվեց, դա դարձավ նրա առաջարկած քաղաքական խոսույթի պարտությունն ու, ըստ էության, հեռացումը ներքաղաքական կյանքից: Պրոբլեմը ոչ թե այս երեւույթն է ինքնին, այլ որ դա տեղի ունեցավ առանց ժողովրդի, առանց իրական հանրային քննարկման, եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դուրս դրվեց հանրային-քաղաքական քննարկումների դաշտից, «թեորեմի ժանրից» տեղափոխվեց «աքսիոմի ժանր», ինչն էական խնդիրներ առաջացրեց մեր երկրի համար:

Այդ խնդիրներն, ընդ որում, գործնական էին եւ են: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի մեկնարկից ի վեր Ադրբեջանը հստակ ձեւակերպել է իր անելիքը: Ըստ ադրբեջանական խոսույթի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, հարակից շրջանները՝ առավելեւս: Ըստ ադրբեջանական խոսույթի՝ չկա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, առավելեւս՝ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նրանք մշտապես ձեւակերպել են Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները իրենց հսկողության տակ վերցնելու օրակարգը, եւ պարզաբանել՝ եթե դա չստացվի բանակցությունների միջոցով, նրանք դա պատրաստվում են անել ռազմական ճանապարհով եւ բանակցություններին զուգահեռ՝ միլիարդավոր դոլարներ են ծախսել սպառազինության ձեռքբերման եւ այլ ռազմական ծախսերի վրա: Ընդ որում, ադրբեջանական հանրությունում այս ռազմավարական գծի նկատմամբ տարընթերցումներ չեն եղել:

Նման որոշակիություն չի եղել հայկական խոսույթում: Այո, մեր օրակարգում ձեւակերպվել է Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման խնդիրը:

Բայց արդեն սա շատերը համարել են դավաճանություն՝ հղում անելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը՝ Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, որի վրա հղում է արվել 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրում: Ըստ այդ տեսակետի՝ Լեռնային Ղարաբաղը պետք էր ճանաչել Հայաստանի մաս:

Հաջորդ տեսակետը տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձեւն է, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների զիջման դիմաց պետք էր հասնել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը: Բայց այս տեսակետը դավաճանություն համարողներ նույնպես կային՝ պնդելով, որ տարածքների զիջման բանաձեւն անընդունելի է հայ ժողովրդի համար:

Կար տարածքների փոխանակման կոնցեպտը, որի իմաստը Հայաստանի որոշ տարածքներ Ադրբեջանին զիջելու դիմաց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելն է: Այս բանաձեւի շուրջ նույնպես, մեղմ ասած, բացասական կարծիք կար հանրային-քաղաքական շրջանակներում, եւ շատերն այն դավաճանություն ու դավադրություն էին համարում:

Բայց սրանով մեր խնդիրները չեն ավարտվել, ու գործնական առումով կար երկու շատ լուրջ բարդություն: Եթե Ադրբեջանի ասելիքը նույնն էր թե՛ ներքին քննարկումների, թե՛ միջազգային հանրության հետ հաղորդակցության ընթացքում եւ թե՛ բանակցային սեղանի շուրջ, ընդ որում՝ այդ ասելիքի վերաբերյալ նրանց մոտ կար հանրային կոնսենսուս, մեր պարագայում ասելիքներն ու դիրքորոշումները տարբեր էին՝ հանրային-քաղաքական կյանքում ուրիշ էր, միջազգային հանրության հետ շփումներում ուրիշ էր եւ բանակցային սեղանի շուրջ ուրիշ էր: Ու ամենակարեւորը, մենք չունեինք, չէինք ձեւակերպ? ?լ ամենակարեւոր հարցի պատասխանը. իսկ ի՞նչ ենք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել:

Ընդ որում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ես չեմ խոսում տարբեր իշխանությունների կամ կառավարությունների կամ ղեկավարների արածների կամ չարածների մասին, այլ փորձում եմ ձեւակերպել այն համակարգային խնդիրը, որ մենք ի սկզբանե ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում:
Այս համակարգային պրոբլեմը շատ լուրջ ազդեցություն է ունեցել Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքի եւ հարաբերությունների վրա: Մենք՝ որպես հանրություն, չենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմավարություն, չենք արձանագրել դրա անհրաժեշտությունը, եւ, հետեւաբար, հարցը դուրս է թողնվել հանրային քաղաքական օրակարգից՝ կրելով հակամարտության պատմության ընթացքում մեր մոտեցումների հակասականության ամբողջ ազդեցությունը:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ներհայաստանյան ընկալումների հակասականությունների իմ թվարկած ցանկը, ընդ որում, ամբողջական չէ, եւ այդ թվարկումը դեռ էլի կարելի է շարունակել:

Վերադառնալով Կառավարության քննարկվող ծրագրի 5-րդ գլխի նախաբանում արծարծված՝ նոր Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների երկընտրանքի թեմային՝ ցանկանում եմ ընդգծել, որ ամենեւին փաստ չէ, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ առաջացած ճգնաժամի մեջ կառավարման խորհրդարանական համակարգն ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը: Նկատի ունեմ, որ մենք իրականում 7 անգամ պիտի չափենք, մեկ անգամ կտրենք՝ կառավարման համակարգը փոխելու որոշում կայացնելուց առաջ, որովհետեւ կարող է պարզվել, որ հենց կառավարման կիսանախագահական համակարգի առանձնահատկություններն են գործարկել այն թափանիվը, որը հանգեցրել է փակուղու: Սա չեմ ասում որպես պնդում կամ համոզմունք, այլ որպես շատ կարեւոր նյութ մտածումների համար:

Վերջին երեք տարվա, նաեւ՝ վերջին 10 ամսվա ընթացքում, այնուամենայնիվ, գործող Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմների գործունակության հետ կապված մի շարք հարցեր առաջացել են, որոնք պատասխանի կարիք ունեն:
Մասնավորապես՝ արտառոց էր այն իրավիճակը, երբ սույն թվականի փետրվարին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությամբ, ի հեճուկս հենց սահմանադրական կարգավորումների, բանակը քաղաքականության մեջ ներքաշվելու վտանգ էր առաջացել, բայց այդ իրավիճակը հանգուցալուծելու գործընթացը տեւեց շատ երկար, առավել եւս մեր անվտանգային միջավայրը հաշվի առնելով՝ ավելի քան մեկ ամիս: Այստեղ խոսքն ամենեւին վարչապետի կամ քաղաքական իշխանության հարմարավետության կամ դրա բացակայությունից նեղվելու մասին չէ:

Խնդիր ուրիշ տեղ է. փետրվար-մարտի իրադարձությունները, երբ բանակը հայտնվել էր քաղաքական իրադարձությունների կիզակետում, չէին կարող վատթարացնող ազդեցություն չունենալ անվտանգային իրավիճակի վրա, եւ դրա դառը ազդեցությունը մենք տեսանք արդեն մայիսին՝ Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած եւ մինչեւ օրս շարունակվող իրադրության տեսքով:

Մի շարք հարցեր կան նաեւ սահմանադրական կարգավորումների եւ դատական համակարգի բարեփոխումների արդյունավետության փոխկապակցվածության մասով, որոնց պատասխանը միանշանակ եւ աներկբա համարել չի կարելի, բայց որոնց մասով պիտի իսկապես շահագրգիռ քննարկում տեղի ունենա հանրային-քաղաքական-փորձագիտական դաշտում:

Եթե նկատել եք, ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման շատ կոնկրետ ձեւակերպված չէ:
Սա պատճառաբանվում է նրանով, որ սահմանադրական փոփոխությունների հարցը տարբեր բովանդակություններով առկա է բազմաթիվ քաղաքական ուժերի օրակարգում, եւ սա մի թեմա է, որը նախ պիտի անցնի հանրային-քաղաքական քննարկումների փուլ, եւ Կառավարությունը չի ցանկացել կանխորոշող դիրքորոշում հայտնել այս կապակցությամբ: Հասկանալի է, որ հարցի քաղաքական պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության վրա, բայց հետագա ընթացքի ամենակառուցողական մեթոդը տեսակետները համբերատար լսելն ու ընդհանուր տեսլական ձեւավորելու փորձն է, ինչը մենք ստանձնում ենք որպես կառավարություն, որպես քաղաքական իշխանություն:

Ազգային ժողովի հարգելի նախագահություն,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Սիրելի ժողովուրդ,

Մեր այս Կառավարությունը ձեւավորվել է այն հանգամանքի բերումով, որ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է բացարձակ մեծամասնություն: «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ձեւավորված կառավարության ծրագիրը, իհարկե, պիտի հենված լիներ այն նախընտրական ծրագրի վրա, որով կուսակցությունը մասնակցել է ընտրություններին:
Ըստ էության, այդպես էլ կա, բայց տեղի ունեցած արտահերթ ընտրությունների կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք ունեցանք մի քարոզարշավ, որի ընթացքում հսկայական նոր քաղաքական բովանդակություն գեներացվեց:

Ինձ համար տեղի ունեցողը ոչ այնքան կամ ոչ միայն նախընտրական քարոզարշավ էր, այլեւ բաց եւ ուղիղ երկխոսություն ժողովրդի հետ, հատկապես երկխոսություն, որովհետեւ այս ընտրություններում մեր քաղաքական հարթակը ոչ միայն ասողի, այլեւ լսողի դերում էր: Նախընտրական քարոզարշավի եւ նախընթաց շրջանում ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ հետ հաղորդակցության ընթացքում իր սեփական ասելիքը ձեւակերպեց եւ ձեւավորեց ու, ըստ էության, մեզ լիազորեց լինել այդ ասելիքի խոսափողը, քվեարկության արդյունքներով մեզ լիազորեց դառնալ այդ անելիքի իրագործողը :

Ո՞րն է այդ անելիքն ուրեմն: Ստանդարտ քաղաքագիտական պատասխանը հետեւյալն է. այն՝ ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, ինչը ճիշտ է: Բայց ընտրողների, ըստ էության, 100 տոկոսը նախընտրական քարոզարշավից առաջին հերթին հիշում է եւ արձանագրում է եւ հարցման դեպքում կհիշատակի 2 բան, քաղաքական մեծամասնության ստանձնած 2 բանավոր պարտավորություն՝

1. Օրենքի եւ իրավունքի դիկտատուրա:
2. Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը:

Ահա, տիկնայք եւ պարոնայք, սա է ժողովրդի քվեարկության արդյունքներով ձեւավորված Կառավարության ստացած մանդատի կարճ նկարագրությունը, եւ պիտի արձանագրենք, որ Կառավարության ծրագիրը ձեւավորվել է հենց այս երկու հիմնական անելիքի համատեքստում: Մնացած ամեն ինչը, ըստ էության, որեւէ ձեւով, ուղղակի կամ անուղղակի առնչվում է այս երկու հիմնաքարերի հետ, եւ Կառավարությունը գործելու է հենց այս տրամաբանությամբ:

Ինչպես ասված է Կառավարության ներկայացվող ծրագրի նախաբանում, մեջբերում եմ՝ «Օրենքի եւ իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է:

Միեւնույն ժամանակ, ժողովրդավարության թյուրրընկալումը որպես պարարտ հող ամենաթողության եւ անպատժելիության համար՝ լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի եւ իրավունքի գերակայության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձեւավորած կառավարությունը Հայաստանում օրենքի եւ իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից եւ անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը:

Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չէ կախված, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից եւ ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը». մեջբերման ավարտ:

Ասվածի համատեքստում, իհարկե, ամենահրատապ խնդիրը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է: Ինչպե՞ս է ուրեմն Կառավարությունն ապահովելու այդ անվտանգությունը:

Այս նպատակին հասնելու համար Կառավարությունը մտադիր է կիրառել առաջին հերթին քաղաքական եւ դիվանագիտական գործիքակազմը՝ որպես առաջնային նպատակ ունենալով Հայաստանի եւ Արցախի շուրջ անվտանգային միջավայրի կայունացումը:

Գործնական առումով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարեւոր է համարում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնումը եւ ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահողների արած հայտարարությունները, որոնց հիմնական շեշտադրումը հետեւյալն է. զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար հնարավորինս արագ, առանց նախապայմանների վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության հովանու ներք ո:

Համանախագահները փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, եւ հարցի համապարփակ եւ տեւական կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները, հիշեցնեմ, հետեւյալն են. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն:

Կառավարության օգոստոսի 12-ի նիստում ես հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, եւ մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների:
Պիտի հատուկ արձանագրեմ, որ Կառավարության ծրագիրը ձեւավորված եւ ձեւակերպված է բանակցային միջավայրի վերականգնմանը առավելագույնս նպաստելու միտումով ու նպատակադրումով, եւ Կառավարությունը տրամադրված է առավելագույն կառուցողական աշխատանքի:

Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձեւավորելու հաջորդ կարեւոր գործիքը եւ հարթակը հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա եւ նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման նպատակով ձեւավորված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությունն ակտիվացնելն է եւ կոնկրետ արդյունքներ արձանագրելը: Կառավարությունն այս աշխատանքային խմբի գործունեության մեջ տեսնում է լրջագույն հնարավորություն՝ ճեղքելու Հայաստանի Հանրապետության շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը:

Իհարկե, սա ամենեւին էլ պարզ գործընթաց չէ, եւ այն սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի ապակառուցողական եւ սադրիչ հայտարարություններով: Բազմիցս ասել եմ, որ ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որեւէ արտահայտություն, հղում, ձեւակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին:

Խոսքն ուրիշ բանի մասին է. ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արեւմտյան շրջանների՝ Նախիջեւանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար, եւ այս մասին մի քանի անգամ խոսելու առիթ ունեցել եմ:

Բայց, միեւնույն ժամանակ, մենք չենք հերքել եւ չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար, եւ սա է պատճառը, որ Կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային եւ կենսական շահերի հաշվին:

Սա, իհարկե, միանշանակ ճիշտ է եւ նույնիսկ անքննելի: Բայց պիտի նաեւ պատասխան տանք մեկ ուրիշ հարցի. իսկ կարո՞ղ է այս գործընթացը տեղի ունենալ միայն Հայաստանի Հանրապետության շահերի հաշվառումով՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը կամ առանց այդ երկրների շահերը հաշվի առնելու:

Սա է թերեւս ֆունդամենտալ հարցը, որ վախենամ՝ մեր անկախության 30-ամյա պատմության մեջ այնքան էլ հաճախ չի հնչել: Մեր մեծագույն խնդիրը տարածաշրջանում բարենպաստ միջավայր ստեղծելն է Հայաստանի շուրջ: Սա մի հարց է, որը միշտ էլ ձեւակերպված է եղել մեր պետական օրակարգում: Բայց խնդրի գործնական լուծման համատեքստում մենք ուշադրություն չենք դարձրել մի շատ կարեւոր հանգամանքի:

Եթե ուզում ենք բարենպաստ տարածաշրջանային միջավայր ձեւավորել Հայաստանի շուրջ, պետք է Հայաստանը բարենպաստ միջավայր դարձնենք տարածաշրջանի համար: Ընդ որում, փոխադարձության սկզբունքով. ո՛չ ավելի, եւ ո՛չ էլ պակաս: Որքան ուզում ենք միջավայրը բարենպաստ լինի Հայաստանի համար, նույնքան Հայաստանը պիտի բարենպաստ դարձնենք միջավայրի համար: Եթե կուզեք՝ սա մեր անվտանգության ռազմավարական մարտահրավերն է: Այս պահին, ընդ որում, ես չեմ առաջարկում շատ կոնկրետ եւ գործնական լուծումներ, ընդամենը բոլորիս ուշադրությունն եմ հրավիրում այս կարեւորագույն առանձնահատկության վրա:

Մի բանում համոզված եմ, այդ մասին բազմիցս հրապարակային խոսել եմ, վստահ եմ՝ նաեւ այս ասելիքի համար են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին եւ իմ օգտին, եւ այդ ասելիքի մասին գրված է Կառավարության ներկայացվող ծրագրում, որտեղ տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը դիտվել է որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր գործոն: Ըստ այդմ՝ մեջբերում եմ. «Տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը մեր երկարատե ւ ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու: Թշնամության խորացումն սպառնալիք է տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք». մեջբերման ավարտ:

Իմ կողմից դեռեւս գարնանը ձեւակերպված այս ասելիքը ենթարկվել է բազմաթիվ քննադատությունների, եւ, համոզված եմ, էլի կենթարկվի: Բայց ակնկալում եմ, որ քննադատությունների հեղինակները պատասխանեն մի շատ կարեւոր ու գործնական հարցի. ի՞նչ ենք մենք ուզում անել մեր տարածաշրջանային այն հարաբերությունների հետ, որում ահռելի թշնամական կոնտեքստ եւ նույնիսկ պոտենցիալ կա:

Քավ լիցի, խոսքը որեւէ բան մոռանալու, ուրանալու, եղբայրանալու, բարեկամանալու մասին չէ, խոսքը մի պարզ հարցի պատասխան գտնելու մասին է: Ի՞նչ ենք մենք անում կամ անելու թշնամանքի մթնոլորտի հետ. խորացնելո՞ւ ենք այն, խնդիր ենք դնելու ոչնչացնե՞լ նրանց, ում թշնամի ենք համարում: Հասկանո՞ւմ ենք, որ նույն խնդիրը նրանք են դնելու: Եթե անգամ արդեն իսկ դրել են այդ խնդիրն իրենց առաջ, պատրաստվո՞ւմ ենք արդյոք այդ սպառնալիքի կառավարումը մեր ամենօրյա օրակարգի ու աշխատանքի մաս դարձնել:

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Սա չափազանց կարեւոր եւ բարդ հարց է, բարդագույն հարց, որն ունի խորը պատմական, բարոյական, քաղաքական ու աշխարհաքաղաքական ենթատեքստեր ու հակասություններ: Եւ այդ հարցի պատասխանը գտնելն ամենեւին էլ հեշտ չէ: Բայց ես առաջարկում եմ ինքներս մեզ, ի վերջո, նայել կողքից:

Մեր տարածաշրջանի մյուս պետություններն իրար նկատմամբ թշնամական զգացումներ չունեն, չնայած՝ սա չի նշանակում, թե նրանց հարաբերություններում լուծման սպասող հարցեր չկան: Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը իրար գործընկեր եւ բարեկամ են համարում: Մենք բարեկամ ենք Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Բայց այն փաստը, որ մենք մեր տարածաշրջանում թշնամության օբյեկտ եւ սուբյեկտ ենք, անխուսափելիորեն ազդեցություն է ունենում տարածաշրջանային բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունների վրա: Եւ սա, այո՛, տարածաշրջանային, բայց նաեւ մեր օրակարգի հարցն է, մեր օրակարգի խնդիրը, եւ ես կարծում եմ, որ այս օրակարգը՝ տարածաշրջանում թշնամության մթնոլորտի կառավարման եւ հաղթահարման թեման, կարող է դառնալ մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականության համագործակցության առանցք եւ օրակարգ, որը կարող է հետաքրքիր լինել նաեւ մեր տարածաշրջանի մյուս երկրներին:

Կարող է եւ նրանց հետաքրքիր չլինել, բայց եթե նույնիսկ այդպես է, խնդիրը պետք է լինի մե՛ր օրակարգում՝ առնվազն որպես հանրային-քաղաքական դիսկուրսի նյութ: Բայց որպեսզի այդ քննարկումներից Հայաստանն օգուտ ստանա, բոլոր գոռգոռոցները, հայհոյանքները պետք է լռեն: Պետք է խոսի փաստարկը, վերլուծությունը, ռացիոնալ դատողությունը: Սա ազգային անվտանգության խնդիր է, որի լուծումը չի կարող լինել միայն իշխանության օրակարգի մաս: Այս օրակարգի հետ անխուսափելիորեն առնչվում ենք բոլորս՝ հանրային-քաղաքական բոլոր շրջանակները, բոլոր մարդիկ, բոլոր ընկերությունները ? ?ւ կազմակերպությունները:

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված մեր արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձեւավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական եւ անվերապահ իրագործումը:

Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը եւ/կամ զարգացումը։ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանազատումը եւ սահմանագծումն էական նշանակություն կունենա տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորման համար:

Մենք Վրաստանի հետ 1997 թվականից դելիմիտացիայի գործընթաց ենք իրականացնում, եւ ես համոզված եմ՝ այդ գործընթացը փոխադարձ ըմբռնման ու համագործակցության մթնոլորտում կշարունակենք եւ ավարտին կհասցնենք: Ընդ որում՝ իմ համոզմունքն է, որ այս գործընթացը, չնայած իր խրթին էությանը, որեւէ բացասական ազդեցություն չի ունեցել Վրաստանի հետ մեր հարաբերությունների վրա: Սա փաստ է:

Ըստ էության, մենք սահմանների ճշգրտման օրակարգ ունենք միայն նախկին Խորհրդային Միության մաս կազմած մեր հարեւանների հետ, քանզի Իրանի եւ Թուրքիայի հետ մեր սահմանների հարցը Խորհրդային Միության ժամանակ է լուծվել:

Շատ ավելի բարդ է Ադրբեջանի պարագան, բայց, ինչպես ապրիլ-մայիսին, այնպես էլ հիմա, համոզված եմ, որ Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, եւ ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումների:

Այսօր, իհարկե, անկայուն իրավիճակը հայ-ադրբեջանական մի շարք սահմանային հատվածներում լրջագույն խոչընդոտ է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները մեկնարկելու համար, եւ ես կարծում եմ, որ չափազանց տրամաբանական է մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածում թե՛ հայաստանյան, թե՛ ադրբեջանական ստորաբաժանումների՝ սահմանային գծի նկատմամբ հայելային ետքաշումը՝ որպես ուղենիշ ունենալով Խորհրդային միության ժամանակ փոխադարձ համաձայնեցված քարտեզները: Այս նույն սկզբունքով աշխատել ենք հայ-ադրբեջանական Տեղ-Մեղրի սահմանային հատվածում:

Իմ համոզմունքն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման օրակարգը, եւ որքան էլ դժվար աշխատանք է դա, Հայաստանը պատրաստ է առաջ գնալ այդ օրակարգով:

Իհարկե, գործընթացի համար չափազանց կարեւոր է կայունության պահպանումը հայ-ադրբեջանական սահմանային հատվածների ողջ երկայնքով: Նախկինում բազմիցս ասել եմ, որ կայունության պահպանման համար մի քանի տարբերակներ եմ տեսնում՝ օրինակ, ռուս սահմանապահների տեղակայում հայ-ադրբեջանական սահմանային հատվածների երկայնքով, ՀԱՊԿ դիտորդական առաքելության գործուղում, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության դիտորդության իրականացում:

Ուրախ եմ արձանագրել, որ ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ հիմա ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, ՀԱՊԿ-ի հետ աշխատանքը շարունակվում է, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունը նույնպես որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում հարցի վերաբերյալ: Մենք շարունակելու ենք աշխատանքը նշված ուղղություններով:

Հարգելի գործընկերներ,

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ տարածաշրջանային օրակարգի այս հարցերի շուրջ մենք անկեղծ ու թափանցիկ ենք աշխատում եւ աշխատելու մեր միջազգային գործընկերների հետ:

Պիտի առանձնահատուկ նշեմ Ռուսաստանի Դաշնության պարագան, որի հետ ռազմավարական դաշինքը մեր երկրի անվտանգության ճարտարապետության հենասյուներից է:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա շարունակվում ե? ? հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները:

Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջանում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր: Հայաստանի Հանրապետության պետական սահմանային մի շարք հատվածներում պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները:

Ռուսաստանի հետ մենք սերտ համագործակցության մեջ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի ֆորմատով, Ռուսաստանը ներգրավված է Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներին, Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկիր եւ, իհարկե, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է:

Չեմ կարող չընդգծել, որ լրջագույն մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում եւ գործողություններ են արվում, եւ կարծում եմ՝ ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաեւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի դատարանների կողմից երկար տարիների ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից, խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Եթե այս փաստը համադրում ենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի եւ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է:

Եւ ուրեմն, Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով՝ ներառյալ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտներում, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Պիտի ընդգծեմ այն առանձնահատուկ անձնական դերակատարումը, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման, 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, մեր գերիների վերադարձի գործում խաղացել եւ խաղում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահ Պուտինի անձնական ներգրավվածությունը եւ մեր միջեւ առկա վստահելի մթնոլորտը հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու գրավականն են:

Տիկնայք եւ պարոնայք,

Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրների հետ մեր հարաբերություններին:
Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացման եւ խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաեւ տնտեսական ու քաղաքական ոլորտներում երկխոսությունը: Պիտի ընդգծեմ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Եվրամիության ներգրավվածությունը, մասնավորապես, Հայաստանում պարեկային ոստիկանության շարունակական ներդրման գործում: Սա իսկապես արդյունավետ համագործակցության եւ հաջողության պատմության շատ լավ օրինակ է, ինչը, համոզված եմ, կշարունակվի: Պիտի ընդգծեմ նաեւ Միացյալ Նահանգների վարչակազմի դերակատարումը հունիսի 12-ին մեր 15 գերիների
վերադարձի գործում:

Հարգելի ներկաներ,

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի զույգ պալատների եւ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարեւոր որոշում է եւ էականորեն փոխել է Ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, եւ սա է լինելու Կառավարության առաջնահերթությունների շարքում: Միեւնույն ժամանակ, Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճի, այլ, ընդհակառակը, տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:

Կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ֆրանսիայի Հանրապետության հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները։ Քաղաքական ոլորտում առկա փոխգործակցությանը զուգահեռ՝ կոնկրետ քայլեր են իրականացվելու Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս նաեւ Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներում։

Խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին՝ չեմ կարող գնահատանքի խոսքեր չասել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին, որը բացառիկ դեր ունի մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում, եւ մենք հիմա տնտեսական կապերն ամրացնելու ուղղությամբ ենք աշխատում: Միեւնույն ժամանակ, նախագահ Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրի ղեկավար, լրջագույն ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում կայունության հաստատման համար, եւ մենք նաեւ այս հարցում նրա հետ գտնվում ենք սերտ գործակցության մեջ:

Ես արդեն խոսեցի այն մասին, որ Եվրամիությունը՝ Միացյալ Նահանգների հետ, շատ կարեւոր դերակատարում է ունեցել եւ շարունակում է ունենալ Հայաստանում պարեկային ոստիկանության ներդրման գործում: Իհարկե, նաեւ բարեփոխումների այլ օրակարգերում:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Եվրամիությունը լրջորեն ներգրավված է Հայաստանի բարեփոխումների գործընթացում, եւ այս իմաստով Բրյուսելի հետ մեր համագործակցությունը համարում եմ արդյունավետ:

Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ակնհայտ դարձավ մեր երկրի նվիրվածությունը ժողովրդավարությանը, ԵՄ-ն Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու չափազանց կարեւոր եւ սպասված քայլ արեց՝ հայտարարելով առաջիկա 4-5 տարվա ընթացքում Արեւելյան գործընկերության շրջանակում՝ Հայաստանում իրականացվելիք 7 ուղենշային ծրագրերի համար շուրջ 2.6 մլրդ եվրո տրամադրելու պատրաստակամության մասին:

Այս պատրաստակամությունն առավել կոնկրետացավ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի՝ հուլիսին Հայաստան կատարած այցերի ընթացքում: Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանձնառությունն այս առումով բարձր գնահատանքի է արժանի:

Պիտի ընդգծեմ, որ վերը նշված որոշման իրացման համար մեր Կառավարությունը արդեն իսկ գործողությունների-ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ է պատրաստել, որը մենք արդեն իսկ քննարկում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ: Այդ ճանապարհային քարտեզ-ծրագրի համաձայնեցումը Եվրամիության հետ եւ դրա իրականացումը չափազանց կարեւոր են մեզ համար, որովհետեւ դրա իրացման արդյունքում մենք իսկապես որակական եւ տեսանելի փոփոխություններ կարձանագրենք մեր երկրում: Պիտի հաճույքով նշեմ, որ Եվրամիության հայտարարած ուղենիշները համահունչ են Կառավարությա? ? ծրագրի առաջնահերթությունների հետ, եւ սա սիներգիայի էֆեկտ ստանալու էական հնարավորություն է ստեղծում: Հիշեցնեմ՝ խոսքը փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու, Հյուսիս-Հարավ մայրուղուե ւ աջակցող ենթակառուցվածքների կառուցման, Հայաստանի հարավային շրջանների՝ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, թվային կառավարման եւ նորարարության խթանման, Երևանի՝ որպես կանաչ եւ խելացի քաղաք զարգացման, կրթության հասանելիության, ջրամբարների ու աղբավայրերի կառուցման մասին է: Իհարկե, մենք ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու ենք մյուս ասպեկտներով եւս, ինչի մասին Կառավարության ծրագրում նշված է:

Վերադառնալով տարածաշրջան եւ ընդգծելով տարածաշրջանային քաղաքականության առանձնահատուկ կարեւորությունը մեզ համար՝ պիտի հաճույքով արձանագրեմ, որ վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո հասցրել եմ աշխատանքային այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նախագահ Իբրահիմ Ռայիսիի պաշտոնամուտի արարողությանը: Բարձր եմ գնահատում նախագահ Ռայիսիի՝ հարեւան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղերձը, եւ մեր առաջին երկկողմ հանդիպման ընթացքում մենք հասցրել ենք այդ ուղղությամբ մեր անելիքներն ու օրակարգը ձեւակերպել եւ առաջիկայում կանցնենք դրա գործնական իրագործմանը:

Իսկ սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարեմ Վրաստան: Հատուկ ուզում եմ ընդգծել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի շահագրգիռ գործունեությունը՝ հայ-վրացական տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու գործում: Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդրումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձը կազմակերպելու գործում:

Ամփոփելով արտաքին քաղաքական ոլորտում մեր ծրագրերի թեման՝ պիտի հույս հայտնեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Կեցյանի հետ 2019 թվականին ունեցած հանդիպումների ընթացքում, եւ որոնց իրականացումը խոչընդոտվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, կյանքի կկոչվեն:

2019-ին կարեւոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որոնք նույնպես խոչընդոտվել են կովիդի համավարակի պատճառով: Անշուշտ, ջանքեր կգործադրենք այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:

Կառավարության համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից է բոլոր պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում եւս Հայաստանի հիմնական գործընկերների հետ փոխշահավետ եւ բովանդակային փոխգործակցությունը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգային ճարտարապետության մեջ:

Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին եւ աշխատել պայմանագրային եւ փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման եւ կիրառման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի եւ կսպասարկի անդամ պետությունների շահերը եւ համատեղ նպատակները: 2021 թվականի սեպտեմբերին ստանձնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը՝ Հայաստանը փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը՝ ի նպաստ անդամ պետությունների եւ միջազգային անվտանգության:

ԵԱՏՄ շրջանակում Կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումը՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:

Կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետեւողական իրականացմանը:

ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն շարունակելու են մնալ մեր բազմակողմ հարաբերությունների զարգացման կարեւորագույն հարթակներ: Արտաքին քաղաքական մեր ուղղությունների հիշատակածս ցանկը, իհարկե, սպառիչ չէ, եւ ավելի մանրամասն ներկայացված է Կառավարության ծրագրի մեջ, որը հրապարակված է:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Նախագահի տեղակալներ,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Սիրելի ժողովուրդ,

2020 թվականի 44-օրյա պատերազմի հարվածը առաջին հերթին իր վրա ընդունեց մեր բանակը: Գլուխ խոնարհելով մեր բոլոր զոհերի, մեր բոլոր հերոսների առաջ՝ պիտի արձանագրեմ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ եւ աներկբա պահանջ է:

Արդեն իսկ պայմանավորվել ենք, այսինքն՝ խոսել ենք դրա մասին, որ պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար Ազգային ժողովում կստեղծվի Քննիչ հանձնաժողով: Այս առումով պիտի ընդգծեմ ինչպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ պատերազմի զոհերի եւ գտնվելու վայրը անհայտ անձանց հարազատների ներկայացուցիչներին հանձնաժողովի աշխատանքներում ներգրավելու կարեւորությունը:

Նաեւ ուզում եմ ընդգծել, որ 44-օրա պատերազմի հանգամանքներ ասելով՝ պետք չէ նկատի ունենալ միայն ռազմական ասպեկտը: Հարցն ունի բազմաթիվ շերտեր՝ արտաքին քաղաքականից մինչեւ սոցիալ-հոգեբանական:
Այնուամենայնիվ, պիտի ընդգծեմ, որ նոյեմբերի 9-ից հետո մեր կարեւորագույն անելիքներից մեկը կա եւ մնում են մեր բանակի, զինված ուժերի բարեփոխումներն ու արդիականացումը: Պիտի նաեւ ընդգծեմ, որ բանակի բարեփոխումների մեր օրակարգը որոշ ուժեր փորձում են ներկայացնել որպես վկայություն՝ ագրեսիվ քաղաքականություն որդեգրելու, պատերազմ սկսելու մեր մտադրության կամ որոշման:

Սա որեւէ կապ չունի իրականության հետ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու, սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու լեգիտիմ եւ սահմանադրական նպատակով: Զինված ուժերի բնագավառում Կառավարության նպատակն է՝ իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը։ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որեւէ մտադրություն չու? ?ի:

Ռազմավարական առումով Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային եւ զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Կարեւոր ենք համարում նաեւ մեր բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը, զինվորական ծառայության գրավչության բարձրացումը՝ աշխատավարձային եւ սոցիալական երաշխիքների նոր քաղաքականության միջոցով, ռազմական կրթության որակի էական բարձրացումը, ինչպես նաեւ կանանց առավել մասշտաբային ներգրավումը զինված ուժերի մարտական ստորաբաժանումներում: Պիտի ընդգծեմ, որ կանանց ներգրավվածության մասին թեզը չունի որեւէ գաղափարախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով:

Կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են, եւ նրանց ռեսուրսի թերներգրավվածությունը որեւէ ոլորտում՝ պաշտպանությունից մինչեւ տնտեսություն, նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում: Ասածը չի նշանակում, թե կանայք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, ինչքան տղամարդիկ: Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է, եւ այս պոտենցիալը դեռ պետք է բացահայտվի:
Բանակի բարեփոխումների եւ արդիականացման գործընթացում, մենք, իհարկե, կարեւորում ենք մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, եւ կարող եմ արձանագրել, որ այս առումով Ռուսաստանի Դաշնության հետ արդեն իսկ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ:

Հարգելի ներկաներ,

Շատ կարեւոր եմ համարում ևս մեկ անգամ ճշգրտել, թե ինչ նկատի ունենք պրոֆեսիոնալ բանակ ասելով, եւ ինչով է այն տարբերվում պայմանագրային՝ մինչ այս մեզ հայտնի զինծառայությունից:

Հայտնի է, որ, ըստ էության, հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի որոշ նրբություններ՝ մենք պայմանագրային հիմունքով զինվորական ծառայության ենք ներգրավում այլ գործով և մասնագիտություններով զբաղվող մարդկանց, որոնք ծառայում են որոշակի ժամկետ, ամսվա մեջ որոշակի հատված, իսկ մյուս հատվածում զբաղվում են իրենց գործերով և զբաղմունքով: Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք հետևյալը. որ զինվորը զինվոր է օրվա մեջ՝ 24 ժամ, շաբաթվա մեջ՝ 7 օր, ամսվա մեջ՝ 30, 31, 28 կամ 29 օր, տարվա մեջ՝ 12 ամիս: Սպայի պարագայում այդ հարցն առավել քննարկված և հասկանալի է: Եւ զինվորի գործը ռազմավարական հեռանկարում մենք չենք տեսնում սահմանի պահպանությունը: Սահմանի պահպանությունը պետք է վերապահվի սահմանապահ զորքերին, սահմանապահ ուժերին՝ իհարկե, մեր ռազմավարության և տարածաշրջանային քաղաքականության այն տրամաբանության մեջ, որի մասին քիչ առաջ խոսեցի: Իսկ զինվորը պետք է գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին եւ զբաղված լինի իր մարտական պատրաստականության շարունակական բարձրացմամբ: Այդ գործընթացը պիտի ունենա շարունակական բնույթ:

Զինված ուժերի, տվյալ դեպքում՝ բանակի կիրառման մասին որոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված է, թե ինչպես և ինչ դեպքերում են տեղի ունենալու:

Մենք նպատակադրվել ենք նաեւ էականորեն փոխել ժամկետային զինծառայության կառուցվածքը եւ ժամկետները, եւ, ընդհակառակը, որոշել ենք, որ ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնենք պահեստազորի պատրաստականության բարձրացման աշխատանքներին: Նաեւ այս համատեքստում է, եւ, ընդ որում, Կառավարության ծրագրի իրագործումն այս եւ մի քանի այլ մասերով արդեն իսկ մեկնարկել է: Գիտեք, որ վաղվանից եռամսյա վարժական հավաքներ են տեղի ունենալու, եւ այդ վարժական հավաքներով մեկնարկում է բանակի վերափոխման, ակտիվ պահեստազոր ունենալու այն գործընթացը, որի մասին մենք մի քանի ան գամ խոսելու առիթ ունեցել ենք:

Պիտի ասեմ, որ մեզ համար կարեւոր է, որ զինծառայությունն ունենա պատշաճ գրավչություն: եվ այստեղ խոսքը միայն աշխատավարձերը բարձրացնելու մասին չէ: Մենք նպատակադրված ենք ոչ միայն բարձրացնել աշխատավարձերը, այլեւ սոցիալական երաշխիքների ամուր, կայուն եւ վստահելի համակարգ ստեղծել՝ զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար: Այս առումով նաեւ առանցքային խնդիր է մեզ համար ռազմական կրթության որակը բարձրացնելը: Հայաստանի Հանրապետությունում ռազմական կրթության որակը պետք է շարունակաբար բարձրանա: Իհարկե, մեր բանակը, մեր զինված ուժե? ?ը պետք է շարունակաբար տեխնոլոգիական զարգացման ենթարկվեն, որոնք համապատասխան կլինեն 21-րդ դարի մարտահրավերներին:

Ինչ վերաբերում է սահմանների պահպանությանը՝ արդեն ասացի, որ ռազմավարական հեռանկարում մենք տեսնում ենք, որ սահմանապահները պետք է զբաղվեն մեր սահմանների պահպանությամբ: Սա ասելով նկատի ենք ունենում, որ, այո, ինչպես արդեն ասացի, խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համատեքստում պետք է բոլոր տեղերում ունենանք սահմանապահներ: Իհարկե, ոչ միանգամից, որովհետև սահմանապահի առկայությունը սահմանին խաղաղության խորհրդանիշ է, եւ մենք շարունակաբար պիտի գնանք այս ճանապարհով: Ես ուզում եմ, որ մենք բոլորս այս նրբությունը շատ լավ արձանագրենք՝ պրոֆեսիոնալ բանակը, որը մշտապես տեղակայված է մշտական տեղակայման վայրերում եւ ամենօրյա ռեժիմով զբաղվում է միայն մարտական պատրաստականության, գրագիտության, պրոֆեսիոնալ հմտությունների զարգացմամբ, կիրառվում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Չկա հարձակում Հայաստանի Հանրապետության վրա՝ մնացած բոլոր դեպքերում բանակը շարունակում է մնալ մշտական տեղակայման վայրերում, զորավարժարաններում, եւ նրա գործը, կրկին եմ ասում, պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումն է:

Հարգելի գործընկերներ,

Մենք պլանավորում ենք այս համատեքստում էական բարեփոխումներ իրականացնել Ազգային անվտանգության ծառայության համակարգում: Մեր ռազմավարական տեսլականը հետեւյալն է՝ որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի հակահետախուզական մարմին, այսինքն՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի հակահետախուզությամբ: Սահմանապահ զորքերը կշարունակեն մնալ Ազգային անվտանգության ծառայության կազմում: Ազգային անվտանգության ծառայության պատասխանատվությունը կլինեն նաեւ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, Սահմանադրական կար գի պաշտպանությունը եւ մի շարք գործառույթներ, որ այսօր վերապահված են նաև Ազգային անվտանգության ծառայությանը, ժամանակի ընթացքում, իհարկե, կփոխվեն եւ կվերափոխվեն:

Ցանկանում եմ ընդգծել, որ իմ համոզմունքը եւ նաև բավական լուրջ քննարկումների արդյունքն այն է, որ այս փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունն էականորեն ուժեղանալու է: Դուք գիտեք, որ նաեւ մի շարք հանգամանքների բերումով՝ այսօր Ազգային անվտանգության ծառայությանը վերապահված են լիազորություններ, որոնք մեծ հաշվով, մեր ռազմավարական պատկերացումների համաձայն, չպետք է վերապահված լինեն: Մասնավորապես հետախուզությունը: Ժամանակակից աշխարհում, գործնականում բազմաթիվ զարգացած երկրներում հենց այդպես է, երբ հակահետախուզությունը և հետախուզությունը գտնվում են տարբեր մարմիններում, և մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն իրականացնել: Նաեւ պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել Ազգային անվտանգության ծառայությանը ենթական մարմնի կարգավիճակից և դարձնել վարչապետին ենթակա մարմին: Նաեւ ուզում եմ ասել, որ հիմա այսօր արդեն գործընթացը տեղի է ունենում՝ մեր քննչական համակարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Ազգային անվտանգության ծառայությունն առաջիկայում՝ միջնաժամկետում, այլեւս կոռուպցիայի դեմ պայքարող մարմին չի լինի, որովհետեւ գիտեք, որ ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեի կարեւոր առանձնահատկություններից է այն, որ այն իր մեջ պիտի ունենա նաեւ օպերատիվ ծառայություն:

Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում քննչական մարմինները չունեն օպերատիվ ծառայություն. այսինքն՝ օրենքով սահմանված կարգով գաղտնալսումներ, ներքին դիտումներ և այլ գործողություններ իրականացնելու համար նրանք դիմում են, օրինակ, Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն: Բոլոր քննչական մարմինները՝ առանց բացառության: Այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե, որն իր կազմում ունենալու է նաեւ օպերատիվ մարմին, եւ ընդհանրապես հակակոռուպցիոն գործերի ամբողջ պատասխանատվությունը դրվելու է Հակակոռուպցիոն կոմիտեի վրա: Այս առումով Ազգային անվտանգության ծառայությունից քննչական պատասխանատվության մի հսկայական մասը հանվելու է, և Ազգային անվտանգության ծառայությունը պիտի զբաղվի իր գործունեությանը վերաբերող հանցագործությունների քննությամբ: Խոսքը, մասնավորապես, լրտեսության, հայրենիքի դավաճանության և այս կարգի մի քանի այլ հոդվածների մասին է:

Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես տեսնում եք, մեծ թափով տեղի է ունենում Ոստիկանության համակարգի բարեփոխումը: Մեզ համար 2018 թվականի հեղափոխությունից հետո սկզբունքային նշանակություն է ունեցել նոր տիպի Ոստիկանության ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում: Մայրաքաղաք Երեւանում արդեն իսկ ստեղծվել է Պարեկային ոստիկանություն, հիմա սկսվել են Շիրակի եւ Լոռվա մարզերում Պարեկային ոստիկանության ներդրման աշխատանքները: Շատ կարեւոր է արձանագրել, որ մենք այստեղ շատ լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք իրականացրել: Այդ ինստիտուցիոնալ փոփոխությունները հետեւյալն են՝ եթե նախկինում պարտադիր պայման էր համարվում շատ դեպքերում որոշակի կրթություն կամ դիպլոմ ունենալը, հիմա մենք սովորական, միջնակարգ կրթությամբ մարդկանց ներգրավում ենք Պարեկային ոստիկանությունում ծառայության մեջ: Եվ շատ կարեւոր է, որ Երեւանի փորձը հաշվի առնելով՝ մենք նույն համակարգում ունենք նախկինում Ոստիկանությունում աշխատած և չաշխատած մարդիկ, որոնք միասին այսօր ձևավորում են Պարեկային ոստիկանությունը: Հույս ունեմ, որ ընդունելության գործընթացը, որը տեղի է ունենում Շիրա? ?ի եւ Լոռվա մարզերում, կգտնի համապատասխան հետաքրքրություն մեր քաղաքացիների շրջանում: Հույս ունեմ, որ այստեղ նույնպես կանայք ակտիվություն կցուցաբերեն: Երեւանում Պարեկային ոստիկանությունում ներգրավված բավական մեծ թվով կանայք ունենք: Կարծում եմ՝ դա շատ լավ միտում է Ոստիկանության նոր դեմքը, նոր կերպարը ձեւավորելու համար:

Հարգելի գործընկերներ,

Պիտի արձանագրեմ, որ Պարեկային ոստիկանությունը որպես մարմին ձևավորելիս մենք արձանագրել ենք մի շատ կարեւոր նրբություն. եթե մի քիչ կոպիտ կամ տնավարի արտահայտվենք, ես խնդիր եմ դրել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած բովանդակությունից շարունակած գույքով: Կարեւոր է արձանագրել, որ այսօր կամ, հույս ունեմ, սեպտեմբերի վերջին Պարեկային ոստիկանության կողմից օգտագործվող ամբողջ գույքը նոր է՝ սկսած ավտոմեքենաներից շարունակած կապի միջոցներով, զենքով եւ ընդհանրապես ծրագրային ապահովմամբ, եւ սա շատ կարեւոր նրբություն է:

Ընդհանրապես սա մեր մոտեցումն է. մենք խնդիր ենք դրել, ինչպես ասում է Աստվածաշունչը, նոր գինին հին տիկերի մեջ չի կարելի լցնել, եւ մենք այս սկզբունքն ենք կիրառում պետական ծրագրերն իրականացնելիս: Մասնավորապես, եթե դպրոց ենք հիմնանորոգում, իմ կողմից խնդիր է դրված, որ այդ դպրոց որեւէ օգտագործված գույք ընդհանրապես չպիտի մտնի: Նույնիսկ անցակետում դրված աթոռը չպետք է օգտագործված լինի, ամբողջ գույքը պետք է լինի նոր: Իհարկե, ցավով եմ արձանագրում, որ այս սկզբունքը ոչ միշտ եւ ոչ բոլոր տեղերում է օգտագործվում: Բայց կարծում եմ, որ այս հարցում մեր մի քան ի շրջայցերից, դիտողություններից եւ հանձնարարականներից հետո մեր Կառավարության գործընկերները, ծրագրերն իրականացնող մարմինները կունենան սկզբունքային մոտեցում, եւ մենք բոլոր ուղղություններով հենց այդպես էլ կվարվենք: Իհարկե, այս նույն սկզբունքը մի քիչ դժվար է իրականացնել բանակի բարեփոխման համատեքստում, բայց պիտի փորձենք նաեւ բանակում այս սկզբունքը ինչ-որ ձեւով ներդնել, կիրառել եւ բանակի բարեփոխումները փորձել իրականացնել այս տրամաբանության մեջ, որքանով դա հնարավոր կլինի:

Հարգելի ներկաներ,

ես արդեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մեր ընդհանրական մոտեցումները ներկայացրեցի: Բայց ուզում եմ ընդգծել նաեւ, որ Արցախի հետպատերազմական վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու՝ Արցախում արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաեւ Արցախի հետ գործակցության նոր ձեւաչափերի ստեղծման միջոցով:

Դուք գիտեք, որ իմ կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին Ճանապարհային քարտեզ էր հրապարակվել, և այն, ինչ մենք իրականացնում ենք մասնավորապես Արցախում, այս մասով լինելու է շարունակական: Պիտի ընդգծեմ, որ նոյեմբերի 18-ին Ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո – ընդ որում Ճանապարհային քարտեզի կետ 2-ը հետևյալն էր՝ ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում – Արցախի կառավարությանը եւ Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով, Կառավարության կողմից այս ընթացքում իրականացվել է շուրջ 2 տասնյակ միջոցառում: Այս պահի դրությամբ Կառավարության կողմից Արցախին հատկացվել է 82.863 մլրդ դրամ, որից փաստացի, այսինքն՝ գումարը ծախսվել է, հասել է շահառուներին՝ 77 մլրդ դրամից ավելի:

Ես ուզում եմ նաեւ, առիթն օգտագործելով, ասել, որ մենք հետեւյալ ծրագրերն ենք իրականացրել Արցախում՝ օրինակ, 2020 թվականի սեպտեմբերից սկսած մինչ օրս բնակչության սպառած էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսակապի ծախսն ամբողջությամբ ֆինանսավորելու համար 2020 և 2021 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 7,4 մլրդ դրամ, Արցախի Հանրապետության ենթակառուցվածքային շինարարական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով նվիրաբերվել է 1 մլրդ դրամ: Բացի այդ, Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, Արցախի կենսաթոշակառուն երի եւ նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, առողջապահական ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2020 և 2021 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է 18 մլրդ դրամից ավելի բյուջետային վարկ:

Արցախում հաշվառված յուրաքանչյուր քաղաքացու (այդ թվում՝ երեխաների), ինչպես նաեւ Արցախում չհաշվառված, սակայն փաստացի բնակվող անձանց տրամադրվել է 68 000 դրամի միանվագ օգնություն: Հայաստանում անշարժ գույք չունենալու դեպքում հավելյալ վճարվել է 15 000 դրամ յուրաքանչյուրին։ Մինչ օրս աջակցություն է ստացել 100 000-ից ավելի քաղաքացի, ընդհանուր վճարվել է 7,3 մլրդ դրամից ավելի գումար:

Կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ին ընդունված որոշման համաձայն՝ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց 68 000 դրամ աջակցություն է տրամադրվել նաև 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին: Յուրաքանչյուր ամիս աջակցություն է ստացել 105 000 մարդ, ընդհանուր վճարվել է շուրջ 30 մլրդ դրամ: Աջակցության այս միջոցառումը հիմա լրամշակվում է:

Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետեւանքով կորցրած քաղաքացիներին տրամադրվել է միանվագ օգնություն՝ 250 000 դրամի չափով։ Ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր անձի է տրվել այդ օգնությունը, ոչ թե ընտանիքի, այսինքն՝ ընտանիքի անդամների թվից կախված: Մինչ օրս աջակցություն է ստացել 5000-ից ավելի քաղաքացի, ընդհանուր վճարվել է 1,3 մլրդ դրամ: Հիմա այս միջոցառումը նույնպես լրամշակվում է, որպեսզի համապատասխանեցվի Կառավարության քննարկվող ծրագրի դրույթներին:

Ռազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողները, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքներում հաշվառված, սակայն բնակելի անշարժ գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետեւանքով կորցրած քաղաքացիներին հյուրընկալողները յուրաքանչյուր չափահաս անդամի համար ստացել են 6-ամսյա աջակցություն՝ Հայաստանում հյուրընկալելու դեպքում 30 000 դրամ, իսկ Արցախում՝ 45 000 դրամ:

Ուզում եմ ընդգծել նաեւ, որ Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում անշարժ գույքը կորցրած քաղաքացիները, կրկին յուրաքանչյուրը, ստացել են 300 հազար դրամ աջակցություն: Պիտի ընդգծեմ նաեւ, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության՝ պատերազմին մասնակցած քաղաքացիների հետ, օգտվել են նաեւ 2020 թվականի աշնանային կիսամյակի ուսման վարձի ամբողջությամբ փոխհատուցման ծրագրից, այսինքն՝ մեկ կիսամյակի վարձն ամբողջությամբ փոխհատուցվել է: Պիտի ընդգծեմ, որ այն շահառուները, որոնք այդ կիսամյակում ուսման վերադառնալու հնարավորություն չեն ունեցել, նրանց այդ արտոնությունը, այդ ծրագիրը պահպանվել է, եւ երբ նրանք վերադարձել են ուսման, այդ աջակցությունն ստացել են:

Իհարկե, դուք նկատեցիք, որ այս աջակցության ծրագրերը հիմնականում սոցիալական աջակցության ծրագրեր են: Մենք՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այսօր Արցախի իշխանությունների հետ աշխատում ենք, եւ մեր նպատակադրումը հետեւյալն է՝ սոցիալական աջակցության ծրագրերը քայլ-քայլ փոխարինել զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախում վերականգնվի տնտեսական ակտիվությունը, գեներացվեն հարկեր, եւ այս առումով նույնպես բնականոն գործունեությունն ապահովվի:

Հարգելի ներկաներ,

Ես ուզում եմ ընդգծել, որ Կառավարության ծրագրի առանցքային, հենասյունային խնդիրներից մեկը Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացում ապահովելն է, եւ մենք պիտի արձանագրենք, որ այն պետական մարտահրավերները, որ ունենք, կարող է սպասարկել, դրանց իրականացումն ապահովել զարգացող եւ հարկունակ տնտեսությունը: Տնտեսական քաղաքականությունը, իհարկե, լինելու է Հայաստանի Հանրապետության կառավարության համակ ուշադրության ներքո:

Կառավարության ծրագրում մենք արձանագրել ենք, որ մեր տնտեսական քաղաքականության նպատակներն են՝

• տնտեսական հնարավորությունների ընդլայնումը եւ դրանց հավասար հասանելիության ապահովումը

• մարդու ստեղծարար հմտությունների զարգացման եւ իրականացման միջոցով միջին խավի բարեկեցության աճը եւ աղքատության կրճատումը

• արտահանումը խթանող պայմանների ապահովումը եւ միջավայրի ձեւավորումը:

Մինչեւ 2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախներն են՝

• Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան միջին աճի նվազագույն մակարդակ՝ 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս

• Ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 25 տոկոսի,

• Գործազրկության մակարդակը բերել 10 տոկոսից ցածր մակարդակի:

Ընդհանրապես ուզում եմ ասել, որ մենք բոլորս ամեն օր առնչվում ենք տնտեսական բազմաթիվ պրոբլեմների, մեր սոցիալ-տնտեսական կյանքում առկա բազմաթիվ բարդությունների, եւ մենք պիտի կարողանանք հասկանալ նաեւ մեր տնտեսության ֆունդամենտալ, հիմնարար պրոբլեմները: Մեր կարծիքով, իմ կարծիքով՝ այդ հիմնարար պրոբլեմներից մեկն արտադրողականության մակարդակն է Հայաստանի Հանրապետությունում:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի փոխնախագահներ,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Սիրելի ժողովուրդ,

Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրի սոցիալ-տնտեսական հատվածի ներկայացումը մեկնարկելուց առաջ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ Կառավարության ծրագրում մենք տնտեսական զարգացումը եւ սոցիալական կայունությունը համարել ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության կարեւոր գործոն: Ըստ այդմ՝ զարգացող եւ հարկունակ տնտեսությունը պիտի գոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ապահովելու համար: Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերակա? ?, արտադրողական, ինչպես նաեւ բնապահպանական միջազգային չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված միրցունակ եւ ներառական տնտեսությունը: Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական եւ հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության ապահովման համար ունեն առանցքային նշանակություն:

Հարգելի գործընկերներ,

Նախորդ նիստի վերջում խոսելով մեր տնտեսությունում առկա համակարգային պրոբլեմների մասին՝ ես հիշատակեցի արտադրողականությունը, եւ իմ համոզմունքն այն է, որ մենք տնտեսական զարգացման մասին խոսելիս անպայման պիտի արտադրողականությանն անդրադարձ կատարենք:

Արտադրողականությունը մի բանաձեւ է, որով հաշվարկվում է, թե մեկ հոգին մեկ ժամ աշխատանքի ընթացքում ինչքան արժեք է ստեղծում դրամական համարժեքով: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրողականությունը կազմում է 6.8 դոլար, այսինքն՝ ՀՆԱ-ն բաժանվում է աշխատանքի, և ստացվում է այս ցուցանիշը: Սա նշանակում է, որ միջինացված մեկ աշխատողը մեկ ժամվա աշխատանքի ընթացքում ստեղծում է 6.8 դոլարի ՀՆԱ:

Շա՞տ է արդյոք այս ցուցանիշը, թե՞ քիչ: Սա շատ վատ ցուցանիշ է, որովհետեւ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում այդ նույն ցուցանիշը կազմում է 11.7 դոլար, Եվրամիության միջին ցուցանիշը 42.7 դոլարն է: Եվրամիության երկրներ կան, որտեղ արտադրողականության ցուցանիշն ավելի է 100 դոլարից: Կարծում եմ, որ այս ցուցանիշն ի ցույց է դնում տնտեսության ոլորտում մեր ունեցած ամենակարեւոր բազային խնդիրներից մեկը:

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, մեր ՀՆԱ-ում գյուղատնտեսությունը բավական մեծ կշիռ ունի, իրավիճակն ավելի կխտանա, եթե արձանագրենք, որ գյուղատնտեսության ոլորտում, օրինակ, աշխատանքի արտադրողականությունը շատ ավելի ցածր է՝ 3 դոլար/ժամ: Այս բանաձեւը ցույց է տալիս այն բովանդակությունը, որի հետ, կարծում եմ, հանրության, ժողովրդի հետ շփվող կամ ժողովրդի միջից դուրս եկած պատգամավորները եւ պաշտոնյաները հաճախ են առնչվում: Նրանք առնչվում են հետեւյալի հետ. մենք բազմիցս ենք խոսում մեր գյուղացիների եւ քաղաքացիների հետ, որոնք ասում են՝ առավոտից եր եկո աշխատում ենք, բայց մեր աշխատանքի արդյունքը չենք տեսնում: Եթե փորձենք այս նախադասությունը վերաձեւակերպել բանաձեւի, դա աշխատանքի արտադրողականությունն է: Ինչո՞ւ մենք առավոտից երեկո չարչարվում ենք, բայց բարեկեցություն դրա արդյունքում չի ստեղծվում: Որովհետեւ մեր աշխատանքի արտադրողականությունը չափազանց ցածր է, եւ Կառավարության համար ռազմավարական ուղղություն է՝ նպաստել Հայաստանում աշխատանքի արտադրողականության մեծացմանը:

Այդ առումով բոլոր ոլորտներն են կարեւոր, բայց կուզենայի նախ խոսել գյուղատնտեսության ոլորտի մասին: Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար մենք պիտի շատ լուրջ բարեփոխումներ իրականացնենք: Այնպիսի բարեփոխումներ, որոնց իրականացումը լրջագույն քաղաքական կամք է պահանջում, որոնք պոպուլյար լինել չեն կարող, եւ մենք այս ուղղությամբ անպայման պիտի գնանք: Դրանցից մեկը, օրինակ, հողային ոլորտի բարեփոխումներն են, հողային ռեֆորմը, որի կարեւոր նպատակներից եւ թիրախներից մեկը հենց պիտի համարվի աշխատանքի արտադրողականությունը:

Այսօր մենք գյուղատնտեսության ոլորտում ի՞նչ իրավիճակ ունենք: Ունենք իրավիճակ, երբ միավոր հողի վրա կամ միավոր հողը, վարելահողը մշակելու համար շատ ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավված, և շատ ավելի քիչ արդյունք է գեներացվում, քան աշխարհում ընդունված է: Սրա ամենակարեւոր պատճառներից մեկը մեր սեփականաշնորհված հողակտորների կտրվածությունն է, որոնք իրենց չափերով արդեն չեն կարող ներդրումային գրավչություն եւ աշխատանքի արդյունավետություն ապահովել:

Կառավարությունն արդեն բավական երկար ժամանակ քննարկում է հողային ոլորտում փոփոխություններ իրականացնելու, հողերի խոշորացման ծրագիր իրականացնելու հարցը: Որոշակի լուծումներ նախանշվում են, բայց դրանք հեշտ լուծումներ չեն: Հույս ունեմ, որ մենք կցուցաբերենք քաղաքական կամք՝ այդ փոփոխություններն անելու, որովհետեւ պետք է հասկանանք՝ ընդհանրապես գյուղատնտեսության այն որակը այն ձեւով, որ ունենք, զուրկ է հեռանկարից:
Ընդ որում, մեր գյուղատնտեսության ֆունդամենտալ պրոբլեմը հետեւյալն է՝ բերքը շատ է, դա մեր գյուղացիների համար պրոբլեմ է, որովհետեւ գներն անկում են այնքան, որ, ի վերջո, գյուղացին չի կարողանում շահույթ ստանալ: Բերքը քիչ է, դա կրկին գյուղացիների համար պրոբլեմ է, որովհետեւ դա նշանակում է, որ բազմաթիվ գյուղացիներ ընդհանրապես որեւէ եկամուտ չեն ստանում:

Այս առումով, կարծում ենք, որ ընդհանրապես ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ապագան ինտենսիվ գյուղատնտեսությունն է, որտեղ ամեն ինչ պլանավորված է: Ընդ որում՝ պլանավորվում են ե՛ւ բերքի որակը, ե՛ւ բերքի քանակը: Եվ ինտենսիվ գյուղատնտեսությունը գյուղատնտեսության ոլորտում Կառավարության առաջնահերթություններից է լինելու: Մեր ծրագրում եւ նախընտրական ծրագրում արձանագրել ենք, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիները պիտի ավելացնենք առնվազն 1000 հա-ով:

Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Այսինքն, բնականաբար՝ Կառավարությունն այգիներ չի հիմնադրելու: Կառավարությունն իր զարգացման ծրագրերի գործիքակազմով խթանելու է ինտենսիվ այգիների հիմնումը: Դուք գիտեք, որ մենք 2019 թվականից ունենք գյուղատնտեսության զարգացման 11 ծրագիր, որոնց նպատակը հենց աշխատանքի արտադրողականության ավելացումն է՝ ինտենսիվ այգիների հիմնում, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգային ձեռքբերման աջակցություն: Այսինքն՝ մենք տարբեր գործիքներով խթանում ենք ֆերմերներին, գյուղացիներին, ոլորտում ներդրողներին, որպեսզ ի նրանք ավելի արդյունավետ դարձնեն իրենց աշխատանքը:

Այս առումով կարեւոր եմ համարում նաեւ գյուղատնտեսության ոլորտի ապահովագրումը: Կառավարության ծրագրում մենք մատնանշել ենք, որ առաջիկա 5 տարում պիտի ներդնենք գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը, պիտի շարունակենք սուբսիդավորել ապահովագրավճարների 50-60 տոկոսը, ընդլայնել ապահովագրվող ռիսկերի ցանկը, աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը, ստեղծել նախադրյալներ կենդանիների ապահովագրության ներդրման համար: Մեր հիմնական նպատակը, որ կրկին կապ ունի աշխատանքի արտադրողականության ? ?ետ, ռիսկերը գյուղատնտեսության ոլորտում հնարավորինս կառավարելն է:

Մենք շարունակելու ենք սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ, 5 տարի ժամկետով ամբողջությամբ փոխհատուցելու ենք ոռոգման ջրի վարձավճարը մինչեւ 3 հա հողատարածքներում կաթիլային եւ անձրեւացման ոռոգման արդի համակարգերի ներդրման դեպքում՝ Կառավարության սահմանած կանոնների համաձայն:

Ընդհանրապես նաեւ այս տարի մենք ոռոգման ոլորտում նկատելի եւ տեսանելի պրոբլեմներ ունեցանք: Իհարկե, օպերատիվ կառավարման, ձեռքի կառավարման ռեժիմով Կառավարության ներկայացուցիչները, որքանով հաջողվում է, փորձում են այդ խնդիրները լուծել: Բայց ես այսօր ցանկանում եմ այս ամբիոնից անել մի շատ կարեւոր եւ ակնհայտ արձանագրում՝ ոռոգման այն համակարգը, այն մշակույթը, որը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում այսօր, 19-րդ դարի մշակույթ է: Դա չի կարող գյուղատնտեսության ոլորտում ապահովել զարգացում, չի կարող ապահովել աշխատանքի արտադրողականութո? ?ն:

Բայց մենք, հասկանալով նաեւ, որ Կառավարությունը շատ էական դերակատարում ունի, եթե ոչ առանցքային, այդ մշակույթը փոխելու հարցում, առաջարկում ենք հետեւյալը. իմիջիայլոց, ուշադրություն դարձրեք, այդ թվում՝ Կառավարության առաջարկած զարգացման ծրագրերի իրականացման միջոցով մենք ֆինանսավորում ենք կաթիլային ոռոգման համակարգեր տեղադրելը: Եւ այն տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, մենք առաջիկա 5 տարվա ընթացքում ընդհանրապես 100 տոկոսով կփոխհատուցենք նրանց ջրի վարձավճարը:

Ընդ որում, կրկին ցանկանում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա. թվում է, թե Կառավարությունն ավելի շատ սուբսիդավորելու է, ծախս է անելու, իրականում մենք այստեղ պետական միջոցների խնայողություն ենք իրականացնելու, եթե այս ծրագիրը հաջող իրականացվի: Ինչո՞ւ: Որովհետեւ կաթիլային ոռոգման միջոցով նույն հողատարածքի համար անգամներով ավելի քիչ ջուր է օգտագործվելու, եւ Կառավարությունը, որն այսօր էլ սուբսիդավորում է ոռոգման ջուրը, արդյունքում ավելի քիչ է վճարելու, քան վճարում է մինչեւ հիմա: Պարզապես նոր համակարգի դեպքում մատակարարվող ջուրը ռեալ հասնելու է գյուղացուն, նպատակին եւ արդյունք է ապահովելու, իսկ այսօր մենք վճարում ենք եւ ոչինչ չենք ստանում: Այստեղ Կառավարության աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու թեման նույնպես շատ կարեւոր է եւ առանցքային:

Ընդհանրապես, կրկին եմ ասում, մենք գյուղատնտեսության եւ ջրի կառավարման ոլորտում շատ խորքային եւ ֆունդամենտալ պրոբլեմներ ունենք: Ըստ էության, մեր համակարգը, որ այսօր ունենք, ջուրը վատնող համակարգ է: Ընդհանրապես պետք է նայենք, որ առաջիկա տարիներին եւ ռազմավարական հեռանկարում ինչպես ամբողջ մարդկությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պիտի ուշադրություն դարձնեն ջրի խնայողության ռեժիմին: Սա չի նշանակում՝ օգտագործել կենսական կարիքի համար պահանջվածից քիչ ջրային ռեսուրս: Ոչ, դա չի նշանակում: Սա նշանակում է՝ թույլ չտալ ջր? ?յին ռեսուրսների վատնում: Օրինակ, Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ աղբյուրներ, սկսած ցայտաղբյուրներից և այլն, որոնք հոսում են ուղղակի: Ոչ ոք չի օգտվում այդ ջրից: Չգիտեմ՝ քանի մարդ է մեկ ժամվա ընթացքում մոտենում և օգտվում, բայց այդ ջուրը 24 ժամ հոսում է: Թվում է, թե ինչ է՝ Կառավարության մակարդակով մեկ ցայտաղբյուրի մասին պետք է խոսե՞նք, բայց եկեք հաշվենք, թե Հայաստանի Հանրապետությունում քանի ցայտաղբյուր կա, որոնք 24 ժամ առանց փականների գործում են, հոսում են, եւ կտեսնենք ջրի ահռելի ծավալի կորուստներ:

Պիտի ասեմ, որ մեր ոռոգման համակարգի ամենամեծ եւ ֆունդամենտալ խնդիրներից մեկը ոռոգման եւ ընդհանրապես ջրային համակարգում կորուստն է: Մենք ընդհանրապես մոտ 60 տոկոսի ջրի կորուստ ունենք, այսինքն՝ ջուրը մտցնում ենք համակարգ, այդ համակարգի 100 լիտրից 60 լիտրը կորում է, եւ որեւէ մեկը չգիտի, թե ուր է գնում այդ ջուրը: Այսինքն՝ վատնվում է:

Գյուղատնտեսության ոլորտում, շատ դեպքերում այս խնդիրն ավելի է խորանում եւ լրջանում, որովհետեւ Հայաստանի Հարապետությունում գոյություն ունեն, այսպես ասած, գերնորմատիվային հողեր: Մենք գիտենք, որ այդ գերնորմատիվային հողերը գոյություն ունեն, բայց դրանք մինչ օրս պատշաճ ձեւով հասցեագրված եւ քարտեզագրված չեն: Ո՞րն է գերնոմատիվային հողերի խնդիրը՝ դրանց խոնավությունն ապահովելու համար ոռոգման ջրի ավելի մեծ, երբեմն կրկնակի, եռակի անգամ ավելի ջուր է օգտագործվում, որպեսզի անհրաժեշտ խոնավությունն ապահովվի:

Մենք ունենք ուրիշ խնդիր՝ Հայաստանում ոռոգման ջրի հաշվառումն իրականացվում է ոչ թե կոնկրետ ջրաչափական սարքերով, այլ գործնականում եւ հիմնականում աչքաչափով: Մենք ասում ենք՝ օրինակ, այսինչ մշակաբույսի շատ դեպքերում մեկ հեկտարի ոռոգման համար անհրաժեշտ է այսքան ջուր, հաշվառվում է այդքան ոռոգման ջուր, եւ մենք հենց այդպես էլ վարվում ենք: Բայց, տեսեք, այսօր Հայաստանում կան գերնորմատիվային հողեր, որտեղ մշակվում են էժան կուլտուրաներ՝ օրինակ, լոլիկ: Կառավարությունը եւ ջրային համակարգն ունեն պարտավորություն՝ այդ լոլիկի համար հասցնելու ոռոգման ? ?ուր այն գերնորմատիվային հողերում, որտեղ այդ լոլիկն աճեցնելու համար եռակի, քառակի անգամ ավելի ոռոգման ջուր է պետք, քան, ասենք, նորմատիվային հողերում: Գիտեք, որ Կառավարությունը ոռոգման ջրի գնի առնվազն կեսը սուբսիդավորում է, եւ ունենում ենք իրավիճակներ, երբ կոնկրետ գյուղացիական տնտեսություններին 1 մլն դրամի սուբսիդավորում ենք տալիս, որի արդյունքում այդ գյուղացիական տնտեսությունն այդ հողի վրա աճեցնում է, օրինակ, 300 000 դրամի լոլիկ: Այսինքն՝ այդ լոլիկի աճեցման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը, նաև գյուղացին կրում է առնվազն 700 000 դրամի վնաս: Եվ եթե շատ կոպիտ ձևակերպենք, պետությանն ավելի ձեռնտու կլինի այդ գյուղացուն տալ 300 000 կամ 500 000 դրամ և ասել՝ պետք չէ այդտեղ լոլիկ աճեցնել, քան ինքն այդտեղ լոլիկ աճեցնի, և իմ նշած մեխանիզմով մենք խնդիր ունենանք:

Բայց, իհարկե, իմ ասածը չէ լուծումը: Լուծումն ուրիշ տեղ է: Լուծումն այնտեղ է, որ մենք գյուղացուն աջակցենք՝ ինքն այդ նույն հողի վրա աճեցնի բարձր գնային սեգմենտում գտնվող գյուղատնտեսական մշակաբույս: Եւ երկրորդը՝ օգնենք, որպեսզի կաթիլային ոռոգման համակարգով լուծի նաեւ ջրի խնայողության հարցը: Մենք ասում ենք, որ այս պարագայում, իհարկե, Հայաստանի Հանրապետության այդպես վարվող քաղաքացիների ջրի վարձը 5 տարի կփոխհատուցենք ամբողջությամբ, այսինքն՝ ոռոգման ջուրը ձրի կլինի:

Մենք այս մասին Կառավարության ծրագրում գրել ենք, արձանագրելով՝ նպատակային սուբսիդավորման գործիքակազմով խթանել բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը, օրգանական գյուղատնտեսությունը եւ գյուղատնտեսական ձեռնարկություններում տվյալների վերլուծության արդիական համակարգերի կիրառումը: Սա իմ ասած նախադասությամբ ձեւակերպած խնդիրը լուծելու մեթոդն է, եւ 2018 թվականից շարունակաբար դա մեր գիծն է, որ, այնուամենայնիվ, մենք պետք է աշխատանքը եւ չարչարանքը կարողանանք հոմանիշային ռեժիմից դուրս բերել, որովհետեւ աշխատանքը ստեղծարար գործընթաց է, չարչարանքը մի փոքր այլ ոլորտի եւ ժանրի խնդիր է: Մենք այս առումով նաեւ կարեւոր ենք համարում շարունակել մինչեւ 70 տոկոսվ սուբսիդավորել բարձրորակ գարնանացանի եւ աշնանացանի սերմերի ձեռքբերումը՝ Կառավարության սահմանած կանոնների համաձայն:

Իհարկե, կորոնավիրուսն առիթ եղավ, բայց մենք ի՞նչ արեցինք. ուսումնասիրման արդյունքում արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում մեր գյուղացիները, օրինակ, նաեւ ցորենի եւ հացահատիկի ցանքատարածությունների համար գնում են ոչ այնքան որակյալ սերմեր: Որովհետեւ, բնականաբար, որակյալ սերմերը մի փոքր ավելի թանկ են: Մենք Կառավարության ծրագիր ընդունեցինք, որի իմաստը հետեւյալն էր՝ ասացինք, սիրելի գյուղացի, եթե դուք, այսպես թե այնպես, 70 կամ 100 դրամ ծախսում եք սերմ ձեռք բերելու համար, եւ այդ սերմը որակով չի համապատասխանում մեր ունեցած ցանկություններին, մենք ձեզ հավելյալ տալիս ենք 30 դրամ, որպեսզի դուք 130 դրամով գնեք որակյալ, լիցենզավորված, արտոնագրված, որակը ստուգված սերմեր: Այս ծրագիրը մենք անպայման շարունակելու ենք:

Բայց, միեւնույն է, ուզում եմ՝ արձանագրենք, որ մինչեւ մեր երկրում ջրերի խնայողական եւ արդյունավետ կառավարման խնդիրը չլուծենք, այս սուբսիդավորման ծրագիրն օգուտ չի տա: Որովհետեւ ես մեկ շաբաթ առաջ գտնվում էի Շիրակի մարզում, եւ մարզպետն ինձ ներկայացնում էր, որ տեղումների սակավ լինելու պատճառով հացահատիկի դաշտերը համատարած, եթե չեն չորացել, համենայնդեպս, բերքատվությունը շոշափելիորեն՝ 50, երբեմն 70 տոկոսով կրճատվել է: Գիտեք, որ մեր երկրում հիմնականում հացահատիկի դաշտերը ոռոգելու կուլտուրա չի եղել: Նկատի ունեմ, որ երաշտի համար կապ չի ունեցել՝ սերմը 100, թե 130 դրամանոց է: Եթե մենք անձրեւացման համակարգերի միջոցով նաեւ հացահատիկի ոռոգման կուլտուրան չներդնենք, այս խնդիրը շարունակաբար ունենալու ենք:

Բայց, իհարկե, հացահատիկի եւ ընդհանրապես ոռոգվող հողատարածքների թիվը կարող ենք շատացնել միայն այն դեպքում, եթե ճիշտ կառավարենք մեր ջրային ռեսուրսները: Դրա համար կա 2 գործիք. առաջինը՝ կաթիլային ոռոգում, այսինքն՝ պետք է արդեն իսկ ոռոգվող հատվածներով քիչ ջուր օգտագործվի: Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ քիչ ջուր օգտագործել չի նշանակում մշակաբույսի համար անհրաժեշտ քանակով ոռոգում չիրականացնել: Ոչ: Ընդհակառակը՝ նշանակում է օգտագործել միայն այն ջուրը, որն անհրաժեշտ է բույսի ոռոգման համար: Որովհետև ոռոգման մեր այս կուլտուրայով մենք ոռոգում ենք 10-20 անգամ ավելի տարածք, որը բույսին պետք չէ: Սա նշանակում է՝ առաջինը ճիշտ կառավարել եւ ընդլայնել կաթիլային ոռոգման եւ անձրեւացման համակարգերով ոռոգվող ցանքատարածությունները:

Կառավարության խնդիրը լինելու է գյուղատնտեսության ոլորտում աջակցել բացառապես զարգացման ծրագրերին: Այս ամբիոնում եւ այս դահլիճում մեր Կառավարությանը բազմիցս հարցադրել են, թե, օրինակ, դիզվառելիքի բաժանելու ծրագիրն ինչո՞ւ չեղյալ համարեցիք: Մենք համոզված ենք, որ ճիշտ ենք արել: Որովհետեւ գյուղացու կյանքում այդ դիզվառելիքի այրման արդյունքում բան չի փոխվում:

Մենք ուզում ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք գյուղացու կյանքում բան են փոխում եւ նվազեցնում գյուղացու, քաղաքացու կախվածությունը Կառավարությունից: Սա միայն գյուղատնտեսական հարց չէ: Սա նաեւ քաղաքական հարց է: Սա ժողովրդավարության հարց է: Ես չգիտեմ, ցավոք, չեմ կարող ասել՝ գյուղատնտեսության ոլորտում մեր առաջադրած խնդիրների լուծմանը հասել ենք, բայց քաղաքացու ազատության ոլորտում մեր խնդրի լուծմանը հասել ենք, որովհետև նաեւ ընտրությունները ցույց տվեցին, որ այսօր գյուղացուն դիզվառելիքով, 5000 դրամով, 20 000 դրամով հնարավոր չէ կաշկանդել: Եվ գյուղացին, առաջին հերթին, որպես քաղաքացի, ազատագրված է:

Մեր հաջորդ խնդիրն է՝ աջակցել նրան բոլոր հնարավոր միջոցներով, մեծացնել իր աշխատանքի արտադրողականությունն այնպես, որ իքս պահին նա այլեւս Կառավարության, պաշտոնյայի ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենա: Սրա համար մենք, այո՛, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում պիտի կայացնենք ինստիտուտներ: Այդպիսի ինստիտուտներից են ապահովագրությունը, ոռոգման կաթիլային համակարգը, գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնիկայի ներգրավումը: Այս բոլորի համախումբը կոչվում է ինտենսիվ գյուղատնտեսություն: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում ինտենսի վ գյուղատնտեսությունը պետք է կայանա որպես ինստիտուտ, և դա ունի տնտեսական եւ քաղաքական կարևոր ենթատեքստ: Մեր մեծագույն խնդիրը հետեւյալն է՝ որ գյուղացին իր աշխատանքի արդյունքը՝ իր ընտանիքի եւ իր հայրենիքի բարեկեցության տեսքով կարողանա տեսնել եւ վայելել:

Աշխատանքի արտադրողականության բարձրացման եւ մեր սոցիալական կայունության ապահովման հաջորդ կարևոր գործիքներից է բարձր որակավորման աշխատատեղերի թվերի ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում:

Կառավարությունը խնդիր է դրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականն ունենալ շուրջ 35 000 աշխատատեղ, ինչը նշանակում է, որ մինչև 2026 թվականը մենք պետք է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ստեղծենք 16 000 աշխատատեղ: Ընդ որում, կրկին ասում եմ՝ այստեղ շատ կարեւոր է արձանագրել, որ Կառավարությունը ոչ թե ինքն աշխատատեղ բացողն է, այլ Կառավարությունը քաղաքականությունների և ռազմավարությունների միջոցով պետք է խթանի այդ աշխատատեղերի բացումը:

Պիտի արձանագրենք նաեւ, որ մեր հաջորդ կարեւոր գործիքն աշխատանքի արտադրողականությունը մեծացնելու, մշակվող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ շարունակաբար ավելացնելն է: Օրինակ, վերջին 3 տարվա արդյունքներով՝ 2020 թվականին մշակվող արդյունաբերությունը ՀՆԱ մեջ ունեցել է 12 տոկոս ազդեցություն: Սա վերջին 9 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, և մենք այս ուղղությունը պիտի շարունակենք: Աշխատանքի արտադրողականության իմաստով կա նաեւ մի շատ կարևոր ցուցանիշ, որը կոչվում է տնտեսական բարդության ցուցանիշ: Ին չի՞ մասին է տնտեսական բարդության ցուցանիշը. կրկին «լեգենդար» լոլիկին անդրադառնալով՝ երբ մեր տնտեսությունն արտադրում է լոլիկ, դա բարդության մինիմալ կետն է, իսկ երբ մեր տնտեսությունն արտադրում է, օրինակ, շշալցված կետչուպ, դա այդ լոլիկի արտադրության ավելի բարձր աստիճանն է: Իսկ եթե մեր երկրի տնտեսությունն արտադրում է սարքեր, մեքենաներ, նրա բարդության աստիճանն աճում է: Ինչքան երկրի տնտեսության բարդության աստիճանն է աճում, այնքան քաղաքացիների կյանքը եւ բարեկեցությունն ավելի բարձր մակարդակի վրա են դրվում:

Մենք խնդիր ենք դրել միջնաժամկետ հատվածում տնտեսության բարդության ցուցանիշը 0.39-ից հասցնել 0.1 միավորի և ստեղծել հիմքեր 10 տարվա ընթացքում դասվելու բարձր տնտեսական բարդություն ունեցող երկրների շարքին:

Հարգելի գործընկերներ,

Շատ կարեւոր եմ համարում արձանագրել, որ իմ նշած, այդ թվում՝ աշխատանքի արտադրողականության եւ տնտեսության բարդության ապահովման համար առանցքային նշանակություն ունեն այն փոփոխությունները, այն բարեփոխումները, այն ինստիտուտները, որոնք պիտի կայանան եւ զարգանան կրթության ոլորտում: Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մի խնդիր, որը հնարավոր է լուծել միայն կրթական կոմպոնենտով, բայց Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մի խնդիր, որը հնարավոր է լուծել առանց կրթական բաղադրիչի:

Ես նոր խոսում էի Զինված ուժերի, բանակի բարեփոխումների մասին: Բանակի բարեփոխումների կարեւորագույն էլեմենտներից մեկը, ես դրա մասին խոսեցի, Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար ռազմական կրթության որակի բարձրացումն է: Ընդհանրապես չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է առանց կրթության որևէ խնդիր լուծել:

Ես նախընտրական քարոզարշավի ընթացքում առիթ եմ ունեցել մի քանի անգամ ասելու, որ երրորդ հանրապետության պատմության ամենախնդրահարույց երևույթներից մեկը կրթության էլիտարացումն է: Այսօր շատ դեպքերում, երբ դիտարկենք Հայաստանի Հանրապետությունում կադրային բաշխվածության թեման, կտեսնենք, որ Հայաստանի Հանրապետությունում կադրային համալրումները կամ թափուր տեղերին համապատասխանելիությունն ուղիղ կապ ունի շատ որոշակի շրջանակի հետ, համարում եմ Հայաստանի Հանրապետությունում կրթության էլիտարացման ամենակարևոր հետևանքներից մեկը: Մենք Հայաստանի Հանրապետությունում կրթությունը պիտի դարձնենք հանրամատչելի, այսինքն՝ ամենահեռավոր գյուղում ապրող երեխան, ամենաաղքատ ընտանիքի երեխան պիտի կրթական այնպիսի հասանելություն ունենա, ինչ-որ ունի բարեկեցիկ և հարուստ ընտանիքի երեխան:

Ի՞նչպես դա պիտի ապահովենք: Մենք ստանձնել ենք պարտավորություն մինչև 2026 թվականը Հայաստանի Հանրապետությունում կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Ուզում կրկնել՝ կառավարության անդամներն այս բարձր ամբիոնից սա պիտի ընկալեն որպես հանձանարարական. Հայաստանի Հանրապետության այս 300 դպրոցների նորոգումից հետո ոչ մի միավոր օգտագործված գույք պետք է ներս չմտնի: Սկսած գրիչից՝ ավարտված լամպերով, պետք է բոլորը լինեն նոր, որովհետև սա շատ կարևոր է նոր միջավայրի ձևավորման համար: Բայց Հայաստանի Հանրապետությունում կան 1400 այլ դպրոցներ, որոնց հետ կապված մենք նույնպես ունենք շատ կարևոր ռազմավարական ծրագիր: Այդ ծրագիրը հետևյալն է՝ մինչև 2026 թվականը Հանրապետության բոլոր 100 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժիներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը: Հայաստանում այս պահին կան դպրոցներ նաև, որոնք հիմնանորոգման և վերակակառուցման կարիք չեն զգում: Սա չի նշանակում, որ այդ դպրոցները չպետք է լինեն մեր տեսադաշտում: Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները պետք է ունենան ինժիներական և բնագիտական լաբորատորիաներ: Հույս ունեմ, որ հենց այս ծրագիրն այն ուղղություններից մեկն է, որն ակնկալում ենք իրագործել Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող 2.6 միլիարդ եվրոյի շրջանակում:

Բայց ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել շատ կարևոր ևս երկու հանգամանքերի վրա: Չի կարող լինել դպրոց՝ առանց պատշաճ շենքի և շենքային պայմանների, բայց պատշաճ շենքը և շենքային պայմանները դեռևս չեն նշանակում լիարժեք դպրոց, հետևաբար դպրոցը չի կարող լինել առանց պատշաճ գույքի, և առանց պատշաճ լաբորատորիաների: Բայց նույնիսկ պատշաճ գույքը, շենքը, լաբորատորիաները չեն նշանակում լիարժեք դպրոց: Չի կարող լինել դպրոց՝ առանց պատշաճ շենքային պայմաններին համապատասխան պատշաճ գույքային բովանդակության: Կարծում եմ, որ վերջին 3 տարիներին մեր իրականացրած առանքային բարեփոխումներից մեկը կրթության չափորոշիչն է և սա այն դեպքերից է, բառիս բուն իմաստով, հպարտ եմ մեր կառավարությամբ, որ մենք կարողացել ենք քաղաքական կամք ցուցաբերել և ընդունել կրթության նոր չափորոշիչը, որն այս տարի, այս ուսումնական տարվանից արդեն կսկսի փորձարկվել Տավուշի մարզում:

Հաջորդ կոմպոնենտը մասնագետներն են, որովհետև եթե մենք ունենք լավ բովանդակություն, լավ շենք, լավ լաբորատորիաներ, լավ գույք, բայց չունենք պատշաճ մասնագետ, որը կարող է ապահովել երեխայի հաղորդակցությունը կրթական միջավայրի հետ, որևէ բան չի փոխվի: Հետևաբար, կառավարության առանցքային ռազմավարական ծրագրերից մեկն ուսուցչական կադրերի վերապատրաստման և բարձր որակավորում ունեցող ուսուցիչների հետ աշխատանքի առանձահստուկ քաղաքականություն վարելն է: Դուք գիտեք և ուրախ եմ դրա համար, որ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը: Այս ծրա? ?րի իմաստը հետևյալն. այն ուսուցիչները, որոնք համապատասխան սահմանված ձևով հաստատում են իրենց որակավորումները՝ արդեն նոյեմբերից 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան: Բայց ուզում ուշադրություն դարձնել, որ ես խոսում էի կամավոր ատեստավորման մասին, որի հնարավորությունն ուսուցիչների համար կստեղծենք: Բայց եթե ուսուցիչը մի անգամ, երկու անգամ, երեք անգամ չի ուզում օգտվել սեփական աշխատավարձն առնվազն 50 տոկոսով բարձրացնելու հնարավորությունից, սա ի՞նչ կարող է նշանակել: Սա կարող է նշանակել, որ ուսուցիչը վստահ չէ իր մասնագիտական պատրաստությանը: Մենք այս դեպքում ի՞նչ ենք անում: Այս ընթացքում զուգահեռ ուսուցիչների վերապատրաստման շատ ծավալուն ծրագրեր ենք իրականացնում Հայաստանի Հանրապետությունում՝ օգնելով, աջակցելով ուսուցիչներին, որ նրանք համապատասխանեն մեր ունեցած կամ մեր ակնկալած չափանիշներին:

Մենք պետք է հասկանանք, որ այս ճանապարհով պիտի բացառենք, ես ներողություն եմ խնդրում այս բառակապակցությունն օգտագործելու համար, անորակ ուսուցչական կադրերի ներկայությունը Հայաստանի Հանրապետության դպրոցներում, որովհետև կոնկրետ մի տարվա, մի ամսվա, նույնիսկ 5 տարվա ընթացքում այդ խնդիրը չենք տեսնում, բայց ես ուզում եմ իմ համոզմունքն ասել, որ Հայաստանում այսօր առկա խնդիրների մեծ մասը կապ ունի այն խութերի, այն բացերի հետ, որ ունենք կրթական համակարգում, հանրակրթության ոլորտում: Ընդ որում, երբ խոսում եմ ուսուցիչների աշխատավարձի առնվազն 50 տոկո? ? բարձրացման մասին՝ պիտի ասեմ, որ ինչ-որ առումով մենք այս գործընթացի արդյունքում պետք է նույնականացնենք բարձր որակավորում ունեցող ուսուցիչներին, որոնք Հայաստանի Հանրապետությունում շատ են, բայց նաև բարձր որակավորում ունեցող ուսուցիչներին պիտի ներգրավենք ոչ միայն առանձին վերցրած մի դպրոցում կրթության ապահովման, այլև ամբողջ հանրապետությունում կրթության մատակարարման ապահովման գործին: Սրա համար պիտի իհարկե մեխանիզմներ մշակենք և բարձր որակավորում ունեցող ուսուցչական կազմը որպես առաջնորդություն իր հետևից պետք է տանի նաև մյուս ուսուցիչներին:

Խոսելով կրթության շարունակականության խնդրի մասին, պետք է արձանագրել նաև հետևյալը. մենք կրություն ասելով չպիտի հասկանանք միայն դպրոցը, կրությունը սկսում է նախակրթարաններից, մանկապարտեզներից: Մեր ծրագրի կարևորագույն կետերից մեկը հետևյալն է. առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է հանրապետությունում կառուցենք, հիմնանորոգենք, նորոգենք առնվազն 500 մանկապարտեզ՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Խնդրում եմ՝ եկեք պայմանավորենք, երբ մենք ասում ենք մանկապարտեզ պետք է նորոգվի, սա նշանակում է նորոգումի ց հետո երեխան այդ տարածքում օգտագործած միավոր գույք պետք է չտեսնի: Այսինքն՝ նախկին գույքը, որ մեր ձեռքի տակ է, դրա լուծումն էլ կա՝ աճուրդով հանվում է վաճառքի, ում հետաքրքիր է այդ գույքը՝ թող ձեռք բերի:

Մենք պետք է նպատակադրվենք մինչև 2020 թվականը նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 85 տոկոսի: Այս նախագիծն ունի քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական նշանակություն: Այստեղ էլ մենք նույն պրոցեսը պետք է ամբողջությամբ իրականացնենք: Առաջինը՝ ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծում: Կրկին ուզում եմ հպարտությամբ նշել, որ դժվարությամբ, բայց, այո, մենք այդ բարեփոխումը տարել ենք, որովհետև գիտեք, որ մանկապարտեզները մեր երկրում պիտի ֆինանսավորվեր Տեղական ինքակառավարման մարմինների կողմից: Մենք այսօ? ? էլ մանկապարտեզների շինարարության ծրագիր ենք իրականացնում մի պայմանով, որ կառուցելուց հետո Տեղական ինքնակառավարման մարմիները պետք է ապահովեն դրանց սպասարկումը՝ աշխատողների աշխատավարձ, հոսանք և այլն: Այստեղ է, որ մենք բախվում ենք այն խնդրին, որ լավ շենքը դեռևս չի նշանակում լավ մանկապարտեզ:

Հայաստանի Հանրապետությունում ունենք նույնիսկ անսպասելի խնդիրներ: Օրինակ՝ բարերարը լավ նպատակներով որևէ գյուղական կամ քաղաքային բնակավայրում ստեղծել է, զրոյից կառուցել է մանկապարտեզ, հագեցրել է այն գույքով, բայց այսօր հանրապետությունում տասնյակից ավելի այդպիսի մանկապարտեզներ կան, որոնց դուռը կողպած է, փակած է, որովհետև շենքը կառուցել են, գույքով հագեցրել, բացումն արվել է, լուսաբանվել է, մի ամիս աշխատել է, որից հետո հարց է ծագել՝ հոսանքի փողն ո՞վ է տալու, աշխատողի աշխատավարձն ո՞վ է տալու, գույքի սպասարկումն ո՞վ է իրականացնելու և այլն: Եվ այս հարցերի պատասխաները չեն գտնվել:

Հիմա մենք այդ մեխանիզմը հստակ ասում ենք՝ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ապահովեն մանկապարտեզների հետագա աշխատանքը: Շատ կարևոր է, որ այս պայմանն ապահովելու համար 2 շատ լուրջ ուղղությամբ որոշումներ ենք կայացնում: Առաջինը՝ համայքների խոշորոցման գործընթացն է, ինչից ենթադրվում է, որ համայքները կունենան ավելի մեծ բյուջեներ և հնարավորություններ: Երկրորդը՝ գույքահարկի համակարգի ցավոտ բարեփոխումները: Գիտեք, որ գույքահարկն առաջինը վճարվում է Տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներին և նոր համակարգն էականորեն ավելացնելու է ՏԻՄ-երի բյուջեները: Մենք նրանց ասում ենք հետևյալը. հարգելիներս, այս գումարն առաջին հերթին պետք է ծախսվի կրթության ոլորտում՝ մանկապարտեզներ ֆինանսավորելու համար:

Այստեղ էլ ներդնելու ենք ուսուցիչ-դաստիարակների աշխատանքային առաջխաղացման, շարունակական մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ: Այսօր հայտարարում ենք և ես կարևոր եմ համարում այս բարձր ամբիոնից դա ասելը՝ մանկապարտեզի ուսուցիչ-դաստիարակի աշխատանքը, կներեք, այլ աշխատանք չգտնող մարդուն աշխատանքի տեղավորելու տեղ չէ: Դա ռազմավարական աշխատանք է, որի արդյունքները կամ հետևանքները մենք տեսնում ենք տասնյակ տարիներ հետո: Հետևաբար, մենք ապահովելու ենք առաջինը՝ ենթակառուցվածք երեխաների համար, երկրորդը՝ մասնագետներ ? ? երրորդը՝ հուսալի ֆինանսավորման մեխանիզմներ: Սա մեր կարևորագույն նախագծերից մեկն է:

Շարունակելով կրթության թեման՝ ուզում եմ արձանագրել, որ մեր հաջորդ կարևորագույն ուղղություններից է բարձրագույն կրթության ոլորտի զարգացումը, որը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին: Առանցքային են լինելու ներառական, ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը, բարձրագույն կրթության արդյունավետության բարձրացումը, իսկ որ մենք բարձրագույն կրթության ոլորոտում ունենք արդյունավետության բարձրացման խնդիր, ակնհայտ է:

Օրինակ, ուրախությամբ պիտի նշեմ, որ բարձրագույն կրթական համակարգում էականորեն ավելացել է ուսանողների հետաքրքրությունը ամենակարևոր և դինամիկ զարգացող ոլորտի՝ տեղեկատվական տեղնոլոգիաների նկատմամբ: Բայց ունենք մի խնդիր, որը հետևյալն է. այդ ֆակուլտետներն ավարտած ուսանողները, որոնք ունեն պետական նմուշի դիպլոմ, դեպքերի 70 և ավելի տոկոսներով գործնականում աշխատանքի չեն կարողանում ընդունվել՝ մինչև այդ ընկերություններում 6 ամիս ժամկետով ուսուցման և ուսումնառության կուրս չեն անցում: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ մեր ԲՈՒՀ-ական համակարգը, ցավոք, մի շարք դեպքերում չի կարողանում ապահովել շրջանավարտի պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը: Դիպլոմը դառնում է ընդամենը ֆորմալություն:

Բարձրագույն կրթության ոլորտում առաջիններից մեկն այս խնդիրը պետք է լուծենք: Եվ հանրակրթության, և նախակրթության, և բարձրագույն կրթության ոլորտում ունենք որակի խնդիր և մեր ընկալումն է՝ որակն ապահովելու կարևորագույն պայմաններից մեկը բարձրագույն կրթության համակարգի ապաքաղաքականացումն է: Ապաքաղաքականացում չի նշանակում կապ չունենալ կառավարության կամ կառավարման համակարգի հետ: Ապաքաղաքականացում նշանակում է չզբաղվել քաղաքականությամբ: Ընդհանրապես կրթական համակարգում տեղի ունեցած նեգատիվ շատ խնդիրներ կապված են հենց կրթական համակարգի քաղաքականացման հետ՝ սկսած մանկապարտեզներից, շարունակած դպրոցներով, բարձրագույն կրթության համակարգով: Եվ մենք շատ կարևոր, նաև ռազմավարական ծրագրեր ունենք այստեղ:

Գիտեք, մի քանի անգամ խոսել եմ նաև ակադեմիական քաղաք ստեղծելու մասին, ցավոք, այս պահին չեմ կարող ասել նախագիծ, կարող եմ ասել նպատակադրում, մտադրություն: Հիշում եմ, երբ առաջին անգամ այդ թեմայով խոսեցի, շատ մեծ աղմուկ բարձրացավ: Ուզում եմ բոլորի ուշադրութունը հրավիրել հետևալի վրա, երբ ասում ենք՝ մեր բարձրագույն կրթությունը որակի խնդիր ունի, նկատի ունենք, որ մեր բարձրագույն կրթությունը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Հայաստանի Հանրապետությունում այսօր չկա գեթ մեկ ԲՈՒՀ, որը եթե միջազգային ստանդարտներով լիցենզավորեին, կստանա? ? լիցենզավորում, որովհետև ամենապրիմիտիվ շենքային պայմանների համապատասխանող, միայն շենքային պայմանների բաղադրիչով համապատասխանող ոչ մի ԲՈՒՀ չունենք, ոչ մի ԲՈՒՀ: Եվ սա շատ կարևոր արձանագրում է: Այստեղ էլ նույն խնդիրը կա, ֆիզիկական ենթակառուցվածքը չափազանց կարևոր է, այո, այն արձանագրումով, որ միայն ֆիզիկական ենթակառուցվածքով մենք խնդիրն իհարկե չենք կարողանա լուծել: Բայց առանց ֆիզիկական ենթակառուցվածքի նույնպես չենք կարողանա լուծել և այսօր փորձում ենք ակադեմիական քաղաքի կամ ուսանողական քաղաքի նախագծին միս ու արյուն հաղորդել, փորձում են? ? տեղորոշել այն կոնկրետ վայրերը, որտեղ կկարողանանք իրականացնել և այն օժտել համապատասխան բովանդակությամբ:
Իմ կարծիքոց՝ կրթության ոլորտի բարեփոխումներն ամբողջական չեն կարող լինել կրթական առանձին վերցված հատվածում բարեփոխումների նույնիսկ հաջող իրականացմամբ: Նախակրթությունը, հանրակրթությունը, միջին մասնագիտական կրթությունը չափազանց կարևոր են, որովհետև տեսեք, մենք այսօր ՏՏ ոլորտում ունենք մասնագետների խնդիր, բայց նաև ունենք այդ նույն խնդիրը բազմաթիվ այլ ոլորտներում: Դուք այսօր կարող եք թեկուզ սոցիալական ցանցերում և մամուլում տեսնել գործարարների, որոնք բողոքում են, որ խոհարար դժվարությամբ են գտնում, որոնք բողոքում են, որ զոդող դժվարությ? ?մբ են գտնում, որոնք բողոքում են, որ շատ հաճախ բախվում ենք նաև վարորդական աշխատատեղերը զբաղեցնող հայրենակիցների մասնագիտական որակների հետ կապված խնդիրների և այդպես շարունակ: Այնպես որ, կրության բարեփոխումները մեկ ամբողջություն են, իհարկե տարբեր սեգմենտներով:

Ինչ վերաբերում է գիտության ոլորտին, ըստ էության, ընտրություններից առաջ կարողացել ենք հասցնել մի շարք ռազմավարական որոշումներ կայացնել և առաջիկա տարիներին մեր անելիքը պիտի լինի արդեն իսկ կայացրած որոշումները կյանքի կոչելը: Ի՞նչ նկատի ունեմ. 2021 թվականին գիտական ոլորտի բազային աշխատավարձի ֆոնդը կազմում է շուրջ 4 մլրդ դրամ: Արդեն իսկ կայացրել ենք որոշում, որ 2022 թվականի հունվարից այն կլինի մոտ 7․7 մլրդ, իսկ հաջորդ տարիներին, շարունակաբար աճելով, 2025-ին կդառնա ավելի քան 14․4 մլրդ դրամ: Եթե այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90,400 դրամ է , փոփոխությունից հետո՝ 2025 թվականին, կկազմի 276,000 դրամ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը ներկայիս 141,400 դրամի փոխարեն 2025 թվականին կկազմի 477,200 դրամ։ Իրականացվող փոփոխությունները թույլ կտան գիտնականներին իրենց ջանքերն ամբողջությամբ ուղղել գիտությամբ զբաղվելուն, նոր գիտելիք ստեղծելուն՝ հնարավորինս քիչ մտահոգվելով ապրուստի համար:
Իհարկե, հասկանում եմ, որ այս բացարձակ թվերի հրապարակումը որոշակիորեն հարցեր է առաջացնում, որովհետև այս թվերի գնողունակության հետ կապված որոշակի խնդիր կա: Այսինքն՝ գնողունակությունը տարիների ընթացքում կարող է փոխվել, բայց կառավարության հանձնառությունը կարող ենք ընկալել որպես որոշման ընդուման պահին համեմատելի գնողունակությանը: Տեսանելի խնդիրների առկայության դեպքում նաև ներքին ինդեքսավորման որոշակի մեխանիզմների մասին նույնպես կմտածենք:

2020 թվականին հավելյալ միջոցների ներգրավման շնորհիվ գիտության հաստատված բյուջեն ավելացրել ենք 1 մլրդ 491 մլն դրամով, լրացուցիչ միջոցների մի մասն հատկացվել է արհեստական բանականության և տվյալագիտության, ռոբոտատեխնիկայի հեռանկարային ոլորտներին:

2021 թվականին գիտության ֆինանասավորումն արդեն իսկ ավելացել է, այս անգամ 2 մլրդ 784 մլն դրամով, որը հատկացվել է գիտական թեմատիկ հետազոտությունների իրականացմանը, ենթակառուցվածքների և լաբորատորիաների արդիականացմանը: Սա հնարավորություն է տալու առավել արդյունավետ օգտագործել գիտական ներուժը` միաժամանակ խթանելով երիտասարդների ներգրավումը գիտության ոլորտում:

2020-2021 ուսումնական տարվանից շուրջ 2․5 անգամ ավելացել են ասպիրանտների կրթաթոշակները՝ 20-25,000 դրամից դառնալով 60-65,000 դրամ:

Կարևոր օրենսդրական փոփոխություն ենք իրականացրել, աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենսդրական կարգավորմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձվում է՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Եվ սա շեշտում եմ հետևյալ նկատառումով. առաջին՝ այսօր գործող գիտնականների համար պայմանները բարելավում ենք, իմիջայլոց, եթե վերցնեք վերջին երեք տարիներին Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի միջոցներով գիտական նշանակությամբ գույքի ձեռքբերման ծավալները, կտեսնեք, որ տասնամյակի համեմատությամբ աննախադեպ ծավալի սարքեր և սարքավորումներ են ձեռք բերվել:

Հարգելի գործընկերներ,

Հաջորդ թեման, որին ուզում եմ անդրադառնալ, սոցիալական ապահովության ոլորտն է և արձանագրել, որ կառավարությունը կոնկրետ թիրախներ է մատնանշել այս բնագավառում: Մեր նպատակն է՝ նվազագույն և միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել, համապատասխանաբար, պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ այստեղ էլ որոշակի տարբերություն ունենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում արձանագրված թիրախների հետ, որովհետև նախընտրական ծրագրում կրկին կոնկրետ թիվ էր նշած, բայց հաշվի առնելով այն գնաճային միտումները, որ այսօր ունենք, քննարկումների արդյունքում, այդ թվում՝ խորհրդարանական գործընկերների հետ, հանգեցինք այն եզրակացության, որ կոնկրետ դրամային արտահայտությամբ այդ պարտավորութունը ստանձնելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև կոնկրետ 50, 60 կամ 80 հազար դրամն այսօր արդեն գնողունակության որոշակի կորուստ է ունենում:

Մենք պարտավոր ենք արձանագրել մեր հանձնառությունը՝ նվազագույն և միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել, համապատասխանաբար, պարենային և սպառողական զամբյուղներին: Այնուամենայնիվ նվազագույն աշխատավարձի մեր հանձառությունը ստանձնել ենք 85 000 դրամ: Եվ ստանձնել ենք հանձնառություն՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը: Ընդ որում, վերջին հաշվարկներով Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ աղքատությունը կազմում է 1.4 տոկոս: Պիտի ասեմ, որ ծայրահեղ աղքատությունը վերացնելու առումով ունենք հետևյալ մարտահրավերները՝ զուտ ֆինանսական առումով ծայրահե? ? աղքատությունն, այսպես ասած, շատ դարակազմիկ խնդիր չէ: Խնդիրն այդ միջոցները, որոնք կհատկացվեն ծայրահեղ աղքատության վերացման համար, ճիշտ ժամանակին ճիշտ չափով և արդյունավետ շահառուներին հասցնելն է: Որովհետև այստեղ էլ ունենք պետական կառավարման արդյունավետության խնդիր, բայց նաև մեր քաղաքական գիծը և գաղափարը չի փոխվել այն առումով, որ արձանագրում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես որևէ երկրում աղքատությունը հնարավոր չէ հաղթահարել ուղղակի մարդկանց դրամական աջակցություն տրամադրելով: Այո, կարելի է մարդու համար հաց, սնունդ գնե? ?: Դա կարելի է անել մի օր, 2 օր, մի ամիս, մի տարի, 5 տարի, նույնիսկ անել 10 տարի, բայց այսպես վարվելով մենք մարդուն դատապարտում ենք շարունակել մնալ աղքատության մեջ: Եվ, այսպես ասած, քաղաքական մեր գիծը լինում է մարդուն աղքատության մեջ պահելը, որպեսզի նրան հաց տանք, հետո նկարվենք, ասենք տեսեք՝ մենք մարդուն հաց ենք տալիս: Մեր խնդիրն է՝ մարդուն աջակցել, որ ինքը սեփական արժանապատիվ աշխատանքով հացը վաստակի:

Արդեն 2019 թվականից այնպիսի ծրագրեր ենք իրականացնում, որոնց նպատակը մարդուն աշխատանքի միջոցով աղքատությունից դուրս բերելն է: 2019 թվականին իրականացրեցինք 1000 ընտանիքի անասնագլխաքանակով ապահովելու ծրագիրը: Մարդուն տալիս էինք խոշոր եղջերավոր անասունի որոշակի գլխաքանակ, ապահովում էինք անհրաժեշտը կերը, անասնաբուժական ծառայությունները, որպեսզի մարդուն օգնենք՝ հաղթահարել աղքատությունը:
Մեկ ամիս առաջ հանձնարարել եմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփի արդյունքները՝ ինչ է տեղի ունեցել այդ հազար ընտանիքների հետ, որովհետև նրանց հասցեով մենք գիտենք:
Ես խոսում եմ զարգացման տարբեր ծրագրերի մասին, բայց կարևոր են ոչ միայն զարգացման ծրարգրերը, որոնք թղթի և էկրանի վրա բավականին լավ են երևում, կարևոր է նաև, որ գնանք այդ զարգացման ծրագրերի հետևից, տեսնենք՝ դրանք կյանքում արդյունք տվե՞լ են, թե՝ չէ, որովհետև այդ խոշոր եղջերավոր անասունը, երբ մենք տվել ենք աղքատ ընտանքին, հնարավոր է նա մի ամսից ուղղակի մորթել է, միսը վաճառել է կամ հենց գլխաքանակն է վաճառել և շարունակել է գտնվել նույն վիճակում: Այո, մենք պետք է չվախենանք այսպիսի փորձնական ծրագրեր իրականացնելուց՝ մինչև գտնենք այն արդյունավետ գործիքը, որով պիտի մեր գաղափարական մոտեցումը կյանքի կոչենք:

Մարզերի համաչափ զարգացման համատեքստում Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացումը, մասնավորապես, շենքային պայմանների բարելավումը և բժշկական նորագույն սարքավորումներով հագեցումը։ Առաջիկա 5 տարիներին ակնկալում ենք արդիականացնել 50 առողջապահական հաստատություն:

Ես ուզում եմ, որ մենք արդիականացում ասելով հասկանանք այն նույն իմաստով, ինչ իմաստով խոսում ենք դպրոցների և մանկապարտեզների մասին: Արդիականացում չի նշանակում պատուհանները փոխել կամ միայն պատուհանները փոխել: Այո, պատուհանների փոխելը, իհարկե, եթե կարիք կա փոխելու, պարտադիր, բայց ոչ բավարար պայման է արդիականացումն ապահովելու համար: Մենք խոսում էինք 50 կենտրոնի մասին, բայց կարծում եմ՝ պիտի ասենք առնվազն 50, որովհետև այսօր արդեն իրականացման փուլում են հետևյալ ծրագրերը՝

– Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցում
– Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցում
– Չարենցավանի բժշկական կենտրոնի արդիականացում
– Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի առողջության կենտրոնի կառուցում
– Մարտունու բժշկական կենտրոնի կառուցում Գեղարքունիքի մարզում
– Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցում
– Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի կառուցում
– Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մասնաճյուղի կառուցում
– Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մասնաճյուղի կառուցում

Մյուս կողմից, պիտի ասեմ, որ հատուկ ուշադրության են արժանանալու հանրապետական նշանակության առողջապահական հիմնարկները: Առաջիկայում շատ կարեւոր ծրագիր է Հոգեկան առողջության ազգային կենտրոնի վերակառուցումը: Այստեղ եւս վերակառուցում ասելով պետք է հասկանանք նույն բանը: Ցավոք, մեր իրականության մեջ, այսպես ասած, առողջապահական հիմնարկների, կախված նրանց ուղղություններից, որոշակի դասակարգումային նրբություններ կան: Մենք նաեւ այս մշակույթը պետք է հաղթահարենք եւ Հոգեկան առողջության ազգային կենտրոնի վերակառուցումը պետք է իրականացնենք ամենաբար ձր եւ ամենապատշաճ մակարդակով: Մանավանդ 21-րդ՝ տեխնոլոգիական դարում սա մի ուղղություն է, որին, ցավոք, պետք է ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Նորք ինֆեկցիոն կենտրոնի վերակառուցում – մենք տեսնում ենք, որ այսօր, արդեն երկու տարի աշխարհն ապրում է համավարակի ազդեցության ներքո, եւ ինֆեկցիոն հիվանդությունների պատշաճ ենթակառուցվածքների գոյությունն սկզբունքային նշանակություն ունի: Այս առումով ուրախ եմ արձանագրել, որ կորոնավիրուսի համավարակի սպասարկման առումով շատ լուրջ ներդրումային ծրագիր ենք իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, որն իր վրա է վերցրել կորոնավիրուսի համավարակի սպասարկման թերեւս ամենամեծ բեռը՝ առանձին մեկ վերցրած հիմնարկի համար: Ընդ որում, ? ?ս հետաքրքրվել եմ՝ բոլոր այն մարդիկ, որոնք բուժվել են այդտեղ, առանձնահատուկ նշում են, որ այդ պետական ներդրումը շատ հասցեական հասել է իր նպատակին: Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք նաեւ ռազմավարական օբյեկտ ենք համարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, որովհետեւ գործնականում այդ մասշտաբի պետական առողջապահական հիմնարկ Հայաստանի Հանրապետությունում չկա:

Բոլորովին վերջերս առիթ ունեցա այցելելու. մենք մի քանի միլիարդ պետական հատկացումներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը հագեցրել ենք այնպիսի նորագույն սարքավորումներով, որոնք մինչ այս գոյություն են ունեցել բացառապես մասնավոր առողջապահական կենտրոններում: Իհարկե, մենք քաջալերում եւ ողջունում ենք մասնավոր հատվածի ներդրումները առողջապահության ոլորտում, բայց կարեւոր ենք համարում նաեւ այս պետական ներդրումը՝ այն առումով, որ ստանում ենք որոշակի գործիք՝ բառիս լավ իմաստով, առողջապահական ծառայությունների գնային քաղաքականության վրա ազդեցություն ունենալու: Որպեսզի երբ տեսնենք շուկայում գներն անտրամաբանական վայրիվերումներ են ի ցույց դնում, կարողանանք պետական հիմնարկներում իրականացվող գնային քաղաքականությամբ կարգավորել դաշտը: Բայց, այնուամենայնիվ, պիտի ասեմ, որ խնդիրը դրված է՝ այս ներդրումը պետք է պետական առողջապահական հիմնարկը դարձնի եկամտաբեր, շահութաբեր, եւ սա կարեւորագույն գործոն է:

Հաջորդ ուղղությունը, որը մենք մտադիր ենք, նաեւ մասնավորի հետ համագործակցությամբ, զարգացնել, Ճառագայթային ուռուցքաբանության վերջին սերնդի գծային արագացուցիչների առկայությունն է Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, գիտեք, որ սա ժամանակակից ուռուցքաբանության շատ կարեւոր ուղղություն է: Բայց, ցավոք, այս կարգի առողջական խնդիրներ ունեցող մեր շատ հայրենակիցներ նախընտրում են բուժումն իրականացնել արտերկրում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ, ի տարբերություն մի շարք այլ ուղղությունների, ամենաժամանակակից գծային արագացուցիչներ գոյություն չունեն, եւ մենք պիտի աշխատենք այս ներդրումը նաեւ մասնավոր հատվածի համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Ի՞նչ նկատի ունեմ՝ եթե, օրինակ, պարզվի, որ պետությունը կամ պետական բյուջեով որոշակի, առնվազն գոնե համավճարի տեսքով մենք ֆինանսավորելու ենք այդ ուղղությունը, մեծ է հավանականությունը, որ մասնավոր հատվածում կլինեն ներդրողներ, որոնք կցանկանան ներդրումներ անել այս ոլորտում, իսկ խոսքը բավական լուրջ ներդրման մասին է:

Բայց, իհարկե, առողջապահության ոլորտում մեր ամենակարեւոր անելիքը, հարգելի գործընկերներ, ի վերջո, առողջապահության ապահովագրության համակարգ ներդնելն է: Սա այն մյուս որոշումներից մեկն է, որի իրականացման համար պահանջվում է քաղաքական լրջագույն կամք: Գուցե համեմատությունս անպատեհ լինի, բայց գույքահարկի համակարգի ներդրման փորձը ինձ թույլ է տալիս ասելու, որ մենք, այո, կկարողանանք քաղաքական կամք ցուցաբերել և Հայաստանի Հանրապետությունում ներդնել առողջապահության ապահովագրություն: Ընդ որում, ցանկանում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստ ին, որ մենք այսօր արդեն պետական բյուջեով հսկայական միջոցներ ենք ծախսում առողջապահության ոլորտի համար, եւ կարող ենք պարզապես այդ միջոցները ծախսել այնպես, որ դրանք ավելի արդյունավետ լինել՝ իհարկե, որոշակի բեռ նաեւ դնելով ոչ պետական հատվածի, մասնավոր հատվածի վրա: Բայց, այնուամենայնիվ, մենք առողջապահության համակարգում բավական լուրջ փոփոխություններ ենք արել: Ուզում եմ, մասնավորապես, ընդգծել սրտի անհետաձգելի վիրահատության շահառուների շրջանակի ընդլայնումը, մինչեւ 18 տարեկանների հիվանդանոցային ծառայություններն ամբողջությամբ պետական բյուջեի ց հոգալու ծրագիրը, ժամկետային զինվորական ծառայողների ծնողներին պետական պատվերի շրջանակում բժշկական սպասարկում ապահովելու ծրագիրը: Եւ այսպես շարունակ:

Պիտի անդրադառնամ նաեւ կորոնավիրուսի համավարակին և ասեմ նույն բանը, ինչ ասել եմ մի քանի անգամ այս ամբիոնից եւ այլ տեղերից: Ես ցանկանում եմ հիշեցնել, թե մեկ տարի առաջ ինչ էր տեղի ունենում, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ինչ քննադատություններ էին հնչում Կառավարության հասցեին: Ընդ որում, ինչպես աշխարհի որեւէ կառավարություն, Հայաստանի կառավարությունն էլ չի կարողացել ցանկալի արդյունավետություն ցուցաբերել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի իմաստով: Բայց ես, ամենայն հարգանքով մեր բոլոր քննադատներին, ուզում եմ խնդրել նրանց ուշադիր նայել, թե այսօր ինչ է կատարվում աշխարգհում: Կատարվում է հետեւյալը՝ իրականանում է մեր կանխատեսումը. ոչ մի լոքդաուններով, ոչ մի միջոցներով, ի վերջո, չենք խուսափի այն փաստից, որ բոլոր երկրներն, ի վերջո, երբ համավարակը, ավարտռած կլինի, մոտավորապես նույն արդյունքի եւ հետեւանքների առաջ են կանգնելու: Կարծում եմ՝ այդտեղ էլ շատ կարեւոր է, որ մենք 2020 թվականի մայիսին քաղաքական կամք դրսեւորեցինք եւ ներքին որոշում կայացրեցինք, որ այլեւս լոքդաունների քաղաքականությանը չենք գնալու, եթե թեկուզ 0.1 տոկոսի հնարավորություն լինի խուսափե լ դրանից: Այսօր մենք սկսել ենք պատվաստումների գործընթացը: Իհարկե, մեր ներքաղաքական եւ ետպատերազմական իրադրությունը պրոցեսի վրա որոշակի ազդեցություն ունեցել է, բայց մենք իրականացնում ենք այդ գործընթացը: Պետք է խնդրեմ բոլորի աջակցությունն այդ գործընթացում, որովհետեւ սա այն թեմաներից է, որտեղ իշխանություն, ընդդիմություն ընդհանրապես չկա, մեր հանրային առողջության մասին է խոսքը:

Շարունակելով թեման՝ պիտի հաճույքով արձանագրեմ, որ 2021 թվականի առաջին 6 ամսվա տվյալներով, նախորդ տարվա համեմատությամբ, մենք ունենք 950-ով ավելի երեխաների ծնունդ, քան 2020 թվականին: Ուզում եմ արձանագրել, որ ժողովրդագրության ոլորտում մեր քաղաքականությունը հաջորդ կարեւոր ուղղությունն է, որը մենք պետք է իրականացնենք:

Ես ժամանակի սղության խնդիր եմ ունենալու, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ նշել այս ոլորտի կարեւոր ծրագրերից մեկը՝ մենք ստանձնում ենք եւ պարտավորվում ենք, որ յուրաքանչյուր 3-րդ երեխա, անկախ ընտանիքի սոցիալական վիճակից, կստանա ամսական 50 000 դրամ: Քաղաքական առումով ես չեմ ուզում դա անվանել աջակցություն, այլ կանվանեմ պետական տուրք՝ յուրաքանչյուր 3-րդ երեխայի մինչեւ 6 տարեկանը մենք պետք է ապայհովենք, որպեսզի նրա համար մաքսիմալ լավ պայման ապահովենք: Իհարկե, 50 000 դրամը նրա համար մաքսիմալ լավ պայմանը չէ ինքնին, բայց ուզում եմ ասել, որ նաեւ եթե մենք սա դնում ենք մանկապարտեզների, առողջապահական ծառայությունների շարքում, կարող ենք ունենալ այլ իրավիճակ:

Որպեսզի, պայմանական ասած, աղմուկը ժամանակին հետո չծագի, ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի այսպիսի նրբության վրա, որը, իմ կարծիքով, շատ կարեւոր է: Այս պետական տուրքը, որը վճարվելու է երեխաներին, հաշվի է առնվելու ընտանիքի աղքատության գնահատման սանդղակում: Ինչո՞ւ եմ հիմա սա ասում. իհարկե, ի՞նչ չափանիշներով, ինչպե՞ս կոնկրետ կիրականացնենք, ինչպիսի՞ փոխկապակցվածությունների մեջ կդնենք՝ կքննարկենք, բայց ցանկանում եմ այս նրբությունը հենց այս գլխից բոլորս արձանագրենք, որովհետեւ, կարծում եմ, չափազանց կարեւոր է:

Հարգելի գործընկերներ,

Հաջորդ ուղղությունը, որի մասին ուզում եմ խոսել, Հայաստանի Հանրապետությունում բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտին է վերաբերում: Ընդերքի ողջամիտ եւ համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գերշահագործումը բացառելու նպատակով մենք ունենք շատ կոնկրետ ծրագրեր: Կրկին ուրախ եմ արձանագրել, որ մենք քաղաքական կամք ցուցաբերեցինք եւ պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանման վրա 6 ամիս ժամկետով տուրք ենք սահմանել, ինչը, համոզված եմ, կավելացնի պետական եկամուտները:

Բայց մենք դա ընկալում ենք որպես ժամանակավոր միջոց, եւ հիմա աշխատանքային խումբ է ձեւավորված, որը պիտի բարելավի եւ լավարկի ռոյալթիների համակարգը, որից հետո այս ժամանակավոր միջոցից մենք կհրաժարվենք: Իհարկե, մեզ համար ստրատեգիական խնդիր է, եւ ես ուզում եմ արձանագրել, որ սա նախընտրական խոստումներից է, որ ես անձամբ տվել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Այո, մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանքարդյունաբերության ոլորտում չի ստանում այն անհրաժեշտ մասնաբաժինը, որը պիտի ստանա որպես այդ ռեսուրսների սեփականատեր: Մենք այս ընթացքում փորձել ենք ամենատարբեր մեթոդներով, նաև համոզելով, որպեսզի ոլորտը դառնա, այսպես ասած, ավելի պետականամետ, բայց կարծում եմ՝ առավելեւս հիմա, երբ բավարար չափով ուսումնասիրություններ, վերլուծություններ են կատարվել, մենք պետք է քաղաքական կամք ցուցաբերենք, եւ այո, հանքարդյունաբերության ոլորտը բերենք պատ? ?աճ հարկային տեսքի:

Այստեղ ուզում եմ առանձնահատուկ նշել, որ ազդակիր համայնքների շահերը պիտի նաեւ շատ լրջորեն հաշվի առնվեն: Ուրախ եմ, որ մենք հիմա արդեն իսկ ընդունեցինք Կառավարությունում օրենքի նախագիծը, որով ռոյալթիներով վճարված երկու տոկոսը պիտի վերադարձվի ազդակիր համայնքներին: Այսօր այդ տոկոսը բացարձակ թվով շատ մեծ չէ, ընդհանուր առմամբ մոտ 900 մլն դրամի մասին է խոսքը, բայց կարծում եմ, որ մետաղի միջազգային գների բարձրացմանը զուգընթաց այս որոշման արդյունավետությունը համայնքներն ավելի շատ կզգան: Ուզում եմ ընդգծել, որ սա նաեւ պիտի ավելացնի համայնքի սուբվենցիոն հնարավորությունները, համայնքներում կրթական հաստատությունները ֆինանսավորելու հնարավորությունը: Սա մեր գործունեություն չափազանց կարեւոր ուղղություններից է:

Հարգելի գործընկերներ,

Պիտի անդրադառնամ շատ կարեւոր ոլորտի՝ տրանսպորտային ոլորտում մեր ռազմավարական ծրագրերին: Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ վերջին 3 տարում Հայաստանում, մասնավորապես, օդային կամ քաղաքացիական ավիացիայի ոլորտում մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ բավական լուրջ փոփոխություններ: Իհարկե, մենք այդտեղ ունենք նաև բավական լուրջ խնդիր, եւ դա, իհարկե, մեզ համար նաեւ հնարավորություն է, որ մեր ավիացան բերենք նոր մակարդակի: Շատ կարեւոր է արձանագրել, որ, ի վերջո, գոնե կորոնավիրուսից առաջ, և ես համոզված եմ, որ դրանից հետո էլ այդպես կլինի, օդային փոխադրումները եւ շարժունակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դարձել են շատ ավելի մատչելի: Եթե մենք հիշենք, թե կորոնավիրուսի համավարակից առաջ այդ ոլորտում ինչ էր տեղի ունենում, ասածս չափազանցություն չի հնչի: Բայց ուրախ եմ արձանագրել, որ մենք Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների ոլորտում ունենում ենք, սպասում ենք, եւ արդեն իսկ տեղի են ունենում նոր ներդրումներ: Այդ ներդրումները, իհարկե, պիտի ոլորտում էական փոփոխություններ մտցնեն:

Ինձ համար առանձնակի կարեւոր է նշել այն պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել Հարավկովկասյան երկաթուղու հետ: Չգիտեմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արդյոք զգո՞ւմ են այն փոփոխությունները, որոնք կատարվում են երկաթուղու կառավարման ոլորտում, բայց համոզված եմ, որ առաջիկա տարիներին մենք այդ փոփոխությունը շատ կոնկրետ կզգանք: Որովհետև Ռուսական երկաթուղիների և Հարավկովկասյան երկաթուղիների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որն արձանագրվել է գրավոր՝ մինչեւ 2024 թվականը Հայաստանի երկաթուղային ոլորտում կիրականացվի շուրջ 39 մլրդ դրամի ներդրում: Սա մեր երկաթուղու համար բավական լուրջ ներդրում է եւ էական փոփոխություններ է բերելու մեր տրանսպորտային ոլորտում:

Հարգելի գործընկերներ,

Մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի նորոգման առումով, եւ տարեկան 500 կմ նորոգված ճանապարհի մեր ցուցանիշը՝ նվազագույն այսքանը, պիտի պահենք: Ընդ որում՝ մեզ համար առանձնահատուկ ուրախության առարկա է, որ մեր Կառավարությունը կարողացել է բավական մեծ ծավալներով իրականացնել դեպի փոքր բնակավայրեր տանող ճանապարհների նորոգումները:

Այսօր հանրապետությունում կան համայնքներ, որոնք 30-40 տարի չեն ունեցել բարեկարգ ճանապարհներ: Այդ ճանապարհները կառուցվում են: Պիտի նաեւ շնորհակալություն հայտնեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ մեր այս մոտեցումը, ընկալումը, գործելակերպը նկատված է նրանց կողմից: Որովհետեւ, կրկին եմ ասում՝ մենք ճանապարհը կառուցում ենք մարդու համար: Չեմ հոգնում և չեմ հոգնի կրկնել՝ Խնձորուտ համայնքի ճանապարհի կառուցման համար մենք ներդրեցինք ավելի քան 2 մլն դոլար: Հույս ունեմ, որ երբ Խնձորուտ համայնքի, գյուղի անունը շատ տալիս եմ, նպաստում եմ այնտեղ տնտեսական աշխուժությանը: Այդ համայնքում ապրում է 400 մարդ, կողքի համայնքում՝ Նոր Ազնաբերդում, մոտավորապես 300 բնակիչ կա: Պիտի արձանագրեմ, որ այս կոնկրետ ներդրումը այդ գյուղերի պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամեծ ներդրումն է, որ այդ գյուղերը տեսել են: Մենք հաշվեցինք՝ մեկ մարդու հաշվարկով միայն այդ ճանապարհի կառուցման ժամանակ 5000 դոլար պետական ներդրում ենք կատարել: Եւ ճիշտ ենք արել: Սա ցույց է տալիս մարդու եւ քաղաքացու նկատմամբ մեր վերաբերմունքը: Մենք շարունակելու ենք այս ուղղությունը՝ իհարկե, կառուցելով համապետական նշանակության ճանապարհներ, կառուցելով ռազմավարական նշանակության ճանապարհներ:

Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ մենք հնարավորինս արագ կսկսենք Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի կառուցումը՝ սա Հյուսիս-հարավի մաս է կազմում, Հյուսիս-հարավ ճանապարհի նաեւ Աշտարակ-Թալին հատվածի կառուցումը, Թալին-Լանջիկ հատվածի կառուցումը: Մի հատված արդեն իսկ կառուցվել է՝ Գյումրիից Թալին տանող հատվածը: Եւ գիտեք, մենք նախկին շրջանի վերլուծությունների արդյունքում որոշել ենք որոշակի փոփոխություն իրականացնել ծրագրում, եւ հիմա մեր գործելակերպը հետեւյալն է՝ ճանապարհի վերին շերտը ոչ թե բետոնից է, այլ ասֆալտից, որովհետ? ?ւ մեր փորձագիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության համար ամենաէֆեկտիվ տարբերակը դա է: Մինչեւ տարեվերջ կավարտվի նաեւ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական հատվածի շինարարությունը:

Շատ կարեւոր է, որ մենք որոշակի փոփոխություններ մտցնենք, բարեփոխումներ անենք նաեւ ճանապարհների երկարակեցության ապահովումը լուծելու առումով: Ի՞նչ նկատի ունենք: Հայաստանի Հանրապետությունում գործնականում վերահսկողություն չկա, թե ինչ քաշի բեռնատարներ են երթեւեկում մեր ճանապարհներով: Իհարկե, թվում է, թե բեռնատարի սեփականատերը եւ իր բեռը, իր քաշը: Բայց ոչ՝ դա ուղիղ առնչվում է հանրային ներդրման որակի վրա: Որովհետեւ եթե սահմանված նորմատիվներից բարձր է, ճանապարհները շուտ են քանդվում, եւ պետական միջոցների անարդյունավետ ծախս ենք ունենում: Այ? ? առումով պետք է հսկողական մեխանիզմներն առավել արդյունավետ դարձնենք:

Ես խոսեցի մեր ջրերի կառավարման խնդրի մասին: Բայց պիտի ասեմ նաեւ, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի լեռներում, Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվող ավելի քան 7 մլրդ խմ ջրի ամբարման ենթակառուցվածքներ ստեղծելը: Ցավոք, մեր երկրում ձեւավորվող ջրային պաշարները չենք կարողանում ամբարել, և մենք նպատակադրված ենք 15 ջրամբաների նախագծում եւ/կամ շինարարություն սկսել առաջիկա 5 տարվա ընթացքում:

Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ նախնական ըմբռնում կա Եվրամիության մեր գործընկերների հետ, որ մեր այս ռազմավարական ծրագրերի ֆինանսավորմանը նրանք կմասնակցեն՝ 2.6 մլրդ դոլար ֆինանսավորման շրջանակում: Սա լուրջ հնարավորություն է մեզ համար, որպեսզի ֆինանսական առումով կարողանանք հասանելի դարձնել մեր նպատակադրումները: Այստեղ, իհարկե, աշխատանքը պետք է շարունակվի, եւ հույս ունեմ, որ նաեւ մեր խորհրդարանական գործընկերները ներգրավված կլինեն գործընթացում, որպեսզի այս ոլորտում առավել արդյունավետ լինենք:

Հարգելի գործընկերներ,

Շատ կարեւոր եմ համարում խոսել մշակութային ոլորտում մեր քաղաքականության մասին: Հաշվի առնելով նաեւ ժամանակի սղությունը՝ պիտի արձանագրեմ հետեւյալը. մշակույթը նույնպես համարում ենք ռազմավարական ուղղություն, որովհետեւ կառավարությունը մշակույթը դիտում է որպես հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացման հարթակ, որն ուղիղ ազդեցություն ունի քաղաքացիների, հանրային, ընդհուպ քաղաքական հարաբերությունների որակի վրա: Ըստ այդմ՝ մշակույթը նաեւ հանրային համախմբում, համերաշխություն եւ ներդաշնակություն ապահովող կարևոր գործոն է: Սա հարցի գաղափարական հատվածն է, բայց կա հարցի նաեւ կառավարչական հատվածը: Սա նոր խնդիր չէ, որը ես ձեւակերպում եմ: Բայց նաեւ այդ խնդրի պատշաճ իրականացումն ընդհատվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հասկանալի է, որ մշակութային հաստատությունները պիտի շատ լուրջ պետական ֆինանսավորում ունենան, բայց մենք այստեղ էլ աշխատանքի եւ կառավարման արդյունավետության հարց ունենք:

Ես, իհարկե, չեմ ուզում կոպիտ համեմատություններ անել, բայց պիտի նաեւ արձանագրում անենք. օրինակ, երբ ես 2018 թվականին փորձում էի հաշվետվություններ ստանալ, Հայաստանի Հանրապետությունում կան թանգարաններ, մշակութային հիմնարկներ, որոնք տարեկան ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից, բայց այդ թանգարաններ օրական 3, 4, 5 մարդ է այցելում: Հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի պետությունը ֆինանսավորի մշակութային օբյեկտ, որի հետ հանրության հաղորդակցությունն ապահովված չէ: Ո՞րն է մեր առաջարկած լուծումը: Քավ լիցի, մեր առաջակած լուծումն այն չէ, որ այդ օբյեկտը պ? ?տք է փակել: Մեր առաջարկած լուծումն այն է, որ բոլոր մշակութային հիմնարկների ղեկավարները պետք է ապահովեն սեփական եկամուտների շարունակական աճ: Այսինքն՝ մենք արձանագրում ենք հետեւյալը. եթե նախորդ տարի օրական միջինը 5 մարդ է մտել տվյալ մշակութային հաստատություն, ուրեմն խնդիր պետք է դնենք, որ հաջորդ տարի մարդկանց թիվը պետք է լինի 10, 15, 20 տոկոսով ավելի, և ամեն տարի շարունակական աճ պիտի ունենանք: Սա, իմիջիայլոց, միայն մշակութային խնդիր չէ: Կարծում եմ՝ մշակութային հիմնարկների արդյունավետ կառավարումը նաև տնտեսական բաղադրիչ ունի, որովհետև դրանք զբոսաշրջային շատ մեծ շարժ են ապահովում:

Ես, օրինակ, ուզում եմ կիսել տպավորություններն այն գործընթացներից, որ տեղի են ունենում Գյումրիում: Չգիտեմ՝ դուք հասցրել եք առնչվել այդ խնդրի հետ, բայց մեր գյումրեցի գործընկերները կվկայեն, որ, մասնավորապես, շաբաթ և կիրակի օրերին Գյումրիում թանգարանների մոտ հերթեր են գոյանում: Սա այն նպատակն է, որը մենք 2018 թվականին ենք ձևակերպել: Ուզում եմ ասել, որ պետությունն այստեղ շատ կոնկրետ միջամտություն է ունեցել: Որովհետև, հիշում եք՝ մենք 2018 թվականին ներդրել ենք ծրագիր, երբ ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտներին տարեկան մեկ անգամ պետական բյուջեի հաշվին թանգարան այցելելու հնարավորություն ենք տալիս, այսինքն՝ վճարում ենք այդ թանգարանի տոմսի համար: Նկատի ունեմ, որ այս խնդիրը լուծելը չենք թողնում միայն մշակութային հիմնարկների ուսերին, եւ Կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով, իհարկե, քաջալերելու է գործընթացը: Բայց, այնուամենայնիվ, մշակութային հիմնարկների կառավարման արդյունավետությունը մեզ համար կարևոր առաջնահերթությունների շարքում է լինելու:

Հարգելի գործընկերներ,

Հաջորդ ինստիտուցիոնալ փոփոխությունը, որի մասին ուզում եմ նշել, հետեւյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակաբար պայմաններ ապահովի և միջոցներ ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունում կանխիկի շրջանառությունը կրճատելու համար: Սա ունի կոնկրետ իմաստ և նպատակ: Առաջին իմաստը կրկին արդյունավետությունն է: Թվայնացման դարաշրջանում կանխիկ փողի շրջանառությունը դառնում է անախրոնիզմ: Երկրորդը՝ հակակոռուպցիոն շատ կարեւոր նշանակություն ունի, երբ անկանխիկի շրջանառությունը փողերի հետագծելիության հնարավորությունը տասնապատկում է: Երրոր? ?ը՝ ստվերի կրճատման առումով է շատ կարեւոր: Չորրորդը՝ արդյունավետության առումով է շատ կարեւոր:

Ես ձեզ մեկ օրինակ կարող եմ բերել: Մենք 2019 թվականին հետազոտություն արեցինք, և պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում թոշակները թոշակառուներին հասցնելու համար մենք մի քանի միլիարդ դրամ ենք ծախսում: Այսինքն՝ միայն սահմանված թոշակները թոշակառուներին հասցնելու համար: Էլ չեմ ասում, գիտեք այդ կուլտուրան՝ ինչ-որ թեյավճար վճարելու և այլն: Մինչդեռ անկանխիկ շրջանառության պատշաճությունն ապահովելով՝ մենք կարող ենք այդտեղ միայն այդ գործողությամբ մի քանի միլիարդ դրամ խնայել, և, մյուս կողմից, նաև սիներգիայի էֆեկտ ապահովել այս ամբողջ գործընթացում:

Հարգելի գործընկերներ,

Կարեւոր եմ համարում արձանագրել եւս մեկ ոլորտում մեր անելիքները: Առողջապահության մասին մանրամասն խոսեցի, բայց շատ կարեւոր եմ համարում, և դա մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ մեր ուղղություններից մեկն է՝ խթանել առողջ ապրելակերպը Հայաստանի Հանրապետությունում: Սրա համար կարեւորագույն միջոցներից մեկը մենք համարում ենք Հայաստանում զանգվածային սպորտի զարգացումը: Իհարկե, այս ուղղությամբ տարբեր միջոցներ են ձեռնարկվում՝ պրոֆեսիոնալ սպորտը զարգացնելու համար: Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ Գյումրիում արդեն իսկ մեկնարկել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: Եւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր օլիմպիական թիմի անդամներին, պրոֆեսիոնալ մարզիկներին խոստացել եմ՝ ով դառնա օլիմպիական չեմպիոն, իր անվամբ, այսինքն՝ հիմա, ոչ թե սպասելով, հետո, մենք կսկսենք այդ մարզիկի անվան դպրոցի կառուցումը:

Երկրորդ այդպիսի նախագիծը, որ իրականացնում ենք, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցումն է հենց իր ծննդավայրում: Գիտեք, որ Սիմոն Մարտիրոսյանը մի քիչ հետին թվով, բայց օլիմպիական չեմպիոնի տիտղոս ստացավ: Չնայած եթե նույնիսկ, բանավեճ կա այդտեղ, բայց մենք մեր հանձնառությունը պահում ենք:

Ուզում եմ նաեւ հետեւյալ նախագծի մասին ասել. մենք Հայաստանում ոչ պրոֆեսիոնալ սպորտի խթանման կոնկրետ նախագիծ ենք իրականացնում, եւ այս տարվանից կիրականացնենք այս նախագիծը: 4 մրցաշար կկազմակերպենք, այսինքն՝ 3+1: Հայաստանում կլինի, ըստ ամենայնի, կիսամարաթոնյան վազքի մրցաշար՝ 10 մլն դրամ մրցանակային հիմնադրամով, հեծանվավազքի մրցաշար՝ կրկին 10 մլն դրամ մրցանակային հիմնադրամով, սեղանի թենիսի մրցաշար՝ կրկին ոչ պրոֆեսիոնալների համար: Իմաստն այն է, որ առանց բացառության բոլոր ցանկացողները կարող են մասնակցել այդ մրցաշարին, փորձել իրենց ուժերը և ստանալ մրցանակ: Սա նաեւ սպորտի պոպուլյարիզացիային ուղղված քաղաքականություն է: Մենք նպատակ ունենք, հույս ունենք, որ զանգվածային ստարտով կկարողանանք Սևանում հատուկ լողի մրցաշար կազմակերպել: Այստեղ անվտանգային հարցեր են բարձրացնում, եւ հույս ունեմ՝ դրանք կլուծվեն:

Հաջորդ ուղղությունը, որի մասին ես պիտի անպայման նշեմ, հետեւյալն է՝ գիտեք, որ մենք հանրային ներդրումների ոլորտում շարունակաբար ունենք խնդիրներ: Խնդիրը ոչ միայն այդ ներդրումներն իրականացնելն է, այլև որոշումներ կայացնելու համակարգ ունենալը: Ենթադրենք, նախագծում ունենք որեւէ համայնքում հանրապետական նշանակության դպրոցի կամ տարբեր օբյեկտների կառուցում: Մենք ուզում ենք ունենալ հանրային ներդրումների կառավարման համակարգ, որի արդյունքում համակարգը կհուշի պետությանը, կառավարությանը, թե որ ներդրումն է նպատակահարմար իրականացնել հենց հիմա, հենց այս պահին, որպեսզի գնահատենք, թե տվյալ ներդրումն իրականացնելն ինչ սիներգիկ էֆեկտներ և օգուտներ կբերի Հայաստանին:

Եւ վերջին շեշտադրումը, որ ուզում եմ իմ ելույթում անել, հետեւյալն է. մեր խնդիրն է, այդ խնդիրը մենք ձևակերպել ենք 2019 թվականին, եւ կորոնավիրուսը շատ ուղիղ ծանր հարվածեց այս նպատակին՝ իրականացնել ռազմավարական կառավարում: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ցանկացած որոշում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացնի, պիտի կապ ունենա արդեն իսկ ընդունված ծրագրերի, ռազմավարությունների, քաղաքականությունների հետ, որպեսզի մենք, այսպես ասած, այսրոպեական որոշումների տրամաբանությունից դուրս գանք և ընդունենք այդպիսի որոշումներ, որոք ծառայում են մեր երկարաժամկետ նպատակներին: Սա շատ կարեւոր ուղղություն է, որը մենք պիտի անպայման իրականացնենք:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Նախագահի տեղակալներ,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Սիրելի ժողովուրդ,

Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը: Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումները կարտահայտվեն նաեւ տարեկան բյուջեներում եւ Միջնաժամկետ ծախսերի առաջիկա ծրագրում: Սա խնդրի ֆորմալ, փաստաթղթային, կազմակերպչական մասն է:

Բայց կա նաեւ հարցի էմոցիոնալ մաս, որը սովորաբար չի արտահայտվում պաշտոնական փաստաթղթերում: Եվ ես ուզում եմ ասել, որ այն մանդատը, որ մենք ստացել ենք մեր ժողովրդից՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, մեզ բոլորիս հայտնի պայմաններում և միջավայրում, առանձնահատուկ պատասխանատվություն է դնում Կառավարության վրա, եւ Կառավարությունը հասկանում է, որ ժողովուրդը պարտք է դրել մեր ուսերին: Եւ մենք գիտենք, որ չենք խնայի որևեւ ջանք՝ այդ պարտքի տակից դուրս գալու համար, ժողովրդի լեզվով ասած:

Եւ ուրեմն՝

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե հայ ժողովուրդը,

Եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»: